ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 24-26-ը կնվազի 4-5 աստիճանով. շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ և մառախուղ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյուն

22.12.2018 12:11 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԵՂԱՆԱԿ
Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 24-26-ը կնվազի 4-5 աստիճանով. շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ և մառախուղ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյուն

Հանրապետության տարածքում` դեկտեմբերի 22-ի ցերեկը, 23-ին, 24-ի գիշերը, 25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 24-ի ցերեկը, 26-27-ը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ և մառախուղ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյուն։ Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:

Երկվորյակներ այսօր ձեզ սպասվում են անակնկալ ծանոթություններ․ Օրվա աստղագուշակ

Քամին՝ հյուսիս-արևելյան 3-8մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 24-26-ը ցերեկը կնվազի 4-5 աստիճանով։

Երևան քաղաքում՝ դեկտեմբերի 22-ի ցերեկը, 23-ին, 24-ի գիշերը, 25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 24-ի ցերեկը և 26-27-ը սպասվում են տեղումներ, բարձրադիր գոտում՝ թաց ձյան տեսքով։

Առավոտյան ժամերին ցածրադիր գոտում սպասվում է մառախուղ։

Հանրապետության տարածքում

Երևան քաղաքում

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА