ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Վարչական ռեսուրսի կիրառման լուրջ փաստեր կան. hayeli.am

13.12.2018 18:38 ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
Վարչական ռեսուրսի կիրառման լուրջ փաստեր կան. hayeli.am

Որքան էլ Նիկոլ Փաշինյանը երդում-պատառ ուտի, որ վարչական ռեսուրս, լծակներ չեն օգտագործել, ընտրությունների արդյունքները ճիշտ հակառակն են փաստում: Քննարկման առարկա է դարձել, հատկապես, մարզեպետների ստացած ձայները, որոնք մի քանի հազար են կազմում: Բայց երբ ընդամենը մեկ տարի հետ ենք գնում՝ մինչեւ անցախ ընտրություններ, տեսնում ենք, որ այսօրվա մարզպետներից ոչ մեկը նույնիսկ հազար ձայն չի հավաքել: Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի մասին, որը նախընտրական շրջանում մամուլում բազմաթիվ ահազանգեր հնչեցին գյուղապետերին ճնշելու, ձայներ պարտադրելու մասին, 2017-ին ստացել է ընդամենը 383 ձայն, իսկ այսօր նա 22 հազարից ավել փայն ունի: Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը 420 ձայնից այսօր հասել է 12 հազար եւ ավելի, Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը 285-ից 4 հազար եւ ավելի, Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը որպես ընդդիմադիր թեկնածու հավաքել է 924 ձայն, իսկ որպես մարզպետ՝ մոտ 20 հազար: Ընդհանրապես առաջադրված բոլոր մարզպետները ստացել են անհավատալի ձայներ, այս մարդիկ, որոնք առհասարակ ոչ նախկինում, ոչ էլ առավել եւս մարզպետի կարգավիճակում աչքի չեն ընկել երեւելի գործերով, նրանք այդպես էլ չեն աճել ակտիվիստի կամ գրանտակերի իրենց կարգավիճակից , մարզպետի պաշտոնն էլ ծառայեցրել են այս կամ այն համայնքապետի դեմ բոչկա գլորելով, նրանց դեմ միտինգներ կազմակերպելով եւ նեղ քաղաքական հարցեր լուծելով, այսօր, ըստ իրենց ստացած ձայների, ստացվում է, որ մեծ ժողովրդավարություն են վայելում:

«Հայաստանի համար խաղալու լուրջ հնարավորություններ են բացվում»

Իրականում ով չգիտի, պետք է որ իմանա, առանց բացառության բոլոր մարզպետներն իրենց ղեկավարած համայնքներում բառի բուն իմաստով նախընտրական տեռոր են իրականացրել, ճնշել են բոլոր համայնքապետերին, նրանցից հստակ ձայներ պահանջել , շատերի դեմ գործ են հարուցել, շատերին այլ կոմպրոմատներով վախեցրել, երրորդներին էլ խոստացել, որ դա է լինելու իրենց պաշտոնավարման գինը: Նրանք իրենց կողմն են քաշել նաեւ հանձնաժողովի ՀՀԿ-ական անդամներին, ավելի ճիշտ նրանց ուղղված սպառնալիքներով պարտադրել ինքնակամ աշխատել իշխանության օգտին: Հենց այս հանգամանքով է պայմանավորված, որ ՀՀԿ-ում չցանկացած գանգատարկելընտրությունների արդյունքների՝ վստահ լինելով, որ ավելի մեծ խայտառակություն են բացահայտելու ու պարզվելու է, որ ՀՀԿ-ն մերժել են առաջին հերթին իրենց թիմակիցները: ՀՀԿ-ում կասկածելով իրենց հանձնաժողովականների վրա, հրաժարվել են այդ քայլից: Մենք տեսանք, թե ինչպես ԲՀԿ-ական Տիգրան Ուրիխանյանը բարձրաձայնեց իր ձայները գողանալու մասին, նա տեերում վստահված անձեր ուներ , որոնք թեկնածուին զեկուցել էին իրական թվերը, սակայն ԿԸՀ-ում չէին արձանագրել: Նույնը կարող էր պատահել ՀՀԿ-ի ցանկացած թեկնածուի դեպքում, բայց քանի, որ նրանց համակիրները <<էն գլխից>> են անցել մարզպետների թրի տակով, հետեւաբար պայքարելն անիմաստ էր:

նյութի աղբյուրըՙ http://hayeli.am/article/1134535

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА