o C     19. 07. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մամուլի ազատությունն աշխարհում աստիճանաբար հայտնվում է ավելի մեծ վտանգի տակ

21.12.2018 12:15 ԹԵՄԱ
Մամուլի ազատությունն աշխարհում աստիճանաբար հայտնվում է ավելի մեծ վտանգի տակ

Լրագրողների իրավունքների պաշտպան կազմակերպությունները տեղեկացնում են, որ մամուլի ազատությունն աշխարհում աստիճանաբար հայտնվում է ավելի մեծ վտանգի տակ: Ավելանում է ամեն տարի սպանվող, առեւանգվող ու ձերբակալվող լրագրողների թիվը: Ապրիլ ամսին Դաեշ ծայրահեղական խմբավորման մի անդամ, ներկայանալով որպես լրագրող, Աֆղանստանում սպանեց 26 անձանց, այդ թվում`ինը լրագրողների, որոնք եկել էին լուսաբանելու իրականացված պայթյունը: Հունիս ամսին ԱՄՆ-ի Մերիլենդ նահանգի թերթերից մեկի խմբագրությունում զինյալ մի մարդ սպանեց հինգ լրագրողների: Թուրքիայում Սաուդյան Արաբիայի հյուպատոսարանում սպանեցին ‘’Վաշինգտոն փոստ’’ օրաթերթի աշխատակից Ջամալ Հաշուգիին: Լրագրողներ` առանց սահմանների կազմակերպությունը տեղեկացնում է, որ 2018 թվականի ընթացքում աշխարհի տարբեր հատվածներում սպանվել է 80 լրագրող: Փոքր խնդիր չէ նաեւ լրագրողների ձերբակալությունների թվի աճը:

Սկզբում անջատվել է Հրազդան ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկը, ապա Երեւանի ՋԷԿ-ը եւ ավելի փոքր արտադրողներ. Հայտարարություն

Ինչպես Լրագրողների պաշտպանության կոմիտեն է տեղեկացնում, աշխարհում ձերբակալված լրագրողների ուղիղ կեսը ձերբակալվել են Թուրքիայում, Չինաստանում եւ Եգիպտոսում: 2018-ին աչքի ընկավ հատկապես Մյանմարում Ռոյթըրզի երկու լրագրողների ձերբակալության փաստը, որոնց տեղի իշխանությունները դատապարտեցին 7 տարվա ազատազրկման: Վերլուծաբաններից շատերն են ասում, որ լրագրողների նկատմամբ ընդհանուր վերաբերմունքը կարող է մեծ ազդեցություն կրել տվյալ երկրի իշխանությունների դիրքորոշման արդյունքում: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի այն խոսքերը, թե ‘’մամուլը կեղծ լուրերի արդյունքում առաջ է բերում բռնություններ’’, շատերի կարծիքով մամուլի վրա ճնշումներ բանեցնելու գործում օրինակ է ծառայում այլ երկրների ղեկավարների համար: Մամուլի տկատմամբ ԱՄՆ-ի հասարակության վստահությունն այսօր աննախադեպ ցածր մակարդակի վրա է: Սակայն գրանցվել են նաեւ հուսադրիչ տեղեկություններ այն մասին, որ աշխարհի այլ հատվածներում տեղի է ունենում հակառակը:

Դրա օրինակներից է Եթովպիան, որտեղ ընթացող ժողովրդավարական բարեփոխումների ընթացքում, անցած 14 տարիներին առաջին անգամը լինելով, որեւէ լրագրող չի ձերբակալվել: Նման հուսադրիչ օրինակներ են նաեւ Էկվադորը, Հարավային Կորեան, Գամբիան: Եվ չնայած 2018 թվականն աննախադեպ էր ապանված 80, բանտերում գտնվող 348 եւ առեւանգված 60 լրագրողների թվով, լրագրողները շարունակում են իրենց աշխատանքը աշխարհի նույնիսկ ամենավտանգավոր գոտիներում: 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА