ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Վերջ քաղաքական փիլոյաբանությանը, կեցցե՜ Լուլուն

19.12.2018 13:20 ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ
Վերջ քաղաքական փիլոյաբանությանը, կեցցե՜ Լուլուն

Ցնծա, ցնծա հայ ժողովուրդ: Տես ինչպիսի, գեղեցիկ, սիրունիկ, ժպտերեսիկ աղջիկներ են գալիս  ազգիդ խորհրդարանը: Պրծանք վերջապես այդ ծերացած ակադեմիկոսներից, պրոֆեսորներից` հիմա Լուլուն է մեր պրոֆեսորը, Լուլուն: Բա Միմին, բա Կիկին` ազգի պարծանքը, ազգի դեմքը:

ՀՀ-ում խորացող սահմանադրական ճգնաժամի համար ողջ պատասխանատվությունը կրում է իշխող քաղաքական մեծամասնությունը և անձամբ Նիկոլ Փաշինյանը

Ո՞վ ասեց փորձ: Փո՞րձ, գիտելի՞ք: Օրինակ` Լուլուն, պարզվում է, ունի բարձրագույն  կրթություն ու տարբեր տեսակի վերապատրաստումներ է անցել, փորձն էլ ձեռքբերովի չի՞: Մի տասը տարուց փորձ էլ կունենա: Իսկ ո՞վ ասաց, որ պատգամավորը պետք է քաղաքականությունից հասկանա: Օրինակ` Լուլուն չի հասկանում, կամ ինչպես ինքն է ասում. «Ես թեմային ամբողջությամբ չեմ տիրապետում»: Կարեւորը անկեղծությունն է: Հիմա ո՞րն է լավ` փորձառու ու թեմաներին տիրապետող  մի 60 տարեկան խորամանկ քաղաքական գործի՞չը, թե՞ պարզ ու անմիջական գեղեցկուհի Լուլուն: Այ, օրինակ, ասենք` միջազգային քննարկում է, խոսում է մի երկրից  այդպիսի մի  նեխած ակադեմիկոս, ներկաների գլուխը տանում է իր փիլոյաբանություններով, հետո մի այլ երկրից մի պրոֆեսոր` էդպես խելոք-խելոք դեմքով դատողություններ է անում, հետո, ասենք, խոսում է ադրբեջանցի մի քաղաքական փորձառու գործիչ` ճարպիկ-ճարպիկ մտքեր արտահայտում ու հանկարծ դուրս է գալիս Լուլուն, կա՛մ Կիկին, կա՛մ Միմին ու ոչ մի բան չի խոսում, բայց ժպտում է  ու այնքան մի տեսակ թավշյա հեղափոխական հայացքով նայում.... ու վերջ, դահլիճը թքած կունենա այդ պրոֆեսոր-ակադեմիկոսների ու ճարպիկ քաղաքագետների վրա: Բոլորի ուշադրության կենտրոնում կլինեն  մերոնք, բոլոր պետությունների ներկայացուցիչների աչքերը, մտքերը եւ անգամ երազանքները սեւեռված են լինելու Հայաստանի պատվիրակության վրա: Հայաստանը հաղթող է:

Ավելին, գոնե մի ակնթարթ մեր գեղեցկուհի պատգամավորուհիներին տեսնելու, մի քանի բառ փոխանակելու եւ մեկ անգամ ձեռքը սեղմելու անուրջները կստիպեն երկրների նախագահներին, վարչապետերին, խորհրդարանների ղեկավարներին, էլ չենք ասում նախարարների ու պատագամավորների մասին իրենց բան ու գործը թողած գալ Հայաստան: Օդանավակայնի VIP սրահը չի հասցնելու սպասարկել բարձրակարգ հյուրերին եւ Երեւանում կառուցվելու է նոր առանձին VIP օդանավակայան: Եվ ահա, երբ որ այդքան բարձրաստիճան ղեկավարներ հայտնվելու են Հայաստանում, Նիկոլը օգտվելով իր նոր խորհրդարանի  անզսպելի հմայքից  արագորեն կլուծի բոլոր ազգային, ոչ ազգային եւ ապազգային հարցերը: Հայաստանը հաղթող է:

Картинки по запросу լուլու

Այստեղ կարեւորը այն է, որ Լուլու-Միմիները չխոսան եւ ոչ մի հարցին չպատասխանեն:  Եվ նրանք դա գիտեն: Օրինակ` երբ Լուլուին  հարցրեցին, թե ինչ է մտածում նա Լուկաշենկոյի` Նիկոլ Վովայեվիչի մասին ասածների վերաբերյալ, նա պատասխանեց, որ միակ բանը, որ նա կարծում է այդ թեմայով, այն է, որ նա իրավունք չունի պատասխանել այդ հարցին: «Չունեմ ես էդ իրավունքը նման թեմայի վերաբերյալ, էդ իմ կոմպետենտության կամ իրավասության մեջ ընդհանրապես չի մտնում: Ես տվյալ պահին գտնում եմ, որ չունեմ իրավունք որեւիցէ կարծիք արտահայտելու»: Տեսա՞ք ինչ պարզ, հասկանալի եւ մատչելի լեզվով է բացատրվում Լուլուն: Դե հիմա, եթե մի քաղաքագետի հարցնեիր մի ժամ գլուխներս տանելու էր, թե քանի որ այս այսպես է, նա այնպես է եւ այլն, եւ այլն... Չէ՛, Լուլուն ճիշտ է... եւ դա դեռ սկիզբն է: Ինչպիսի փայլուն մտքեր, իսկ ավելի շատ ժպիտներ եւ հայացքներ են  սպասվում ապագյում: Թեկուզ այս մեկը. Լուլուն ասեց, որ բոլոր այն նորաթուխ պատգամավորները, որոնք դեռեւս չունեն մանդատ «որեւիցէ տարբերակով չունենք մենք իրավունք հարցերին պատասխանելու»: Բա...հու- հու-դմփ:

Բայց Լուլուն միակը չէ: Օրինակ` «Լուսավոր Հայաստանից» կա մի ցնցող գեղեցկուհի` Անի Սամսոնյանը: Այն հարցին, թե ինչքանո՞վ էր սպառիչ իր համար ԲՀԿ խոսնակի պարզաբանումները, նա  շռնդալից պատասխան տվեց` «ցնցող չէր»: Բոլոր մնացած հարցերին Անին պատասխանում էր շատ հստակ եւ կոնկրետ: «Մենք մեր տեսակետը բազմիցս հայտնել ենք» , «Մարուքյանն  ուղիղ եթերում ամեն ինչ ներկայացրել է», «շուտով կիմանաք», «կաշխատենք` կերեւա»: Մոգական է... 

Картинки по запросу Անի Սամսոնյան

ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի հայտարարությունը զուտ քաղաքական նկատառումներով է արված

Անին նաեւ կարող է ում պետք է իր տեղը դնել: Լրագրողի ինչ-որ մի հնաոճ ու անհասկանալի հարցի, թե ներքաղաքական ընթացքները ինչո՞վ են պայմանավորված, Անին տեղում նրան շշպռել է, թե «ընտրություններից հետո այդ հարցը անտրամաբանական է»: Այդպես եւ միայն  այդպես: Այդ լրագրողներին թվում է, թե նրանք տրամաբանություն ունեն, իսկ Անին ապացուցեց, որ չունեն: Սա արդեն նոր Հայաստանն է եւ այստեղ  Անիներին, Լուլուներին, Միմիներին չի կարելի տալ անտրամաբանական հարցեր: Եվ ընդհանրապես հարցեր տալ չի կարելի: Հայաստանի հպարտ քաղաքացիները պետք է հպարտ լինեն արդեն նրանից, որ այսպիսի գեղեցկուհիներ կան հայոց նոր ազատ խորհրդարանում: Հպարտ եւ շատ երջանիկ պետք է լինեք, հուհուներ ջան: Եվ ընդհանրապես նոր Հայաստանի նոր խորհրդարանում այլեւս չպետք է լինեն այդ անիմաստ երկար-բարակ քննարկումները եւ դրանց փոխարեն կարելի է անցկացնել, օրինակ` պատգամավորական գեղեցկության մրցույթ: Պատկերացնո՞ւմ եք ինչքան երջանիկ կլինի հայ ժողովուրդը դիտելով, թե ինչպես  մեկը մյուսի հետեւից բեմ են բարձրանում մեր գեղեցկուհիները: Ի դեպ, տեսադաշտը բացելու համար նոր Հայաստանի նոր խորհրդարանում առաջարկում ենք վերացնել ամբիոնը, որպեսզի չխանգարի դիտել հայոց խորհրդարանի գեղեցկուհիներին, իրենց ամբողջական շլացուցիչ գեղեցկությանբ:

Ցնծա՛, դուխո՛վ ցնծա, հայ ժողովուրդ:

Ա. Հովհաննիսյան

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА