o C     24. 07. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

14.12.2018 19:30 ԶԱՐՄԱՆՔ
ԶԱՐՄԱՆՔ

Այժմ շատերն են տագնապած այն լուրերով, որ Փաշինյանի թրաշամանուկ վարչախումբը մտադիր է ամբողջովին չեզոքացնել Արցախի հերոս գեներալներին: Բայց գրեթե բոլորը զարմանալիորեն մոռանում են, որ այդ, մեղմ ասած, տգեղ գործերի համար պատասխանատու է ոչ միայն  Նիկոլը, այլեւ նրան քվե տված առավել քան 860 հազար «ազատ եւ հպարտ» քաղաքացիները: Եվ այդ իրավիճակին զարմանալի ճշգրտությամբ համապատասխանում է ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀԻ խոսքը, ուղղված ժողովրդին, որ հրապարակվել էր 1920-ի սեպտեմբերի 17-ին. «Ես դավիթբեկյան ուխտին հավատարիմ` շարունակում եմ մնալ լեռների, ամպերի տակ, մենակ, վիրավոր ու ավելի հպարտ, քան էի: Այժմ լիզում եմ քո եւ թշնամու ինձ հասցրած վերքերը եւ սպասում եմ քեզանից խնդրածս վարպետին, որ գա, շուտ գա կոպիտ գործիքներով հանելու իմ աչքերը, կուրացնելու ինձ, որ չտեսնեմ քո գլխին գալիք զուլումները, քո խայտառակությունը, քո բարոյական անկումը: Դու ուզեցիր այն, ինչ ուզում էր թշնամին... Ժողովուրդ, ինձ լքելուց, ինձ դավաճանելուց առաջ զլացար իմ խնդիրը կատարել: Դու չուղարկեցիր վարպետներիդ բութ գործիքներով հանելու իմ աչքերը, կուրացնելու ինձ, որ չտեսնեմ քո գլխին գալիք զուլումը, քո բարոյական անկումը: Ներում եմ, թեեւ պատմությունը չի ների քեզ...»:

ԶԱՐՄԱՆՔ

Ինչպես հայտնի է, ՆԱԶԱՐԲԱԵՎԸ բացեբիբաց կրկին հայտարարել է, որ զորակցում է Բելառուսի ներկայացուցչին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար նշանակելու հարցին: Բայց թավշակրոն իշխանությունը շարունակում է հանրությանը զարմանալիորեն, պատկերավոր ասած, իշու տեղ դնել: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցը դեկտեմբերի 6-ին չի լուծվել եւ չէր կարող լուծվել, քանի որ ՀԱՊԿ նիստ տեղի չի ունեցել, հայտարարել է ՀՀ վարչապետի պաշտոնակատարի մամուլի քարտուղար Արման Եղոյանը` անդրադառնալով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի Բելառուսի ներկայացուցչին աջակցելու` Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի հայտարարությանը: «Վերահաստատում եմ ասածս` դեկտեմբերի 6-ին ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի ժամանակ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցը չի լուծվել եւ չէր էլ կարող լուծվել, քանի որ ՀԱՊԿ նիստ տեղի չի ունեցել: Նաեւ վերահաստատում եմ Հայաստանի դիրքորոշումը, որ հարցը պետք է լուծվի կոնսենսուսի միջոցով` ՀԱՊԿ-ի շրջանակներում կայանալիք պաշտոնական հանդիպման ընթացքում»,- ասել է նա

ԶԱՐՄԱՆՔ

Իսկ Նիկոլը «արդարադատության» մի նոր զարմանահրաշ բանաձեւ է մոգոնել: Նա ոչ ավել-ոչ պակաս ասում է, թե Ռոբերտ Քոչարյանի մեղադրական դատավճիռը կայացրել են... լրագրողները: Դե, եթե լրագրողն է վճիռ կայացնող, ապա մի լրագրող էլ ես եմ, եւ իմ վճիռն է, որ հարգարժան պարոն վարչապետով պետք է զբաղվեն, Քոչարյանի ասած, ուրիշ մասնագետները: ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան ԼԱՐԻՍԱ ԱԼԱՎԵՐԴՅԱՆՆ իրավացիորեն անհանգստացած է. «Անհանգստացնում է, որ դատական համակարգում որեւէ դրական զարգացման միտում չի նկատվում անգամ իշխանափոխությունից հետո, ինչպես նաեւ այն երեւույթները, որոնք ակնհայտորեն կասկածելի հանգամանքներում են տեղի ունենում: Մասնավորապես վերջին ամիսներին հարուցվեցին աղմկահարույց մի քանի քրեական գործեր, որոնք առնչվում են Սամվել Մայրապետյանին, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին եւ Մանվել Գրիգորյանին: Ժամանակացույցը, որի ընթացքում տեղի են ունեցել այդ ձերբակալությունները, իրավական ճշգրիտ քայլեր պահանջող գործողությունների բացակայությունը մեծ կասկած են առաջացնում, թե այդ գործերը զուտ իրավական նպատակ են հետապնդում: Ակնհայտ է, որ դրանք ավելի շուտ քաղաքականացված են»:

ԶԱՐՄԱՆՔ

Զարմացած է 
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА