o C     14. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԱՅՍՏԵՂԻՑ «ԵՐԵՎՈՒՄ Է» ՈՂՋ ՀԱՄԱԿԱՐԳԸ

19.12.2018 22:00 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
ԱՅՍՏԵՂԻՑ «ԵՐԵՎՈՒՄ Է» ՈՂՋ ՀԱՄԱԿԱՐԳԸ

Ավարտվեց "Վեոլիա ջուր" ՓԲԸ կառավարման կենտրոնի ձեւավորումը

Շատ հետաքրքիր` աշխատանքային քննարկումների մթնոլորտում անցավ հրավիրյալների ծանոթությունը «Վեոլիա ջուր» ՓԲԸ Կենտրոնական կարգավարական ծառայության աշխատանքին:

36 ժամ ջուր չի լինելու Երևանում և մարզերում. «Վեոլիա Ջուրը» հայցում է սպառողների ներողամտությունը

Ասենք` այլ կերպ չէր էլ կարող լինել. «Վեոլիա ջրի» պատասխանատուների հետ հանդիպել էին ջրամատակարարման բարելավման գործում ամենաշահագրգիռ կողմերը, ի դեմս ՀՀ ԷԵԲՊՆ Ջրային կոմիտեի, ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի, սպառողների շահերը պաշտպանող մի քանի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների եւ լրագրողներիԻսկ առիթը այդ նույն կարգավարական ծառայության ձեւավորման ավարտն էր ու լիարժեք գործունեության սկիզբը, որին «Վեոլիա ջուրը» համառորեն ձգտում էր անցած ժամանակամիջոցումՔաղաք Աշտարակ, Արարատյան 70: Այս հասցեն լավ հայտնի է տեղացիներին` որպես «Վեոլիա ջրի» տարածքային շահագործման ու առեւտրային ծառայությունների աշխատավայր: Բայց անգամ նրանցից քչերը գիտեն, որ այստեղ գործում է նաեւ ընկերության Կառավարման կենտրոնը` որտեղից «երեւում է» ողջ համակարգն ու մշտապես վերահսկվում ջրամատակարարման վիճակը ընկերության կողմից սպասարկվող բնակավայրերումՀյուրերին նախ ներկայացվեց այս «ուղեղային կենտրոնի» տեխնիկական հնարավորություններն ու աշխատանքի սկզբունքը: Այն ձեւավորվել եւ գործում է 2017թ. ապրիլից, նախկին «Երեւան ջրի» եւ Հայջրմուղկոյուղու կարգավարական ծառայությունների միավորման արդյունքում արդեն որպես «Վեոլիա ջրի» կենտրոնական կարգավարական խումբ: Ընդհանուր թվով 13 աշխատակիցներ 7/24/365 ձեւաչափով այստեղ ստանում են տեղեկատվության համակարգի ավելի քան 900 կետերից, իսկ հակառակ ուղղությամբ տալիս են համապատասխան հրահանգներ` ինժեներական կառույցների անխափան աշխատանքն ապահովելու նպատակով: Մեր ծորակներից հոսող ջրի շարունակականությունը, դրա ճնշումը, քլորացման աստիճանն ու շատ այլ հանգամանքներ նաեւ կախված են այստեղի աշխատողների մասնագիտական կարողություններից ու պատասխանատվությունից: Այսօրվա կարգավարներից պահանջվում է ժամանակակից տեխնիկայի ու տեխնոլոգիաների իմացություն, ինչպես նաեւ վերլուծելու ու օպտիմալ որոշումներ կայացնելու ունակություն: Օրինակ, համակարգում հոսանքի խնայողության ռեժիմի ապահովման գործում նրանք ձգտում են պահպանել ոսկե միջինը. մի կողմից տնտեսել հոսանքը, մյուսից` այնպես օգտագործել պոմպերը, որ մղվող ջրի քանակը բավարարի պահանջարկըԵրկու կարգավար մշտապես (օրական 15-20 անգամ) վերահսկում են իրավիճակն ու պատահարների մասին զեկուցում ավագ մասնագետին, մեկ օպերատոր էլ գրանցում է ստացվող տեղեկատվությունը` հետագա վերլուծության համար: Այստեղից հետեւում են պոմպերի, մայրուղային ջրատարների, ճնշումային չափիչ սարքերի /լոգերների/, օրվա կարգավորիչ ջրամբարների, ջրաչափական սարքերի աշխատանքին, բաշխիչ ցանցում քլորի համապատասխանությանը նորմատիվներին: Նրանց օգնում է էլեկտրոնիկան. էկրաններին իրար են հաջորդում բոլոր ինժեներական կառույցները: Ընդ որում, ոչ միայն տվյալներն են ինքնաշխատ եղանակով գրանցվում, այլեւ դրանք ցուցադրվում են էկրանին, ինչպես օրինակ, ջրամբարների լցվածությունը: Փաստորեն, կարգավարներին մնում է միայն զգոն լինել ու անհրաժեշտության դեպքում ճիշտ որոշում կայացնել: Իր հերթին մշտապես «զգոն է» իրավիճակը վերահսկող համակարգչային ծրագիրը: Չափանիշների թույլատրելի սահմանները հատելու դեպքում, երբ ցուցանիշի սինուսոիդը անցնում է «կարմիր գիծը», անմիջապես հնչում է ձայնային ազդանշան` «ալարմ», ու կարգավարը միջամտում է իրավիճակինՆախկին «Երեւան ջրի» համակարգում հեռատեղեկատվության խնդիրը լուծված էր դեռ մինչ «Վեոլիա ջուրը»: «Լոկատոր» ծրագրի օգնությամբ ինժեներական կառույցներից 5 րոպեն մեկ ստացվում են իրավիճակի վերաբերյալ տվյալներ: Ավելին, ներդրվող SCADA ծրագրի օգնությամբ սկսվել էր նաեւ հեռակառավարում իրականացվել: Օրինակ, այստեղից ոչ միայն «տեսնում» են քլորացումը Արզնիի, Արզականի, Ապարանի, Կաթնաղբյուրի, Գառնիի խոշոր աղբյուրներում, այլեւ միջամտում են իրավիճակին: Սակայն նախկին Հայջրմուղկոյուղու համակարգում շատ ինժեներական կառույցներ անգամ «Լոկատոր» ծրագրին միացված չեն եղել: Բայց ձեռնարկված միջոցների շնորհիվ առաջիկա օրերին այս գործը եւս կավարտվիՀյուրերին հետքրքրում էր ամեն ինչ, սակայն առավել` ջրի կորուստը: Որքա՞ն կենարար հեղուկ է ստացվում աղբյուրներից, ի՞նչ ճանապարհով է այն հասնում սպառողներին, որտե՞ղ, որքա՞ն ու ի՞նչ պատճառով է ջուրը կորչում: «Վեոլիա ջրի» մասնագետները կարծես թե «քննությունը բռնեցին»: Իհարկե, խնդիրները շատ են, մասնավորապես, զգալի պետական ներդրումների անհրաժեշտություն է զգացվում` համակարգը ժամանակի պահանջներին համապատասխանեցնելու համար: Բայց սկիզբը` լայն իմաստով, արդեն դրված է` ի դեմս կառավարման կենտրոնի, որտեղ մշտապես տեղյակ են, թե ինչպես է «բաբախում զարկերակը» համակարգում:

ԱՇՈՑՔՈՒՄ ԱՅՍ ԳԱՐՈՒՆ ԿԿԱՆԱՉԵՆ ՆՈՐ ԴԱՇՏԵՐ...

«Վեոլիա ջուր» ՓԲԸ

Հանրային կապերի ծառայություն

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА