o C     08. 08. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ռուսաստանում բժիշկները հիվանդներին հայկական ռեստորան են ուղարկում՝ խաշ ուտելու

16.12.2018 11:30 ՍՊԱՌՈՂԻ ԱՆԿՅՈՒՆ
Ռուսաստանում բժիշկները հիվանդներին հայկական ռեստորան են ուղարկում՝ խաշ ուտելու

КоммерсантЪ Weekend ռուսական թերթը մարդու օրգանիզմի համար խոզի խաշած տոտիկների՝ հատկապես ձմռանը օգտակարության մասին հոդված է հրատարակել: 

Հոդվածի հեղինակ, Афиша-Еда կայքի խմբագիր Ալեկսեյ Զիմինը գրում է, որ խոզի վերջույթները պարունակում են մեծ քանակությամբ սպիտակուցներ, որոնք ջերմային վերամշակման ընթացքում դոնդողանյութի են վերածվում: Հեղինակի խոսքով՝ այդ նյութը շատ օգտակար է մարդու առողջությանը:

«Բժիշկները խորհուրդ են տալիս ոսկրային վնասվածքների ու սալջարդների դեպքում առավոտյան գնալ հայկական ռեստորան և խաշ պատվիրել: Դա տաք, հեղուկ դոնդողանյութով ճաշատեսակ է», - գրում է հոդվածի հեղինակը: 

Հոդվածում ներկայացված են նաև խաշի մեջ օգտագործվող խոզի տոտիկներով պատրաստվող այլ ճաշատեսակների բաղադրատոմսեր: 

Ի՞նչ է հայկական խոհանոցը «խոսում» հայ ժողովրդի պատմության եւ բնավորության մասին. Բացահայտում է հայտնի խոհարարը

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА