ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Պայմանավորվել ենք, որ այդ հարցը պետք է քննարկենք. Փաշինյանը՝ գազի գնի բարձրացման մասին

22.12.2018 14:48 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Պայմանավորվել ենք, որ այդ հարցը պետք է քննարկենք. Փաշինյանը՝ գազի գնի բարձրացման մասին

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նշում է, որ հույս ունի, թե Հայաստանին մատակարարվող գազի գնի սակագնի շուրջ Ռուսաստանի հետ բանակցությունները հաջող կընթանան:

Լրագրողների հետ զրույցում անդրադառնալով դիտարկմանը, թե սահմանին Հայաստանին մատակարարվող ռուսական գազի գնի թանկացման վերաբերյալ արտահոսք եղավ վերջին օրերին՝ Փաշինյանն ասաց. «Ես այդպիսի տեղեկատվություն չունեմ: Մենք պայմանավորվել ենք, որ այդ հարցը պետք է քննարկենք»,-ասաց նա:

Սպասվող եղանակի մասին

Հարցին՝ քննարկումների ընթացքում հայկական կողմից գազի սակագինը նվազեցնելու պնդումներ լինելո՞ւ են, Փաշինյանը պատասխանեց.  «Ես հիմա չեմ ցանկանում որևէ կանխորոշող բան ասել, հուսով եմ՝ բանակցությունները հաջող կընթանան»:

Ռուսաստանում Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը քննարկվելու է բոլոր հնարավոր հարցերը,- հավելել է Փաշինյանը:

 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА