o C     22. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

2019-ը Խոզի տարի է. ինչպիսին կլինի այն բոլոր նշանների համար. Տեսանյութ

17.12.2018 18:07 ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ
2019-ը Խոզի տարի է. ինչպիսին կլինի այն բոլոր նշանների համար. Տեսանյութ

Արեւելյան աստղագուշակի համաձայն 2019 թվականը Խոզի տարի է: Առասպելը վկայում է, որ Խոզը վերջինն էր, որ եկել էր Նոր Տարվա տոնակատարությանը: Խոզն ավարտում է Արեւելյան աստղագուշակի 12-ամյա բոլորաշրջանը: Ի՞նչ է այն բերելու աստղագուշակի այլ նշանների համար:

Այսօր հիանալի օր է գայթակղության ռազմավարությունը մշակելու համար. Օրվա աստղագուշակ

 

Հոգատար եւ հեռանկարային տարի է բոլոր նշանների համար: Թուլանում է կարիքի եւ բացասականի հանգույցը: Վերադարձվում են պարտքերը, եկամուտ է գալիս եւ ընդհանրապես շնչելը դառնում է շատ ավելի հեշտ: Ավելի հեշտ է իրականություն դարձնել բոլոր անիրատեսական իղձերը: Ավելի հաճախ, քան նախորդ տարի, կլինեն դեպքեր, երբ կազգաք, որ գոհ եք կյանքից: Գիտության եւ արվեստի ծաղկման տարի է: Պետության եւ ընտանիքի ամրապնդման տարի:

 

Մուկ. Կայունություն, որը վստահություն է առաջացնում վաղվա օրվա համար: Մեծ խնդիրների բացակայություն եւ հաջողություն:

 

Ցուլ. Հաջող տարի է նրա համար: Նա շատ բարձունքների կարող է հասնել դիմացկունության եւ աշխատանքի շնորհիվ:

 

Վագր. Եթե մի կողմ դնի զգացմունքայնությունը եւ սկսի առաջնորդվել մտածողությամբ, ապա կհասկանա, թե ինչ էր որսում ողջ անցյալ տարվա ընթացքում:

 

Նապաստակ. Հստակ դասավորումներ, ամեն ինչ ընթանում է այնպես, ինչպես ծրագրավորվել է:

 

Վիշապ. Այս տարին բոլոր չափանիշներով կլինի շատ ավելի լավը նախորդից:

 

Օձ. Նրա համար ավելի լավ ժամանակներ են եղել: Հատուկ ուրախություններ չկան:

 

Ձի. Կյանքի մակարդակի զգալի բարելավում, բայց բավականաչափ խնդիրներ կլինեն:

 

Այծ. Ուրախանալու շատ առիթ կա, երջանկություն, սեր, գումար, հաջողություն:

 

Կապիկ. Կսկսի շնչել ավելի հանգիստ: Մանեւրելու ավելի շատ տեղ կունենա: Ավելի շատ գումար եւ հարմարավետություն:

 

Աքաղաղ. Կգնա ռիսկի, բայց հաջողված: Կհարստանա եւ ձեռք կբերի հեղինակություն: Վառ հետաքրքրություններ, անմոռանալի շրջագայություններ:

 

Շուն. Շաքարե ոսկորները կպակասեն, բայց նա ձեռք կբերի նոր կապեր եւ կապվածություններ:

 

Խոզ. Եկել է նրա ժամանակը, բոլոր փոփոխությունները բերելու են բարիք: Փող, հանրաճանաչություն, երջանկություն:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА