ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԴՈՒՔ ՄԻԱՅՆ «ԴՈՒԽՈՎ» «ԴԸՄՓ-ԴԸՄՓ ՀՈՒ» ԱՐԵՔ

21.12.2018 19:00 ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ԴՈՒՔ ՄԻԱՅՆ «ԴՈՒԽՈՎ» «ԴԸՄՓ-ԴԸՄՓ ՀՈՒ» ԱՐԵՔ

Բացարձակ ոչ հայեցի «դուխով» եզրույթը առկա է ուր ասես` ոչ միայն գլխարկներին, շապիկներին եւ սոցցանցերի մեկնաբանություններում, այլեւ որպես որոշ ապրանքների անուն: Այս «դուխով» խոզուկներն էլ հայտնվել են մեր փոքրիկ քաղաքներից մեկի սովորական խանութում: Միգուցե, խանութպանը իրոք հետեւում է առկա «ուղեծրին», իսկ միգուցե, պարզապես ծաղրում է այդ կարգախոսը` ծաղրը քողարկելով իբր վարչախմբի հանդեպ հավատարմության դրսեւորման: Ի՜նչ իմանաս...

ՍԵՓԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԳԵՐԻՆԵՐԸ

 

ԳԱԶԻ ՍԱԿԱԳՆԵՐԻ ԵՎ ԱՅԼ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԲԱՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Եվ ահա կայծակնային արագությամբ տարածվեց լուրը, որ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը իր ռուս գործընկեր Դմիտրի Կոզակից ստացել է նամակ, որով տեղեկացվում է, որ ռուսական գազի գինը բարձրացվում է 40 տոկոսով, եւ դա նույնիսկ քննարկման ենթակա չէ: Դրան եղան ամենատարբեր արձագանքները, սկսած «դըմփ-դըմփ հու» անողների պնդումներով, որ ռուսները Նիկոլի դեմ հատուկ սաբոտաժ են անում, վերջացրած գրեթե խուճապային տրամադրությամբ, քանզի պարզ է, թե ձմռան կեսին դա ինչ ծանր հետեւանքներ է ունենալու բնակչության համար, էլ չասած դրա տնտեսական հետեւանքները: Եվ ահա Տիգրան Ավինյանի օգնական Վարագ Սիսեռյանը հայտարարում է, որ որոշում չկա, եւ չկա որեւէ ամրագրված սակագին, եւ «ՀՀ կառավարությունը ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Կոզակի կողմից նամակ չի ստացել, նման նամակ գոյություն չունի: ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Կոզակը եւ ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը ունեցել են հեռախոսազրույց, որի ժամանակ քննարկվել են բանակցությունների ընթացքի ձեւաչափը եւ հետագա փուլերը: Հավելեմ նաեւ, որ այս հարցի վերաբերյալ մեր ռուս գործընկերների հետ ընթանում են բանակցություններ փոխվստահության եւ փոխըմբռնման միջավայրում, որտեղ վերջնագրեր չեն եղել եւ չեն կարող լինել»:

ԴՈՒԽՈՎ ՑՆԾԱ՛, ԿԱՄ ԿՌԱՊԱՏԱՇՏՈՒԹՅԱՆ ԷՎՈԼՅՈՒՑԻԱՆ

Հիմա մարդ չգիտի` արդյո՞ք Սիսեռյանը ճիշտ է ասում, թե` տեղի է ունենում բնակչությանը հանգստացնելու նպատակով քարոզչական-տեղեկատվական բլեֆ, իսկ հետո պարզապես կանգնելու ենք փաստի առաջԻ դեպ, որոշ մթերքների իրական հետընտրական թանկացում եղավ, մասնավորապես` ալյուրը: Դրա հետեւանքով Գյումրիի խանութներում արդեն հացն է թանկացելՍակայն վերադառնանք գազին: Հիմա, ըստ էության, չգիտենք, գազի սակագնով մեր նորտարիները հարամվելու են, թե` ոչ: Լավ, ասենք, Նիկոլի ֆանատներին կարելի է  խորհուրդ տալ, որ «դըմփ-դըմփ հու» անելով «դուխով» տաքանան, բա մյուս քաղաքացիներն ի՞նչ անեն:

ՀՈՂԱՏՈՒՆԵՐԻ ԿՆՔԱՀԱՅՐԸ

 

ԼԱՎՐՈՎԸ ՍԽԱԼ Է, ՆԻԿՈԼԸ ՃԻ՞ՇՏ

Շատերը մտածում էին, թե ինչ է նշանակում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի խոսքը, որ գրեթե պատրաստ է պայմանագիրը, որով բացառվում է օտար զինվորականների ներկայությունը ոչ այն է կենսաբանական լաբորատորիաներում, ոչ այն է` ամբողջ երկրում: Դրան հետեւեց նաեւ փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինի խոսքը ՀՀ նկատմամբ ԱՄՆ-ի աննախադեպ ճնշումների մասին: Եվ ահա Նիկոլ դու Նիկոլ` փաստորեն սուտասան է հանում ե՛ւ Լավրովին, ե՛ւ Կարասինին: Ու դա այն պայմաններում, որ նույն ՀԱՊԿ-ում Նիկոլի «ճիշտ լինելու» հետեւանքով ինքներս մեզ համար պրոբլեմներ ենք ստեղծում: Ըստ քաղաքագետ Ռոբերտ Մարգարյանի. «Հզոր իշխանությունները մինչեւ հակառակորդի հետ բանակցության սեղանին նստելը, փորձում են տարբեր տեսակի ռազմավարական առավելություններ ձեռք բերելով ճնշում գործադրել դիմացի կողմի վրա, իսկ Նիկոլ Փաշինյանը, «թավշյա հեղափոխությունը» Արցախ արտահանելուն զուգահեռ, առաջիկա ամիսներին պատրաստվում է Ալիեւի հետ բանակցության սեղանին նստել այն պայմաններում, երբ միանշանակ փչացրել է Հայաստանի անվտանգության երաշխիքները համարվող Ռուսաստանի ու ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները, իսկ որպես «թավշյա հեղափոխության» պարգեւ նախիջեւանյան հատվածում ռազմավարական նշանակության բարձունքները հանձնելով, հակառակորդին թույլատրել է Հայաստանի հարավային սահմանների ու ճանապարհների հասցեին աննախադեպ սպառնալիքներ հնչեցնել»:

ԹԱՎՇՅԱ ԴԻԿՏԱՏՈՒՐԱ` ՄԻ ՈՏՔԸ ԿԱՂ

Մեկ այլ ժխտում եւս: Շատ-շատերը վրդովվել էին, թե ինչու Նիկոլն իրեն խորհրդական է նշանակել գեներալ Արշակ Կարապետյանին, ում 2016-ի քառօրյա պատերազմից հետո  Սերժ Սարգսյանը պարզապես վռնդել էր հետախուզության աշխատանքի տապալման ու դրա արդյունքում մեր զինուժի անընդունելի կորուստների համար: Ի դեպ, այն ժամանակ Նիկոլի կինը` Աննա Հակոբյանը, «Հայկական ժամանակ» թերթում էլ քննադատում էր Սերժ Սարգսյանին, թե ինչու այդ գեներալին պաշտոնանկ է արել, այլ ոչ թե բանտ ուղարկել: Եվ ահա հիմա Նիկոլը խոսում է, թե բազում գաղտնի փաստաթղթեր է կարդացել, որոնցից բխում է, որ սույն գեներալը հետախուզությունը լավ էլ փայլուն էր կազմակերպել: Եվ հիմա ինչ, ստացվում է, որ Նիկոլի թե՞րթն էր սուտ գրում: Թե՞ հիմիկվա ասածին չպետք է հավատանք: Բավականին մութ են մնում նաեւ Նիկոլի ասածները Արցախում կատարված պաշտոնանկությունների վերաբերյալ: Եվ նման է, որ Նիկոլը հիմա նույն մեթոդներով է ղեկավարում երկիրը, որոնցով ժամանակին ղեկավարում էր «Հայկական ժամանակը»: Բայց եթե ընթերցողների վրա ինչ-որ տեղ հնարավոր էր «նաղդել» տարատեսակ «մուտիլովկաներ», ապա պետության գործերում ու հատկապես միջպետական հարաբերություններում, դրա հետեւանքները պարզապես աղետալի կլինեն: Հո չի լինի Պուտինին, Լուկաշենկոյին, Ալիեւին կամ ամերիկյան վարչակազմին ստիպել, որ «դուխով» «դըմփ-դըմփ հու» անեն:

ԴԵՄՔԵՐ ԵՎ ԴԻՄԱԿՆԵՐ. ԲՌՆԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՆԽԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ

ՄԵՆՔ ԵՆՔ ՈՒ ՍՈՐՈՍԸ

Բայց բավականին չարագուշակ մի արտաքին իրադարձություն ենք տեսնում: Միաժամանակ Հայաստանի եւ Սորոսի` «Տարվա երկիր» եւ «Տարվա մարդ» հռչակվելը: Բրիտանական The Economist պարբերականը «Տարվա երկիր» է ճանաչել Հայաստանը: Պարբերականը պատվավոր տիտղոսին ընտրում է` հաշվի առնելով տարվա ընթացքում երկրներում գրանցված առաջընթացները: Հայաստանն այդ տիտղոսը նվաճել է երկրում կատարված հեղափոխության շնորհիվ: Բրիտանական Financial Times թերթն էլ ամերիկացի ֆինանսիստ եւ բարերար Ջորջ Սորոսին «Տարվա մարդ» է անվանել լիբերալ ժողովրդավարությանն անփոփոխ աջակցության համարԳրողը տանի, այդ բրիտանացիների ուզածն ի՞նչ է: Միաժամանակ մենք եւ Սորոսը: Այն Սորոսը, որը շուրջ 60 ազգաքանդ ՀԿ է պահում մեր երկրում, որոնք էլ մեծ ավանդ են ունեցել հեղափոխություն կոչեցյալում:

ԱՍՔ ՁՄԵՌ ՊԱՊԻՆ ՀԱՎԱՏԱՑՈՂ ԹՐԱՇԱՄԱՆՈՒԿՆԵՐԻ ԵՎ ՉԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА