o C     21. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

18.12.2018 20:15 ԶԱՐՄԱՆՔ
ԶԱՐՄԱՆՔ

Այժմ շատերը փորձում են հասկանալ, թե ինչ է նշանակում ՍԵՐԳԵՅ ԼԱՎՐՈՎԻ հռչակավոր հայտարարությունը: Հիշեցնենք` ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը ասել է, որ Մոսկվան եւ Երեւանը ավարտում են փաստաթղթի մշակումը, որը երաշխավորում է Հայաստանում օտարերկրյա զինվորների բացակայությունը: Դրա առնչությամբ ինչ ենթադրություն ասես շրջանառվել է մեր լրատվական դաշտում, մասնավորապես քաղաքագետ Արթուր Ղազինյանը տեսնում է երկու տարբերակ, երկուսն էլ մեզ համար ռիսկեր պարունակող. «1. Կամ Հայաստանում այլեւս չպետք է լինեն օտարերկրյա զինվորականներ` ներառյալ Ռուսաստանի զինվորները, ինչի հետեւանքով Հայաստանից դուրս կբերվի 102-րդ ռազմական բազան, եւ Հայաստանը կդառնա «արտաբլոկային» պետություն, 2. Կամ էլ Ռուսաստանի քաղաքացիներն Հայաստանում այլեւս չեն համարվելու օտարերկրացիներ, եւ բացառվելու է, Ռուսաստանի քաղաքացիներից բացի, այլ զինվորականների ներկայությունը Հայաստանում»: Եվ ահա վերջապես արձագանքեց ԱԳՆ մամլո խոսնակ Աննա Նաղդալյանը` պատասխանելով հարցին, ինչ օտարերկրյա զինվորների մասին է խոսքը: Ի պատասխան մամուլի խոսնակը պատասխանել է. «Կոնտեքստից հասկանում ենք, որ խոսքը գնում է կենսաբանական լաբորատորիաների մասին: Սանիտարահամաճարակային վերահսկողության ոլորտում համագործակցությունը մեր երկկողմ օրակարգի մասն է կազմում: Հայաստանը կատարում է մանրէաբանության ոլորտում գիտական ուսումնասիրությունների խաղաղ գործածմանն ուղղված իր բոլոր միջազգային պարտավորությունները»: Զարմանալի է, ինչո՞ւ ԱԳՆ-ն պատասխանում է, դատելով «կոնտեքստից»:

ԶԱՐՄԱՆՔ

Գործնականում բոլորի մոտ ոչ հաճելի նստվածք է թողել Լուկաշենկոյի խոսքը` ուղղված Փաշինյանին, քանզի պարզ է, որ դրա հասցեատերը ոչ միայն Նիկոլն է, այլ` մենք բոլորս: Սակայն «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆԸ իրավացիորեն նկատում է. «Ինչքան էլ տհաճ ու անտակտ է, բայց Բատկան ճիշտ է, եւ եթե մենք ՀԱՊԿ-ում ասելիք ունենք, ապա այն առաջին հերթին պետք է ուղղված լինի Ադրբեջանին համար մեկ զենք վաճառող, մեր ռազմավարական գործընկեր եւ գլխավոր դաշնակից Ռուսաստանին»: Սակայն ճիշտ սկսելով, Արամ Զավենիչը զարմանալիորեն տալիս է ոչ այնքան ճիշտ շարունակություն:

ԶԱՐՄԱՆՔ

Ի դեպ, ինչ վերաբերում է Լուկաշենկոյի վիրավորական արտահայտություններին, ապա պաշտոնական արձագանք եղել է վարչապետի խոսնակ ԱՐՄԱՆ ԵՂՈՅԱՆԻ կողմից, բայց դա զարմանալիորեն թույլ է եւ դա դժվար է համարել համարժեք: Դատեք ինքներդ. «Ցավոք, պարոն Լուկաշենկոն շարունակում է փակ հանդիպումների բովանդակությունը հրապարակելու պրակտիկան: Ցավոք, պարոն Լուկաշենկոն հերթական փակ հանդիպումից հրապարակել է միայն այն, թե ինչ է ասել ինքը եւ չի հրապարակել այն, թե ինչ պատասխաններ է ստացել ՀՀ վարչապետից: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի նախագահի հետ քննարկումներում մշտապես, այդ թվում` պարոն Լուկաշենկոյի հիշատակած հանդիպման ընթացքում մասնավորապես, բարձրացրել է Ռուսաստանի կողմից Ադրբեջանին վաճառվող զենքի խնդրահարույց հարցը»:

ԶԱՐՄԱՆՔ

Զարմացած է 
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА