o C     09. 08. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Բան չի փոխվել». ֆերմերներն ահազանգում են

19.12.2018 20:45 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՍՊԱՌՈՂԻ ԱՆԿՅՈՒՆ
«Բան չի փոխվել». ֆերմերներն ահազանգում են

Լոլիկ արտադրող ֆերմերներն ահազանգում են` Թուրքիայից լոլիկ է ներկրվում հայկական շուկա: Նրանցից ֆերմեր ՎԱՐՈՒԺԱՆ ԽՈԴԵԴԱՆՅԱՆԸ նշեց, որ թուրքական լոլիկի խնդիրը միշտ եղել է Հայաստանում, իսկ հիմա իրավիճակն ավելի է վատացել:

Այնպես չէ, որ Կրեմլից կամ Վաշինգտոնից պետք է գան ու Փաշինյանին հանեն, հայ ժողովուրդը բերել է, ինքն էլ կտանի. Նիկողոսյան

Բացարձակ բան չի փոխվել, հակառակը` այն ժամանակ ավելի մեծ ներկրողներ կային, որոնք մեկ-երկու մեքենայով էին բերում, հիմա փոքր մեքենաներով այնքան շատ են բերում, որ հավասար է մեծ մեքենաների մի քանի հատին: Իշխանություն փոխվեց, բայց այս հարցում ոչինչ չփոխվեց: Այն ժամանակ ասում էին, թե նախագահի «ախռանայի» պետն է ներկրում թուրքական լոլիկ, հիմա նախկին իշխանավորները չկան, բայց շուկայում թուրքական լոլիկ ավելի շատ կա, չգիտեմ ինչից է: Պարզ է, որ թուրքական լոլիկ է մտնում Հայաստան Վրաստանի միջոցով, սա մեծ վնաս է գյուղացուն ու ջերմոցատերերին: Շատ եմ բարձրաձայնել այս մասին ու, իրոք, ոչինչ չի փոխվել ո՛չ հին, ո՛չ նոր կառավարության ժամանակ: Այս հարցով հանդիպել ենք գյուղնախարարին, քայլեր է ձեռնարկել, բայց դա տեւեց ընդամենը երկու օր: Գինը մի քիչ նորմալացավ, բայց երկու օր հետո նորից ամեն ինչ կրկնվեց նույն ձեւով: Հիմա շուկայում թուրքական լոլիկն ավելի էժան է, քան տեղականը:

Ինչու է աշխատանքից ազատվել «Նորք ինֆեկցիոն-կլինիկական հիվանդանոցի» տնօրենը

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА