ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Մարդասպանին արդարացնելը մեղք է, Աստծուց վախեցեք». Արսեն Արշակյան

21.12.2018 17:01 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔՐԵԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ
«Մարդասպանին արդարացնելը մեղք է, Աստծուց վախեցեք». Արսեն Արշակյան

Երեւանի ՃՈ-ի նախկին պետ ԱՐՍԵՆ ԱՐՇԱԿՅԱՆՆ անդրադարձել է Իոսիֆ Աղաջանովի սպանության համար դատապարտված Մհեր Ենոքյանին եւ նրան արդարացնողներին: Նա մասնավորապես նշել է. «1996 թվականին ընդամենը 21 տարեկան էի, դեռ երիտասարդ տղա, երբ համակուրսեցու եւ ընկերոջ կողմից դաժանաբար սպանվեց իմ մանկության ընկեր Իոսիֆ Աղաջանովը, անցավ 1 տարի դարձա ոստիկան ու 20 տարուց ավել ինձ իրավունք չէի վերապահում կարծիք հայտնել մարդասպաններին արդարացնողների մասին։ Իսկ հիմա արդեն, որպես պահեստի գնդապետ եւ Իոսիֆի ընկեր կարտահայտեմ իմ կարծիքը։ Դեպքի առաջին օրվանից եղել եմ նրա ընտանիքի կողքին, մասնակցել եմ բոլոր դատական նիստերին։

Սյունիքում տղամարդը ծեծել է նախկին կնոջ ամուսնուն

Երբ առաջին անգամ կարդացի հանցագործներին արդարացնող հոդված, անկեղծ ասած չէի հավատում, որ խոսքը գնում է այդ դաժան սպանության մասին։ Դեպքը ավելին քան ապացուցված է։ Արդարացնողներ կամ նաեւ մեծարող տիկնայք եւ պարոնայք, դուք միայն այն ժամանակ ձայներդ կտրած կապրեիք, երբ Իոսիֆի նման, ձեր երեխայի կոկորդը կտրած, մարմնին բազմաթիվ հարվածներով ու սպանված վիճակում ձեր մինուճարին կբերեին կդնեին ձեր առջեւ ու կասեին տարեք թաղեք։Միխայիլ եւ Նելլի Աղաջանովները չէն մոռացել , որ իրենց միակ տղա ժառանգը մահացել է համակուրսեցու ու նրա ընկերջ կողմից , թիկունքից ռազվադնոյ կլուչով գլխին խփելու, հետո դանակով կոկորդը կտրելու, հետո մարմնի տարբեր մասերին բազմաթիվ հարվածներ հասցնելու, հետո նախօրոք գնված, հատուկ այդ օրվա համար սպորտային պայուսկով մարմինը չոլերում քարերով ծածկելու պատճառով։

Շենավանում հնչած կրակոցներից վիրավորվել են գյուղապետի պաշտոնակատարի հայրն ու որդին, նախկին գյուղապետի որդին, հարուցվել է քրգործ. Դատախազություն

Հանցագործները ընդունել են իրենց մեղքը եւ դեպքը 100% բացահայտված է։ Մարդասպանին արդարացնելը մեղք է, Աստծուց վախեցեք։ Դեռ չէմ ասում արդեն կորցնելու բան չունեցող պրոֆեսոր Աղաջանովից։ Նա այդ մեկը ուներ ու էլ չունի։ Սա ընդունեք, որպես նախաբան։Մանրամասները հետո», - ընդգծում է Ա. Արշակյանը։

Նախկին պայմանագրով 60 մաքրուհի պետք է աշխատեր

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА