o C     12. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Ղրիմը բարգավաճում է, որովհետեւ տեղի բնակչությունը հավատում է` իրենց երջանիկ ապագան ՌԴ կազմում լինելն է»

18.12.2018 20:30 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«Ղրիմը բարգավաճում է, որովհետեւ տեղի բնակչությունը հավատում է` իրենց երջանիկ ապագան ՌԴ կազմում լինելն է»

«Եթե ուզում ես վրեժ լուծել, թուրքերի քթի տակ ստեղծիր ուժեղ, բարեկեցիկ, օրինապահ երկիր, որտեղից մարդ չուզենա հեռանալ...», - ասել է մեծանուն գրող, հրապարակախոս Պերճ Զեյթունցյանը: Սակայն, մեծ մտավորականին մենք ականջալուր, կարծես թե, դեռ չենք եղել, զբաղված ենք ավելի մանր ներքաղաքական ինտրիգներով Արցախում ու Հայաստանում: Մինչդեռ, ի տարբերություն մեզ, հայ գրողի բանաձեւը լավագույնս կիրառվում է Ղրիմում: Ընդամենը 4 տարի առաջ հանրաքվե անցկացվեց այնտեղ, եւ բնակչության 96,7 տոկոսի ցանկությամբ` Ղրիմը միացավ Ռուսաստանի Դաշնությանը: Եվ թեպետ հանրաքվեի արդյունքներն աշխարհը չի ճանաչում, սակայն Ղրիմը զարգանում ու բարգավաճում է խոշոր քայլերով: Հենց այս մասին էլ զրուցեցինք Ղրիմի Հանրապետության փոխվարչապետ ԻՐԻՆԱ ԿԻՎԻԿՈՅԻ հետ:

​​​​​​​«Չկա «ներսի» եւ «դրսի», կա մեկ միասնական եւ միակամ Դաշնակցություն». ՀՅԴ Արցախի ԵՄ

ՂՐԻՄՆ ԱՅՍ ՏԱՐԻ ՇՈՒՐՋ 5 ՄԻԼԻՈՆ ԶԲՈՍԱՇՐՋԻԿ Է ՈՒՆԵՑԵԼ

Ի դեպ, մինչ Ղրիմի քաղաքական, տնտեսական, սոցիալական հարցերին անդրադառնալը, տիկին Կիվիկոն նախ խոսեց Ղրիմի միջազգային ստանդարտներով կառուցված «Սիմֆերոպլի» օդանավակայանի մասին, որը վերջերս անվանափոխվել է. այսուհետ այն կկոչվի հայ անվանի ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու անունով:

– «Սիմֆերոպոլ» օդանավակայանը մասնակցել է «Ռուսաստանի մեծ անուններ» մրցույթին, որի համաձայն` հանրահայտ համերկրացիների անուններով պետք է լրացվեին երկրի առավել քան 40 ավիահանգույցների անվանումները: Ղրիմում ամենաշատ ձայները տվել են Հովհաննես Այվազովսկու օգտին: Մենք բոլորս մասնակցել ենք այդ քվեարկությանը: Այնպես որ, արդեն կարող եք ասել, որ Ղրիմ գալով` իջնում եք «Այվազովսկու» անվան օդանավակայան:

ՀԱՊԿ-ը պատրա՞ստ է ընդունել նոր անդամի

Տիկին Կիվիկո, իսկ որքա՞ն օտարազգի զբոսաշրջիկ եք ունեցել Ղրիմում այս տարի:

Կերչի նեղուցի վրա կառուցված կամրջի ավտոմոբիլային ճանապարհը, ինչպես նաեւ նոր, գեղեցիկ, հիանալի օդանավակայանը թույլ է տվել ավելացնել այստեղ հանգստացողների քանակը: 10 ամսվա ընթացքում օտարազգիներից եղել է շուրջ 1,4 միլիոն մարդ, այդ թվում` նաեւ ԵԱՏՄ երկրներից: Մեզ մոտ շատ են տեսարժան վայրերը, պատմական հուշարձանները: Մենք շատ բան ունենք ցույց տալու, այդ թվում` պալատներ: Ընդհանուր առմամբ` 10 ամիսների ընթացքում 5 միլիոն հանգստացող է եղել մեզ մոտ, ինչը բավականին մեծ թիվ է: Այն թույլ է տալիս մեզ ավելացնել Ղրիմի Հանրապետության բյուջեն: Օրինակ, 2015 թվականին մեր ստացված եկամուտի գումարը կազմում էր 31,4 միլիարդ, իսկ այս տարվա 11 ամիսների ընթացքում այն արդեն ավելի քան 48 միլիարդ է, որը դեռ վերջնական արդյունքները չեն: Մենք տեսնում ենք այստեղ մեծ զարգացում:

«Մենք անտարբեր չենք Հայաստանում կատարվող որեւէ իրադարձության նկատմամբ»

ՀԱՏՈՒԿ ՀԱՐԿԱՅԻՆ ՌԵԺԻՄ` ՓՈՔՐ ԲԻԶՆԵՍԻ ՀԱՄԱՐ

– Բացի զբոսաշրջությունից, էլ ինչի՞ շնորհիվ է Ղրիմը հասել այսպիսի դրական տնտեսական արդյունքների:

Առաջին հերթին` շնորհիվ գրանցված իրավաբանական անձանց եւ հատուկ գործարարների: Մեզ մոտ արդեն հաշվառման են կանգնած 38 հազար իրավաբանանական անձ եւ բացի նրանցից, ունենք նաեւ փոքր բիզնես հենց այն ձեւաչափով, ինչի մասին ասացի` հատուկ գործարարների: Նրանք ֆիզիկական անձինք են, որոնք ունեն մի փոքրիկ սրճարան, խանութ կամ ֆաբրիկա, օրինակարհեստագործական, ավտոմեքենաների վերանորոգման կետեր եւ այլն: Մեզ մոտ այդպիսի մարդիկ արդեն 112 հազար են: Սա աննախադեպ թիվ է, որովհետեւ 2013-12 թթ.-ին երբեք փոքր բիզնեսը 30 հազարից ավելի չի եղել, բայց հիմա տեղի է ունենում էական աճ:

«Հերոսություն է բարձրաձայնել ճշմարտությունը». կայացավ Կ. Հարությունյանի նոր գրքի շնորհանդեսը (Տեսանյութ)

Ինչի՞ շնորհիվ...

Մեզ մոտ շատ հարմարավետ պայմաններ են գործում` շնորհիվ ազատ տնտեսական գոտու: Ինչպես նաեւ շուրջ 23 միլիարդի ներդրում է կատարվել, 12,3 միլիարդ փոխանցում է կատարվել աշխատավարձերի վճարման ֆոնդին, 14 հազար նոր աշխատատեղեր են ստեղծվել: Գործում է հարկային առանձին ռեժիմ` փոքր բիզնեսի եւ հատուկ գործարարների համար: Ընդ որում` դրանք ավելի ցածր են, քան ՌԴ-ում: Առաջին երկու տարին ցածր էր շուրջ 6 անգամ: Իսկ հիմա եթե, ասենք, ՌԴ-ում 6 տոկոս է, մեզ մոտ` 4 տոկոս է կազմում:

ՌԴ դեսպանը շնորհավորեց Հայկ Բաբուխանյանին` ծննդյան 55-ամյակի առթիվ (Տեսանյութ)

Ո՞ՐՆ Է ՂՐԻՄԻ ԲԱՐԳԱՎԱՃՄԱՆ ԳԱՂՏՆԻՔԸ

– Հաշվի առնելով գոյություն ունեցող սանկցիաները` հետաքրքիր է վերջին երեք տարիներին ներդրումներ եղե՞լ են Ղրիմում եվրոպական երկրներից:

Ներդրումներ Եվրոպայից իրականում եղել են, բայց շատերը Մոսկվայում եմ հաշիվներ բացում, մենք ըմբռնումով ենք մոտենում, թե ինչ մտահոգություններ ունեն, եւ չենք պնդում, որ պաշտոնապես հայտարարեն, որ ներդրումներ են կատարել:

«Ryanair-ը վատ անդրադարձ կունենա Հայաստանի տնտեսության վրա»

Այդուհանդերձ, փակ սահմանը որքանո՞վ է խոչընդոտում Ղրիմի Հանրապետության բնականոն զարգացման համար:

Մեզ մոտ սահմանը փակ է միայն Ուկրաինայի կողմից: Բայց ոչ ոք չի խանգարում կապեր հաստատել Ասիայի եւ աֆրիկյան երկրների հետ, ովքեր համաձայն են մեզ հետ պայմանագրեր կապել: Եվ կարծում եմ` Ղրիմը բարգավաճում է, որովհետեւ տեղի բնակչությունը հավատում է` իրենց երջանիկ ապագան ՌԴ կազմում լինելն է:

ՂՐԻՄԻ ԱԶԱՏԱԳՐՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԳԻՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ղրիմ-Հայաստան

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА