o C     19. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Լուսավոր Հայաստանն» այլ օրակարգ ունի, շուտով կիմանաք». Անի Սամսոնյան

19.12.2018 20:15 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«Լուսավոր Հայաստանն» այլ օրակարգ ունի, շուտով կիմանաք». Անի Սամսոնյան

Արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի նախընտրական ցուցակների առաջին համարների միջեւ տեղի ունեցած դեբատից հետո մինչեւ այսօր շարունակվում է ԲՀԿԼուսավոր Հայաստան» չհայտարարված ,պատերազմը»: ԲՀԿ-ական պատգամավորները շարունակում են արձագանքել «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, ԱԺ յոթերորդ գումարման ընտրված պատգամավոր Էդմոն Մարուքյանին, իսկ այժմ դրան ավելացավ նաեւ կիրակնօրյա ֆեյսբուքյան ուղիղ եթերում նրա կողմից ԲՀԿ-ին ուղղված մեղադրանքներին պատասխանելը: Ավելին` ԲՀԿ-ում կարծում են, թե «Լուսավոր Հայաստանն» ամբողջ թիմով թիրախավորել է Գ. Ծառուկյանին, իսկ ԼՀ-ում պնդում են ճիշտ հակառակը` այդ ԲՀԿ-ականներն են թիրախավորել իրենց: Հենց այս մասին էլ ծավալվեց «Իրավունքի» զրույցը «Լուսավոր Հայաստանից» ընտրված պատգամավոր, դեռեւս Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ ԱՆԻ ՍԱՄՍՈՆՅԱՆԻ հետ:

Ես ճիշտ էի, Նիկոլը ՝սխալ. Տիգրան Ուրիխանյան

«ԲՀԿ-Ի ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐԸ ՑՆՑՈՂ ՉԷԻՆ»

– Էդմոն Մարուքյանի կիրակնօրյա ֆեյսբուքյան ուղիղ եթերին կետ առ կետ անդրադարձել է ԲՀԿ խոսնակը եւ որոշ պարզաբանումներ տվել: Որքանո՞վ էին դրանք սպառիչ Ձեզ համար:

Ցնցող չէր:

Բայց պարզվեց, որ «օլիգարխը» նոր Հայաստանում այդքան էլ վատ բառ չէ, եւ ԲՀԿ-ական շրջանակները բացատրում են, որ Գ. Ծառուկյանը խոշոր սեփականատեր է, ինչի մասին հուշել էր նաեւ վարչապետը: Ինչպես հասկանալ` նոր Ազգային ժողովում օլիգարխներ կա՞ն, թե` ոչ:

​​​​​​​«Իշխանությունները գնացել էին Ջերմուկ համոզելու, որ Ամուլսարը շահագործվի»

Մենք մեր տեսակետը բազմիցս հայտնել ենք:

Ի դեպ, նույն հայտարարության մեջ նաեւ ասվում է, թե ոչ թե իրենք, այլ «Լուսավոր Հայաստանն» է ամեն օր ամբողջ թիմով թիրախ դարձրել Գագիկ Ծառուկյանին: Ի՞նչ կասեք այս մասին:

Մենք չէ, որ պարտվել ենք դեբատում:

«ԲՆԱԿԱՆ Է, ՈՐ ՀԵՐՔՈՒՄ ԵՆ»

– Ի վերջո, ո՞վ է ում սպառնում այս պատմության մեջ, երբ Է. Մարուքյանն էլ պնդում էր ճիշտ հակառակը:

​​​​​​​«Երբ վարչապետը իրեն թույլ է տալիս խմբագրել անգամ Ավետարանը...»

Պարոն Մարուքյանն ուղիղ եթերում ամեն ինչ ներկայացրել է:

Այդուհանդերձ, արժանահավա՞տ եք համարում այն, որ ԲՀԿ խոսնակը հերքում է ԲՀԿ-ի կապը թե՛ մարտի դեպքերի, թե՛ Ռոբերտ Քոչարյանի հետ:

Բնական է, որ հերքում են:

Ինչո՞ւ իշխանությանը թողած` խորհրդարանական երկու ընդդիմադիր ուժերի միջեւ սկսվեց այս «մենամարտը»:

– «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն այլ օրակարգ ունի: Շուտով կիմանաք:

«Լուսավոր Հայաստանի» «տունը կռիվ է ընկնում». «ձեզ ընդդիմադիրի պես պահեք». «Ժողովուրդ»

Ո՞Վ Է ԻՐԱԿԱՆՈՒՄ ԼԻՆԵԼՈՒ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ

– Կարելի՞ է համարել, որ սա պայքար է, թե ով է իրականում լինելու խորհրդարանական ընդդիմությունը:

Ընտրություններից հետո այդ հարցը անտրամաբանական է:

ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանն ասել էր, թե իրական ընդդիմություն «Իմ քայլի» ներսում է լինելու: Սա չի՞ նշանակում, որ անգամ ընտրությունից հետո` դեռ իշխանությանն էլ է պետք ապացուցել` ով է լինելու խորհրդարանում:

​​​​​​​«ՀՀ վարչապետը երկրի թիվ մեկ ամբիոնից ակնհայտ ստեց». Արմեն Եղիազարյան

Կաշխատենք` կերեւա:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА