o C     18. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ցուլեր, կյանքի նոր էջ բացելու ճիշտ ժամանակն է․ Սիրային աստղագուշակ՝ 2019-ի համար

15.12.2018 09:16 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ
Ցուլեր, կյանքի նոր էջ բացելու ճիշտ ժամանակն է․ Սիրային աստղագուշակ՝ 2019-ի համար

Խոյ

2019 թվականին Խոյերի անձնական կյանքում մեծ փոփոխություններ չեն լինի . եթե արդեն կառուցել եք հարաբերություններ հակառակ սեռի ներկայացուցչի հետ, դրանք կամրապնդվեն, իսկ եթե ոչ, ապա աստղերը ճակատագրական փոփոխություններ չեն կանխատեսում:

Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ճանապարհահատվածը բեռնատարների համար փակ է

Ցուլ

Կյանքում նոր էջ բացելու ճիշտ ժամանակն է. 2019 թվականին կհանդիպեք ձեր երկրորդ կեսին, իսկ եթե արդեն գտել եք, ապա ամուր ու երջանիկ ընտանիք կստեղծեք:

Երկվորյակ

Հակառակ սեռի ուշադրության կենտրոնում կլինեք: Կստանաք նաև ամուսնության առաջարկ, սակայն 2019 թվականին այդ հարցում շտապել պետք չէ:

Խեցգետին

2019 թվականին առաջնային տեղերում կլինեն աշխատանքն ու ուսումը: Անձնական կյանքի համար ժամանակ չի մնա:

Առյուծ

Մեծ հավանականությամբ կհանդիպեք հենց այն մեկին, ում մասին երազել եք: Անձնական կյանքում հաջողությանը կհաջորդեն ֆինանսական ձեռքբերումները, իսկ եթե ամուսնության առաջարկ լինի, անպայման պետք է ընդունել:

Կույս

Հարկավոր է ավելի ուշադիր լինել շրջապատի նկատմամբ. կարող եք ամուսնության առաջարկ ստանալ հին ծանոթներից մեկից: Անակնկալ հանդիպումը երջանիկ ավարտ կունենա:

Կշեռք

Ընտրության հնարավորություն կա: Ընտանիքն ամուր կլինի, եթե ապագա ամուսինը կամ կինը Խեցգետնի կամ Կարիճի համաստեղության տակ ծնված լինի:

Կարիճ

Եթե չզսպեք ձեր իշխող ու պահանջկոտ բնավորությունը, ապա ամուսնալուծությունից չեք կարող խուսափել: Այն Կարիճները, որոնք նոր են պատրաստվում ընտանիք կազմել, պետք է վերանայեն իրենց կամակոր ցանկությունները:

Աղեղնավոր

Փոփոխություններ կլինեն գարնան վերջին կամ ամռանը: Ճիշտ ժամանակն է հարաբերությունները կայունացնելու և ընտանեկան հանդարտ կյանք վարելու համար:

Այծեղջյուր

Ուշադիր եղեք Կույսերի, Խոյերի ու Ձկների նկատմամբ: Մի´ վարանեք համարձակ քայլ կատարել, քանի որ միայն այդ դեպքում անձնական կյանքում կարող են լուրջ փոփոխություններ լինել:

Ջրհոս

Երազանքներից իրականություն վերադառնալու ճիշտ ժամանակն է: Վերանայեք ձեր ռոմանտիկ բնավորությունն ու ավելի սթափ մոտեցեք կյանքին, այլապես միայնակ կմնաք:

Ձուկ

Եթե վաղուց մտածում եք ամուսնալուծվելու մասին, ճիշտ կլինի վճռական որոշում կայացնել և իրականում վերջ տալ իրենց սպառած հարաբերություններին: Իսկական սերը նախընտրելի է ձևական ամուսնությունից:

 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА