o C     22. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Տնտեսությունները ավիրվում է» (Տեսանյութ)

21.12.2018 13:16 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԹԵՄԱ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
«Տնտեսությունները ավիրվում է» (Տեսանյութ)

Պաշտոնական տվյալներով՝ մինչեւ դեկտեմբերի առաջին կեսն այս տարի Հայաստան է ներկրվել շուրջ 1849 տոննա լոլիկ: Հայրենի ֆերմերները պնդում են, որ այսօր հայկական շուկայում թուրքական լոլիկ կա, որը Հայաստան է ներկրվում Վրաստանով: Այս մասին մանրամասներ պատմեց Արմավիրի մարզը ներկայացնող ֆերմեր ՍԱՄՎԵԼ ՄԿՐՏՈՒՄՅԱՆԸ:

Սամվել Մայրապետյանը սահմանված ժամկետում չի կարողացել վերադառնալ Հայաստան

– Տեղյակ չի պահվում ՀՀ ազգաբնակչությանը, թե իրականում ինչ լոլիկ է ներկրվում: Մենք հանդիպում ենք ունեցել գյուղնախարարի պաշտոնակատարի հետ եւ մեզ վստահեցնում են, թե ներկրվող լոլիկը ստուգված է, ամեն ինչ նորմալ է: Բայց հո մենք չէի՞նք հավաքվել թուրքական արտադրանքի քննարկումն անելու: Մենք խնդիրներ ունենք, թող բարի լինեն, լսեն մեզ եւ տեսնեն, թե ինչ են մտածում արտադրող մարդիկ: Ուզում են ամեն ինչ փակենք, թողնենք, գնա՞նք, չի՛ ստացվի: Խորհուրդ կտամ, որ այն պաշտոնյաները մեզ հետ հանդիպեն, ովքեր տիրապետում են խնդրին, հասկանում են հողից, ջրից: Խնդիրը շատ ավելի բարդ է, մենք այսօր գործ ունենք մեր թշնամի երկրի արտադրության ապրանքի հետ: Տնտեսությունները ավիրվում է:

«ՊԵՏՔ Է ՍԱՀՄԱՆԸ ՄԵԿԸՆԴՄԻՇՏ ՓԱԿԵԼ ԹՈՒՐՔԱԿԱՆ ԱՊՐԱՆՔԻ ԴԻՄԱՑ»

Ի՞նչ լուծում եք տեսնում ստեղծված իրավիճակին:

«Գլխավոր դատախազը ձեզ չի դավաճանել: Դեռ». Սամվել Ֆարմանյան

– Ամենագլխավորը՝ պետք է սահմանը մեկընդմիշտ փակել թուրքական ապրանքի դիմաց: Չի՛ կարող այլ կերպ լինել: Քանի դեռ սահմանը թուրքական ապրանքի դիմաց բաց է, համոզված եմ` այս խնդիրը լինելու է: Եթե մենք այսօր չենք կարողանում թշնամի երկրի արտադրանքը արգելել, վաղն ի՞նչ ենք անելու: Ռուսաստանն այսօր տասնյակ հազարավոր ջերմոցային տնտեսություններ է ստեղծում, վաղը մենք ռուսական շուկա էլ չենք կարողանալու լոլիկ արտահանել, այս ամենի դեմն ինչպե՞ս ենք առնել: Թե՞ ասելու ենք, որ Ռուսաստանն արդեն լոլիկ է արտադրում, մենք էլ անելիք չունենք, շինարար տղերք ենք, խոպան կգնանք: Ո՛չ,  այս հող ու ջուրը մերն է, մենք պետք է կարողանանք ամուր կանգնել մեր հողի վրա: Իսկ այն մարդիկ, ովքեր փաստաթղթերի տակ ստորագրում են, պետք է իմանան ինչի տակ են ստորագրում: Որեւէ մեկը մտածո՞ւմ է, թե վաղը մեր տնտեսություններն ինչ վիճակի է հասնելու:

– Իսկ ռիսկեր չե՞ք տեսնում, որ ներկրում չլինի, տեղական արտադրանքով էլ չկարողանանք ապահովել համապատասխան քանակություն եւ լոլիկի գինն ավելի բարձրանա:

– Հայաստանն իր լոլիկի արտադրությամբ միանշանակ ինքնաբավ է: Ինչ վերաբերում է գնի բարձրացման ռիսկին, այն հնարավոր է զսպել: Գյուղնախարարի պաշտոնակատարն ասաց, որ եթե գինը բարձրացնեք, մենք խոշոր արտադրողներ ունենք, որոնց միջոցով ձեր լոլիկի գինը կզսպենք: Մենք դրա հետ համաձայն ենք, խոշորները թող կարողանան մեզ զսպել, եթե իսկապես չափը կացնենք: Բայց խոշորներն էլ չեն կարողանում հիմա դիմակայել, որովհետեւ նախկինում իրենց մոտ ստացվել էր ինչ-ինչ միջոցներով՝ գազի վարձը չմուծելով եւ այլն, որովհետեւ լավ ախպերներ են ունեցել այդ միջավայրում, բայց մեր նման տղաները չեն ունեցել այդ ախպերները, դրա համար էլ մեր գները ձեւավորվում է կոնկրետ բոլոր ծախսերը հաշված:

«ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐՈՎ Ո՞Ր ԳՅՈՒՂՆ ԵՆՔ ՊԱՀԵԼՈՒ»

– Ամեն դեպքում, շուկայում տեղական արտադրության 500 դրամից պակաս լոլիկ չկա: Չե՞ք կարծում, որ գուցե այստեղ գերշահույթներ են ստանում թուրքական էժան լոլիկից բողոքող արտադրողները:

– Լոլիկն ամառն ավելի թանկ էր, քան դեկտեմբերին, որովհետեւ չկար: Այն ժամանակ 600 դրամ էր, հիմա՝ 500: Ինչ վերաբերում է գերշահույթ ապահովելուն, մեզ գյուղնախարարի պաշտոնակատարն էլ ասաց, բայց, եղբայր, դուք անտեղյա՞կ եք այս երկրից, գյուղատնտեսությունից: Համոզված եղեք, որ անգամ շահույթ չեն կարողանում ապահովել, ամենայն ազնվությամբ եմ ասում: Ինչպե՞ս կարող է գյուղատնտեսությունը գերշահույթ ապահովի: Եթե այդպես լիներ, բա ինչո՞ւ մարդիկ գնացին հյուրանոցներ սարքեցին, կգային, կմտնեին արտադրության մեջ, մինչդեռ արտադրության մեջ մեր նման միամիտներն են մնացել միայն: Հյուրանոց լիներ, մենք էլ ոտքներս ոտքներիս կգցեինք, մի երկու տուրիստ կգար, կուրախանայինք, բայց ախր այդպիսի վերաբերմունք չի կարելի դրսեւորել արտադրող մարդու նկատմամբ: Եթե իրենց ընտանիքի անդամները այդ տնտեսության մեջ չարչարչվեին, չէին ասի, թե լոլիկի գինը շուլայում թանկ է: Երբ անցած տարի շուկայում ձեւավորվել էր ցածր գին, մենք ո՞ւմ ենք բողոքել: Չեն ներկրել թուրքականը, բայց գինը ցածր է եղել, որովհետեւ տարին տաք էր, ծախսերը քիչ են եղել, մենք խնդիր չունենք, երբ շուկան ազատ է: Բայց հիմա, կարծես, բոլորի «ցելը» լոլիկն է, ի՞նչ խնդիր ունեն: Էլ ո՞ր բնագավառն է այսքան խեղճացվում:

«Պետք չէ խոնարհվեն մեր առաջ, բայց գոնե մի քիչ հարգանք ունենան»

– Իրավիճակն, իրո՞ք, այդքան ծայրահեղ է…

Գնացե՛ք գյուղեր, մարդկանց հետ զրուցեք, տեսեք ինչ են մտածում կառավարության վերաբերյալ, նախորդների մասին: Նախորդներին գոնե կարողանում էիր ինչ-որ ձեւ զսպել, հիմա մնում է հորդորել, որ բանիմաց մարդկանց բերեն առաջ, գյուղնախարարությունը ես կասեի ամենածանր բնագավառն է հանրապետության մասշտաբով, որտեղ շատ խելոք մարդիկ են պետք, որպեսզի կարողանանք երկիրը ոտքի հանել: Ազգաբնակչության 40-45 տոկոսն այսօր հողով է ապրում, այդ մարդկանց պետք է կարողանանք ապահովենք, որ վաղը մեզ զինվոր տան, փախեփախի չլինեն: Բարձր տեխնոլոգիաների զարգացմանը ես դեմ չեմ, բայց բարձր տեխնոլոգիաներով ո՞ր գյուղն ենք պահելու: Հիմա պետք է մտածել ազգաբնակչությանը երկրում պահելու մասին, որպեսզի կարողանան ապրեն ու սերունդ տան:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА