ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԻՆՉՈ՞Ւ ԹԻՐԱԽԱՎՈՐՎԵՑԻՆ ԱՐՑԱԽՅԱՆ ԳԵՆԵՐԱԼՆԵՐԸ

14.12.2018 21:20 ԶԱՐԿԵՐԱԿ
ԻՆՉՈ՞Ւ ԹԻՐԱԽԱՎՈՐՎԵՑԻՆ ԱՐՑԱԽՅԱՆ ԳԵՆԵՐԱԼՆԵՐԸ

Նախօրեից սոցցանցերում եւ լրատվամիջոցներում տեղեկություններ են շրջանառվում, որ պաշտոնանկ են արվել Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը եւ Արցախի Հանրապետության նախագահի հատուկ հանձնարարությունների գծով խորհրդական Արշավիր Ղարամյանը: Այդ հայտարարությունները հերքվեցին, ինչը նշանակում է, որ գործ ունենք ֆեյքային տեղեկատվության հետ՝ հատուկ նպատակներով տարածված: Ինչպիսի՞, ի՞նչ նպատակ է սա հետապնդում: Արդյոք այն ժողովրդի արձագանքը ստուգելու իմաստ չունե՞ր, ինչի մասին արդեն իսկ խոսակցություններ են շրջանառվում: Թե՞ սա Արցախի ղեկավարությանն ուղղված պարզ ակնարկ էր, թե ովքեր են անցանկալի:

Ի՞ՆՉ ՍՊԱՍԵՆՔ ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆԻ ԱՄԵՐԻԿՅԱՆ ԱՅՑԻՑ

ՀՀԿ խմբակցության անդամ, քաղաքական գործիչ ԳԱԳԻԿ ՄԻՆԱՍՅԱՆԸ կարծում է, որ քանի չկա պաշտոնական տեղեկատվություն, աղմուկ բարձրացնել պետք չէ. «Դա չափազանց նուրբ հարց է, եւ քանի դեռ չկա պաշտոնական որեւէ հրապարակում, չարժե խոսել այդ մասին եւ տարածել»:

Տեղեկատվական անվտանգության փորձագետ ՏԻԳՐԱՆ ՔՈՉԱՐՅԱՆԸ  գտնում է. «Եթե հաստատվի այս լուրերի իսկությունը, ապա չեմ բացառի այն տարբերակը, որ գուցե ինչ-որ խոսակցություն է եղել , որտեղ տարաձայնություններ են եղել: Այդ գեներալները սերտ կապված են Արցախի պաշտպանության հետ եւ բազմիցս ապացուցել են իրենց նվիրվածությունը, ու որքանո՞վ է ճիշտ նրանց պաշտոնանկ անելը: Կարծում եմ, դեռ դրա ժամանակը չէ, եւ ժողովուրդը պատրաստ չէ այդպիսի կտրուկ փոփոխությունների, այն էլ՝ Արցախում: Շատ դժվար է Նիկոլ Փաշինյանի քայլերի հերթականության ամբողջությունը մեկնաբանել: Դա բարդ գործընթաց է: Այն, ինչ անում է Նիկոլ Փաշինյանը, գիտի միայն Նիկոլ Փաշինյանը»:

ԱԴՐԲԵՋԱՆԻ ԾՐԱԳՐԵՐԸ ՄԻՏՎԱԾ ԵՆ ՓՈԽԵԼՈՒ ԻՐԱՆԻ ԴԻՐՔՈՇՈՒՄԸ` ԱՐՑԱԽՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴՐԻ ՀԱՐՑՈՒՄ

Արցախցի քաղաքական գործիչ ՌՈՒԴԻԿ ՀՅՈՒՍՆՈՒՆՑԸ մտահոգված է. «Այս լուրերը շատ վատ նպատակ են հետապնդում: Կան ուժեր, ովքեր ուզում են սեպ խրել Արցախի եւ Հայաստանի իշխանությունների միջեւ: Սա շատ վատ երեւույթ է, եթե այդ լուրերը ճիշտ լինեն, ստացվում է՝ երկրի գլխավոր երկու հրամանատարներին, բանակի շինարարության հիմքում կանգնած մարդկանց պաշտոնանկ են անում, որը չի կարող վատ ավարտ չունենալ: Հույս ունեմ, որ այս ամենը ասեկոսներ են»:

Z-PR սոցհարցման կենտրոնը Երեւան քաղաքում 100 հոգու շրջանում իրականացրել է հարցում` պարզելու բնակչության կարծիքը՝ արցախյան հեղինակավոր հրամանատարության հետ կապված նման խոսակցությունների առնչությամբ:

1. Այն, որ Արցախի հրամանատարության հետ կապված նման գործընթացներ պետք է լինեին, պարզ էր դեռ ընտրությունների ժամանակ, երբ Նիկոլ Փաշինյանը հրապարակային սպառնալիքներ հնչեցրեց: Եվ սա խիստ մտահոգիչ է- 61%:

2. Ընդունելի կլինի արցախյան հրամանատարության պաշտոնանկությունը, եթե նրանց փոխարինողները լինեն նույնքան հեղինակավոր, վստահելի եւ անցած ճանապարհով իրենց նվիրվածությունն ապացուցած անձինք- 23%:

3. Արցախի բոլոր օղակներն էլ արդեն քարացած եւ կոռումպացված են, պետք է հեղափոխությունն այնտեղ եւս հասնի- 7%:

4. Դժվարանում են պատասխանել- 9%:

ԱՍՏՂԻԿ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА