o C     24. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Սիմոն Մարտիրոսյանի սիրտը զբաղված չէ. Բացահայտում ենք չեմպիոնի հանրությանը անհայտ կողմերը

21.12.2018 13:14 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ ՍՊՈՐՏ
Սիմոն Մարտիրոսյանի սիրտը զբաղված չէ. Բացահայտում ենք չեմպիոնի հանրությանը անհայտ կողմերը

Երեկ «Իրավունքը» հյուրընկալել էր աշխարհի չեմպիոն, ռեկորդակիր Սիմոն Մարտիրոսյանին: Չեմպիոնին փորձեցինք ներկայացնել ոչ միայն որպես սպորստմեն, այլ նաեւ, թե ինչպիսին է Սիմոն Մարտիրոսյան անհատը: Բայց, այնուամենայնիվ, չես կարող աշխարհի չեմպիոնի հետ զրույցը չսկսել սպորտից...

Ճանաչելով Նիկոլ Փաշինյանին, հասկանում եմ` նրա սիրտը «Lydian» ընկերության բաժնետոմսերում է. Փոստանջյան

 «ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԿԱՐԾՈՒՄ ԵՄ ԻՆՁ ԵՐԲԵՔ ՉԵՔ ՏԵՍՆԻ»

- Սիմոն, հետաքրքիր է, ե՞րբ եւ ի՞նչպես որոշեցիք զբաղվել սպորտով, եւ ինչո՞ւ ընտրեցիք հենց ծանրամարտը:
- Կարծում եմ, յուրաքանչյուր մարդու համար ճակատագրով նախատեսված է, թե ինչ ուղիով պետք է առաջ գնա: Նախ ասեմ, որ մանուկ հասակում զբաղվել եմ տարբեր սպորտաձեւերով: Բայց հենց մտա ծանրամարտի դահլիճ, հասկացա, որ դա իմն է, եւ ես հենց այդ սպորտաձեւում պետք առաջ գնամ: Բայց երբեւէ չեմ մտածել, որ մի օր կդառնամ աշխարհի չեմպիոն: Պարզապես շատ էի սիրում սպորտը, եւ աշխարհի չեմպիոն դառնալու երազանք միայն հոգուս խորքում ունեի:
- Այն օրերին ինչպիսի՞ երեխա էր Սիմոն Մարտիրոսյանը:
- Շատ չարաճճի, աշխույժ
- Ունեք մանուկ հասակի այլ երազանքներ:
- Այո, իհարկե, բայց հիմնականը, չէի ասի երազանք, բայց մեծ ցանկությունս էրª դառնալ աշխարհի չեմպիոն, որն արդեն ըստ էության իրականացել է:
- Սիմոն, հեղափոխությունից հետո շատ մարզիկներ, շոու-բիզնեսի ներկայացուցիչներ մտան քաղաքականություն: Հետաքրքիր է, Ձեզ երբեւէ կտեսնե՞նք այդ ոլորտում:
- Նման նպատակ չունեմ: Առհասարակ քաղաքականության մեջ, կարծում եմ, ինձ երբեք չեք տեսնի:
- Բացի սպորտից, էլ ի՞նչ նախասիրություններ ունեք:
- Ամենատարբեր, սիրում եմ ժամանակ անցակացնել ընտանիքիս, ընկերներիս հետ, սիրում եմ որսով զբաղվել:

ԱՇԽԱՐՀԻ ՉԵՄՊԻՈՆԸ ՄԻՆՉԵՒ ՀԻՄԱ ԷԼ ՀԱՎԱՏՈՒՄ Է ՁՄԵՌ ՊԱՊԻ ԳՈՅՈՒԹՅԱՆԸ

- Եթե դեմ չեք, անցնենք բլից հարցերի: 
- Իհարկե, սիրով:
- Ի՞նչ երբեք չեք անի:
- Չեմ ստի, չեմ դավաճանի:
- Իր, որը միշտ Ձեզ հետ է:
- Իմ խաչը:
- Ի՞նչը երբեք չեք բարձրաձայնի: 
- Եթե բարձրաձայնեմ, արդեն կստացվի, որ բարձրաձայնեցի:
- Օրը սկսում եք ժամը...
- Ժամը 9-ից:
- Միտք, որը առաջինն է ծագում արթնանալիս:
- Ամեն օր, ամեն նոր միտք:
- Կնոջ արտաքինում ի՞նչն եք նկատում առաջինը:
- Աչքերը:
- Չեք սիրում երբ կինը...
- Չի հետեւում իրեն (ծիծաղում է- Ի.Ա.):
- Ձեր երկրպագուհիները ինձ չեն ների, եթե այս հարցը չհնչեցնեմ. չեմպիոնի սիրտը զբաղվա՞ծ է, թե` ոչ:
- Ոչ:
- Երջանկության Ձեր բանաձեւը:
- Տալ մարդկանց բարություն, որ ստանաս փոխադարձ բարություն:
- Որո՞նք են այն կարեւոր հատկանիշները, որոնք պետք է ունենա Ձեր կողակիցը:
- Հավասարակշռված, բարի, գեղեցիկ:
- Հավատո՞ւմ եք առաջին հայացքից սիրուն:
- Ո՛չ:

ԵՐԱԶՈՒՄ ԵՄ ԴԱՌՆԱԼ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՉԵՄՊԻՈՆ

- Եթե երեք բառով բնութագրեք Սիմոն Մարտիրոսյանին:
- Անկեղծ ասած, ինքս ինձ բնութագրել երբեք չեմ փորձել: Եթե կարելի է, եկեք այս հարցը շրջանցենք:
- Ձեր ամենատարօրինակ սովորությունը:
- Չեմ կարողանում երկար նստած մնալ, շարժուն եմ շատ:
- Թեմա, որի մասին անդադար կխոսեք:
- Սպորտ, ընտանիք, ընկերություն:
- Մարդ, ով գիտի Ձեր բոլոր գաղտնիքները:
- Չկա նման մարդ:
- Ձեր ամենասիրելի վայրը:
- Իմ տունը:
- Մի բան, որ միշտ հաճույքով եք անում:
- Ծանրաձող բարձրացնելը:
- Երազո՞ւմ եք...
- Դառնալ օլիմպիական չեմպիոն:
- Ի՞նչ եք սիրում ամենաշատը ուտել եւ խմել:
- Ինչը, որ համեղ է, սիրում եմ:
- Ո՞ր հարցերից եք խուսափում:
- Դուք արդեն հասկացաք ինձ, կարծում եմ:
- Արտահայտություն, որն անում եք շատ հաճախ:
- Բառապաշարիս մեջ կան շատ արտահայտություններ, որոնք հաճախակի եմ անում:

«Ամուլսարի հերն էլ շուն դառնա, կարեւորը բնապահպանական վիճակն է». Ալեն Սիմոնյան

ՆՈՐ ՏԱՐԻՆ ՆՇՈՒՄ ԵՄ ԸՆՏԱՆԻՔԻՍ ՀԵՏ

- Հավատո՞ւմ եք Ամանորի հրաշքներին:
- Միանշանակ հավատում եմ:
- Մինչեւ քանի՞ տարեկանն եք հավատացել Ձմեռ պապի գոյությանը:
- Մինչեւ հիմա հավատում եմ:
- Հասցրել եք Ձմեռ պապին նամակ գրել:
- Դեռ ոչ, բայց անպայման գրելու եմ:
- Ամենահիշարժան նվերը, որը ստացել եք Ձմեռ պապիկից:
- Փոքր ժամանակ խաղալիքների տեսքով ստացած նվերներս:
- Սիրո՞ւմ եք նվիրել, թե՞ նվեր ստանալ:
- Սիրում եմ նվիրել:
- Ո՞րն 2019 թվականի հետ կապված Ձեր ամենանվիրական երազանքը:
- Դառնալ կրկնակի աշխարհի չեմպիոն: Ինչին հասնելու համար արդեն սկսել եմ մարզումներս:
- Որտե՞ղ եք անցկացնելու Ամանորը:
- Ամեն տարի Նոր տարին նշում եմ ընտանիքիս հետ: 
Օգտվելով առիթից` ուզում եմ շնորհավորել բոլորիս գալիք տարին, թող բոլորիս ընտանիքներում իշխի խաղաղություն, լիություն, երջանկություն: Մեր զինվորներին էլ անամպ երկինք եւ առանց պատերազմների ծառայություն:

Հաղորդումը վարեց եւ հարցազրույցը պատրաստեց
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԸ

Աշխարհի չեմպիոնի հետ մեր զրույցն ամբողջությամբ կարող եք դիտել  «Իրավունք» թիվիի այսօրվա լուրերի թողարկումից անմիջապես հետո:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА