ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԻՆՉ ԷՐ ԳՐՈՒՄ «ԻՐԱՎՈՒՆՔԸ» 1 ՏԱՐԻ ԱՌԱՋ

15.12.2018 12:49 ՌԵՏՐՈ
ԻՆՉ ԷՐ ԳՐՈՒՄ «ԻՐԱՎՈՒՆՔԸ» 1 ՏԱՐԻ ԱՌԱՋ

«Ելքի» միակ ելքը` բանակցել «Ծառուկյան» դաշինքի հետ

Տարեմուտին ընդառաջ` ԱԺ «Ելք» խմբակցությունը որոշել է ներքաղաքական մանր ինտրիգներով հետաքրքրություն ստեղծել իր շուրջ: «Ելք»-ականները ո՛չ ավել, ո՛չ պակաս, երեկ խմբակցության նիստ են գումարել ու որոշել ՀՀ նախագահի թեկնածու առաջադրել ԱԺ պատգամավորԱ, «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Արտակ Զեյնալյանին։ Այն, որ վերջիններս վարչապետի թեկնածուի փոխարեն, որը, ըստ էության, 2018-ի ապրիլից ստանձնելու է երկրի ղեկը, որոշել են ՀՀ նախագահի թեկնածու առաջադրել, ում վերապահված է լինելու Անգլիայի թագուհու պես լիազորություններ, դեռ մեկնաբանության կարիք ունի: Իսկ մինչ այդ նշենք, որ ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ «Ելքը» բանակցություններ կսկսի «Ծառուկյան» դաշինքի հետ` Զեյնալյանի առաջադրման համար անհրաժեշտ` պատգամավորների 1/4-ի ստորագրություններն ապահովելու համար։ Թե արդյո՞ք, համենայնդեպս, դեռեւս ընդդիմադիր «Ծառուկյան» դաշինքը կապահովի «Ելքին» անհրաժեշտ ստորագրությունները, հետաքրքրվեցինք ԱԺ «Ծառուկյան» խմբակցության քարտուղար ՎԱՀԵ ԷՆՖԻԱՋՅԱՆԻՑ:

Նիկոլ Փաշինյանը ընտրվեց ՀՀ վարչապետՙ ՀՀԿ գործարարների շնորհիվ. Ինչ էր գրում «Իրավունքը» 1 տարի առաջ

 

«ԱՌԱՅԺՄ ՄԵՐ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ ՆՄԱՆ ՀԱՐՑ ՉԵՆՔ ՆԵՐԱՌԵԼ»

– Պարոն Էնֆիաջյան, պատրաստվո՞ւմ է «Ծառուկյան» խմբակցությունը պաշտպանել «Ելքի» առաջադրած նախագահի թեկնածությունը:

– Դուք խոսում եք մի հրապարակման մասին, որը հրապարակայնացվել է մի քանի ժամ առաջ: Նման գործընթացները տեղի են ունենում հրապարակային, եւ մեր խմբակցությունում երբ համապատասխան քննարկում տեղի կունենա, մեր դիրքորոշման մասին կհրապարակենք:

– Իսկ «Ծառուկյան» դաշինքը առանձին թեկնածուով հանդես գալու ծրագրեր ունի՞:

– Առայժմ մեր օրակարգում նման հարց չենք ներառել եւ չենք քննարկել: Երբ կներառենք կամ չենք ներառի ու առհասարակ կքննարկենք նման ձեւակերպումների հետ կապված մեր մոտեցումները, բնականաբար, եւս կտեղեկացնենք այդ մասին:

Ո՞Ր ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒԺԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒԻՆ ԿՍԱՏԱՐԻ «ԾԱՌՈՒԿՅԱՆ» ԴԱՇԻՆՔԸ

– Իսկ ինչպե՞ս եք վերաբերվում Արտակ Զեյնալյանի նախագահի թեկնածու առաջադրվելուն:

– Ես Արտակ Զենյալյանի անձը բարձր եմ գնահատում, նրա կարողությունները, հմտությունները, մարդակային որակները, բայց սա այն հարցը չէ, որ հիմա ԱԺ միջանցքում քննարկենք, եւ կարծիք ու դիրքորոշում հայտնեմ:

– Հնարավո՞ր է, որ «Ծառուկյան» խմբակցությունը որոշի սատարել ՀՀԿ-ի կամ ՀՅԴ-ի կողմից առաջադրված ՀՀ նախագահի թեկնածուին:

– Պետք է կրկնվեմ եւ ասեմ, որ երբ մեր օրակարգում կներգրավվի նման հարց, կքննարկենք եւ, բնականաբար, մեր քննարկման արդյունքները կներկայացնենք:

– Այսինքն` բացառված չէ՞, որ «Ծառուկյան» դաշինքը որոշի սատարել ՀՅԴ-ՀՀԿ առաջադրած թեկնածուին:

– Պարզապես, ճիշտ հասկացեք, քանի նման քննարկում մեզ մոտ տեղի չի ունեցել, ես զերծ պետք է մնամ նման ձեւակերպումներով հանդես գալուց:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

 

«Չի կարող, որ Սերժ Սարգսյանը չլինի վարչապետ»

«Չի կարող, որ Սերժ Սարգսյանը չլինի վարչապետ»

ՀՀԿ պատգամավոր, ԱԺ նախկին նախագահ ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆԸ, անդրադառնալով այն հարցին, թե Հանրապետական կուսակցության անդամներն ո՞ւմ են տեսնում ՀՀ վարչապետի պաշտոնում, փաստեց, որ այս պահին հիմնականում բոլոր հանրապետականները կողմնորոշված են:

Ինչ վերաբերում է ՀՀ նախագահի պաշտոնին, ապա ըստ Գալուստ Սահակյանի, այս հարցի վերաբերյալ շատ չի մտածել, բայց թեկնածուին կրկին Հանրապետական կուսակցությունն է ներկայացնելու, քննարկման փուլ կլինի, որի ժամանակ էլ  կարտահայտի իր կարծիքը. «Դեռեւս որեւէ մեկին չեմ տեսնում, արժանի մարդիկ շատ կան, եւ շատերը կարող են այդ գործը կատարել, բայց քանի որ քննարկումներ չեն եղել, եւ իմ տեսադաշտում երբեմն այդ խնդիրը չի առաջացել, որ ինքս առաջարկեմ»,- նշեց ՀՀԿ-ական պատգամավորը եւ անդրադառնալով «Ելքի» այն հայտարարությունը, որ կառաջադրի վարչապետի իր թեկնածուին, ընդգծեց. «Իհարկե, ինքս ուզում եմ, որ ընդդիմություն էլ առաջադրի վարչապետի իր թեկնածուին, բայց ուշադրություն շատ եմ դարձնում եւ տեսնում եմ, որ նման ռիսկային քայլերի չեն գնում»:

Գալուստ Սահակյանը չի կարծում, որ վարչապետի թեկնածու կարող է առաջադրվել երրորդ անձ, այդ ուղղությամբ երբեւէ չի էլ մտածել. «Նորից հայտարարեմ` այն անձը, որը մասնակցել է մեր երկրի ամբողջական ճակատագրին` անկախություն, պատերազմ, փորձություն եւ ունի քաղաքական հենարան` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն է: Ես ասում եմ, որ վարչապետ կլինի Սերժ Սարգսյանը: Երբեմն ասում են, իսկ եթե ներկայիս նախագահը չուզենա, կարծում եմ` ամեն ինչ պիտի անենք, որ ուզի: Մնացած բոլոր դեպքերում Հանրապետականը պետք է կշռի, թե ով պիտի լինի վարչապետ: Չի կարող նման երեւույթ լինել, որ Սերժ Սարգսյանը չլինի վարչապետ»,- եզրափակեց Գալուստ Սահակյանը:

 

Բացվեց «Մեղրի» ազատ տնտեսական գոտին

Բացվեց «Մեղրի» ազատ տնտեսական գոտին

Սա սիոնիստական-մասոնական դավադրություն է. Ինչ էր գրում «ԻՐԱՎՈՒՆՔԸ» 1 տարի առաջ

Այսօր` դեկտեմբերի 15-ին, Սյունիքում բացվում է «Մեղրի» ազատ տնտեսական գոտին: Բացմանը ներկա են եղել ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը, տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը, Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին և այլք:

Սուրեն Կարայանը հայտնել է, որ ազատ տնտեսական գոտին կզարգանա երկու փուլով: Առաջին փուլով ստեղծվել են նվազագույն անհրաժեշտ ենթակառուցվածքներ ու նախապայմաններ` այնտեղ գործելու ցանկություն ունեցող ընկերությունների գործունեությունը կազմակերպելու համար: 

Երկրորդ փուլով ԱՏԳ գործունեության համար անհրաժեշտ տարածքը կընդլայնվի հավելյալ 70 հեկտարով` ստեղծելով նախապայմաններ շահութաբեր բիզնես ծավալելու համար:

«Հայաստանը պարտադրված է ունենալ այն նվազագույն սպառազինությունը, որը թույլ կտա լուծել անվտանգության խնդիրները». Սերժ Սարգսյան

«Հայաստանը պարտադրված է ունենալ այն նվազագույն սպառազինությունը, որը թույլ կտա լուծել անվտանգության խնդիրները». Սերժ Սարգսյան

Հայաստանը պարտադրված է ունենալ այն զինված ուժերը, որն ունի այսօր, քանի որ դա հնարավորություն կտա լուծել երկրի անվտանգության խնդիրները: Այս մասին «Արմենիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:

«Global Military» ինդեքսը Հայաստանը համարում է Եվրոպայի ամենառազմականացված երկիրը և աշխարհի երրորդը: Պատասխանելով հարցին, թե չի մտահոգում իրեն այն, որ մենք դառնում ենք բանակ-պետություն՝ Սերժ Սարգսյանն ասել է. «Ո՛չ, իհարկե չի մտահոգում: Նախ՝ դա մեր թերությունն է. իշխանությունների թերությունն է, որ այդպիսի տեղեկություններ հայտնվելուն պես մենք բացատրական աշխատանքներ չենք կատարում: Գիտեք, այդպիսի ռեյտինգները, այդպիսի չափորոշիչները, դրանք միշտ յուրահատուկ են և առաջին հայացքից ստեղծվող տպավորությանը ոչ համապատասխանող: Ի՞նչ նկատի ունեմ: Դուք ասում եք՝ ռազմականացված պետություն. առաջին տպավորությունն այն է, թե փողոցում տանկ կա, և նույնիսկ եթե տանկ չկա, ապա պետությունն ընդհանրապես ռազմականացված է, քաղաքացիական իրավունքները սահմանափակված են և այլն: Փառք Աստծո, որևէ մեկը դա չի կարող ասել»:ՀՀ Նախագահն ընդգծել է, որ այդ ռեյտինգը որոշվել է մի քանի չափորոշիչներով. օրինակ՝ բնակչության մեկ շնչին ընկնող ծանր տեխնիկայի թվով: «Իհարկե, նորմալ պայմաններում որևէ մեկի մտքով չէր անցնի, որ երեք միլիոն ժողովուրդը ունենար այսպիսի զինված ուժեր, բայց արդյո՞ք մենք կամավոր ենք այդ ճանապարհն ընդունել, մենք պարտադրված ենք դա անել: Մի կողմից մեզ մեղադրում են, որ իբր թե մենք ավելի թույլ ենք ռազմականապես, քան Ադրբեջանը, մյուս կողմից ասում են ռազմականացված եք, հիմա ինչպե՞ս հասկանանք, ո՞րն է այն ոսկե միջինը: Մենք պարտադրված ենք, մենք ուղղակի պարտադրված ենք ունենալ այն նվազագույնը, որը հնարավորություն կտա լուծել մեր անվտանգության խնդիրները: 2016 թվականի ապրիլն էլ ցույց տվեց, որ մենք մեզ ավելորդություններ թույլ չենք տվել և ավելորդ բաներ չունենք»,- հայտարարել է Նախագահ Սարգսյանը:

ՀՀ նախագահը՝ Արցախյան հիմնախնդրի կարգավորման իր տեսլականի մասին

ՀՀ նախագահը՝ Արցախյան հիմնախնդրի կարգավորման իր տեսլականի մասին

ՀՀ  նախագահ Սերժ Սարգսյանն այսօր բացառիկ հարցազրույց է տվել«Արմենիա» հեռուստաընկերությանըմեկ ժամվա ընթացքում պատասխանելով Արտակ Ալեքսանյանի 30 հարցին: Այդ թվում ՀՀ նախագահն անդրադարձել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի տարածաշրջանային այցին, որի ընթացքում Ռուսաստանի արտաքին քաղաքականության պատասխանատուն եղավ ե՛ւ Հայաստանում, ե՛ւ Ադրբեջանում: Ա. Ալեքսանյանը ՀՀ նախագահից մասնավորապես հետաքրքրվեց, թե  ի՞նչ էր առաջարկում Լավրովը, քանի որ, ըստ պաշտոնական հաղորդագրության, բանակցությունների օրակարգի գլխավոր հարցը հենց Ղարաբաղյան հակամարտությունն էր: Ի պատասխան ՀՀ նախագահը ընդգծեց, որ որեւէ հայեցակարգային եւ նոր առաջարկություն չկար:

Թուրքիան ցանկանում է Ադրբեջանի ձեռքով հարված հասցնել Հայաստանին. ինչ էր գրում «Իրավունքը» 1 տարի առաջ

ՀՀ նախագահ- Հայ-ռուսական հարաբերությունների օրակարգն այնքան հարուստ է, որ բարձրաստիճան պաշտոնյաների այցերի ընթացքում մենք լոկ Լեռնային Ղարաբաղի խնդիրը չեն քննարկում: Ղարաբաղի մասով, նորից եմ ասում, ինչ-որ կար Լավրովն ասուլիսի ընթացքում ասաց: ՌԴ արտգործնախարարը համոզված է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ներքո է հնարավոր կարգավորել այս կոնֆլիկտը եւ առաջարկված սկզբունքները միակն են, որ հնարավորություն են տալիս լուծելու կոնֆլիկտը:

Արտակ Ալեքսանյան -Հասկանալի է, որ հիմա բանակցությունների փուլում կողմերն ավելի կարծրացած են իրենց դիրքորոշումներում: Դուք կարծում եք կացնի՞ այս ուլիտիմատային փուլը, եւ եթե անցնի որտեղից պետք է շարունակել: Ո՞րն է կարգավորման Ձեր տեսլականը:

ՀՀ նախագահ - Իմ տեսլականը հետեւյալն է. շփման գծում պետք է հանդարտություն տիրի: Զոհերը պետք է բացառվեն: Այս մարդաորսը, որը կա այսօր, պետք է բացառվի: Դա կստեղծի որոշակի մթնոլորտ ու փոխվստահություն: Որտեղի՞ց է գալիս փոխվստահությունը, փոխվստահությունը գալիս է այնտեղից, երբ սկսում ես կատարել նախօրերին ձեռք բերված պայմանավորվածությունները: Եթե պայմանավորվածությունները չես կատարում մեկ անգամ, անվստահության որդը սկսում է կրծել: Հաջորդ-հաջորդ-հաջորդ եւ այսպես գոյանում է անվստահության մթնոլորտ: Սա պետք է վերացնել, որ դրանից հետո հանդարտ մթնոլորտում բանակցությունները շարունակվեն:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА