o C     12. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆՆ ԷԼ ՈՒՆԵՐ 83 ՏՈԿՈՍ ՔՎԵ, ՀԵՏՈ ՊԱՌԱԿՏՎԵՑ

12.12.2018 19:45 ՀԱՆԴԻՊՈՒՄ
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆՆ ԷԼ ՈՒՆԵՐ 83 ՏՈԿՈՍ ՔՎԵ, ՀԵՏՈ ՊԱՌԱԿՏՎԵՑ

Արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում նախկին քաղաքական ուժերից բացի, ՀՀԿ-ից ներկայացված չի լինի նաեւ Հայ հեղափոխական դաշնակցությունը: Այս առիթով կուսակցությունը հայտարարություն էր տարածել, որում ասվում է, որ ընտրողն այսօր իր ձայնը տվեց անհատին, ոչ գաղափարին ու ծրագրին: Պատգամավորի թեկնածու, դաշնակցական ԱՐԹՈՒՐ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ մեզ հետ զրույցում նշեց, որ երբ բալանսավորված ընտրություն չի լինում, այսինքն` չկա հակակշիռ, այստեղ առաջանում են վտանգներ: Շարունակելով միտքը` ասաց.

«Մի օր փորձելու են մեր պետության դռները կոտրել». Տիգրան Ուրիխանյան (Տեսանյութ)

- Սա մենք տեսել ենք, ցավոք սրտի, էլի անցել ենք մեր պատմության մեջ նման շրջադարձեր ու, տա աստված, որ ներկա իշխանությունները դա գիտակցեն, որ բարդ է լինելու: Այո, սա անձի ընտրություն էր: Նայեք ընտրական ցուցակներում անցողիկ շեմը հաղթահարած անձանց, ովքեր հազարավոր ձայներ են հավաքել, չունեն ընդհանրապես ճանաչում իրենց գործունեությամբ: Այսինքն` ՔՊ-ի օգտին քվեն զուտ պայմանավորված էր տվյալ քաղաքական ուժը ղեկավարող անձի նկատմամբ ունեցած վստահությամբ: Իսկ վտանգը հենց այն է, որ մի քաղաքական ուժ գերկենտրոնացված իշխանություն է ունենալու, գաղափարական ընդդիմադիր ուժ այնտեղ գոյություն չունի: Բոլորս էլ ականատես ենք եղել, թե ինչպիսին էին ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մոտեցումները նոր իշխանություններին, համախոհ լինելով իրենց, ինչպես նաեւ նոր իշխանության կոալիցիոն գործընկեր Լուսավոր Հայաստանի մոտեցումները: Այնպես որ, ծրագրային լուրջ շեղումներ` մոտեցումների առումով, չկան:

 

ԿԱՆ ԿՈՃԱԿ ՍԵՂՄՈՂՆԵՐ ԵՎ ՍԿԶԲՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂՆԵՐ

- Դուք նշեցիք, որ նման իրավիճակում Հայաստանը եղել է, այսինքն` հարել ոչ թե գաղափարին, այլ անհատին: Նկատի ունեք Լեւոն Տեր-Պետրոսյանի օրո՞ք:

- Այո, Արցախյան շարժման տարիներին, երբ վերջին Գերագույն խորհրդի ժամանակ 1990 թվականին, ՀՀՇ-ն, որը հիմնված էր կրկին վստահության վրա, բազմաթիվ ձայներով անցավ խորհրդարան, որն էլ հետո պառակտվեց: Իսկ հիմա էլ, երբ նայում ենք ՔՊ-ի անցած կազմը գրեթե նույն բնույթն են կրում: Կյանքը ցույց կտա հետագայում, որ ցանկացած խնդրի, օրենքի որոշման շուրջ նույն ուժը համախմբված մնալու է: Կան, այսպես ասած, կոճակ սեղմողների բանակ, եւ կան սկզբունքներ հարգողներ, որի արդյունքում, ըստ էության, բաժանումներ կլինեն: Սրանք ենթադրություններ են, սակայն կարող ենք դատել անցյալի փորձով: 1991 թվականին Տեր-Պետրոսյանի անձի շուրջ մեծ վստահություն կար, որը հավաքեց 83 տոկոս ձայն, բայց մեկ տարի անց արդեն կար մեծ դժգոհության ալիք:

- Ձեր հայտարարության մեջ նաեւ նշված է, որ ունենալու ենք առանց դիմագիծ խորհրդարան: Ի՞նչ դեմք կունենա 7-րդ գումարման Ազգային ժողովը:

- Քաղաքական լուրջ վստահություն չկա անփորձ քաղաքական անձերի նկատմամբ: Իսկ ես արդեն նշեցի, որ խորհրդարան անցած երեք քաղաքական ուժերն էլ լիբերալ եւ նույն հեղափոխության գաղափարը կրողներն են: Այսինքն` գաղափարական ընդդիմադիր լուրջ ուժ գոյություն չունի: 

 

ԲԱՑԻ ԺՈՂՈՎՈՒՐԴ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆԻՑ, ԿԱՆ ՆԱԵՎ ԱԶԳ, ՀԱՅՐԵՆԻՔ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

- Փաստացի ունենք ձեւավորված խորհրդարան, որտեղ չկան ազգային գաղափարախոսությանը հիմնված ուժեր, ինչպիսիք էին ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն: Ինչի՞ն կհանգեցնի սա:

- Երկրի առջեւ կան լուրջ մարտահրավերներ, որից ելնելով` կան նաեւ այլ վտանգներ, եւ չկան խորհրդարանում այն ուժերը, ովքեր կդիմակայեն դրան: Իհարկե վստահ եմ, որ կձեւավորվի արտախորհրդարանական ընդդիմություն, բայց մեկ այլ բան է, երբ խորհրդարանում կա նման ուժ, եւ ուրիշ է, երբ այդ պայքարը տարվում է դրսից: Եթե ուշադրություն դարձնեք, խորհրդարան անցած ուժերը անընդհատ կիրառում են ժողովուրդ, հանրություն, հասարակություն բառերը, բայց կա նաեւ ազգ, հայրենիք, հասկացությունները: Այսինքն կան մտածողության տարբերություններ: Ես չեմ ասում, որ այդ մարդկանց մոտ չկա ազգ, հայրենիք հասկացությունը, բայց մտածողության ձեւն է, թե հանուն ինչ արժեքների: Այո, մենք կարող ենք ունենալ շատ լավ պետություն, որտեղ ժողովրդագրական խնդիրները խաթարվեն, օրինակ գան այլազգիներ լցվեն մեզ մոտ` որպես աշխատուժ, եւ համարվի լավ պետություն, բայց չէ որ դա հայկական պետություն չէ: Դրա համար խորհրդարանում ազգային դիմագիծ ունեցող ուժերն էին պետք, բայց ունենք այն, ինչ ունենք: 

- Լուսավոր Հայաստանը հայտարարել է, որ իրենք են լինելու միակ ընդդիմությունը, արդյո՞ք դուք հավատում եք դրան:

- Երեք ուժերի մոտեցումները նույնն են: Հետեւաբար` ինչի՞ն են ընդդիմանալու, նույն գաղափարի՞ն: Նախ` պառլամենտում պետք է կոալիցիա ձեւավորվի: Եթե ՔՊ-ն ոչ մեկի հետ կոալիցիա չկազմեց, իսկ նման հայտարարություն արդեն հնչել է, ստացվում է այսպես, որ ով իշխանություն չէ, նա ընդդիմություն է, բայց ի՞նչ որակի ընդդիմություն, ինչի՞ն է ընդդիմանալու, չէ որ իրենց ծրագրերում գրեթե նույնն է, ինչը կար իշխանական ծրագրերում: Ստացվում է, որ խորհրդարանում չենք ունենալու ռեալ ընդդիմություն: 

«Շուտով ավելի լուրջ ռեպրեսիաներ են սկսվելու». Նարեկ Սամսոնյան (Տեսանյութ)

- Քարոզարշավի ընթացքում բոլորը անդրադարձան Արցախի խնդրին: Նիկոլ Փաշինյանը անգամ հաթաթաներ տվեց Արցախի իշխանություններին, զսպելու կոչեր եւ այլն: Սակայն որեւէ կոնկրետ լուծում Արցախի հարցի շուրջ չնկատվեց: Արդյո՞ք ձեզ համար պարզ է նոր իշխանությունների մոտեցումը Արցախի հարցի վերաբերյալ:

- Ցավոք սրտի, ծրագրային առումով` ոչ: Տեսնում ենք հարթակներից հնչող որոշակի մտքեր, որոնք Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի, պետականության պահպանման կոչեր էին: Բայց քաղաքականությունը այլ բան է, պետք են ծրագրային, սկզբունքային մոտեցումներ: Հուսամ, որ ավարտվել է հեղափոխության շրջանը, եւ հիմա կառուցելու շրջանն է: Կցանկանայի, որ հաջողեն այն հարցերում, որը բխելու է ժողովրդի, երկրի, հայկական պետության շահերից: Ամեն դեպքում, սա մեր երկրի կառավարությունն է, եւ նրա անհաջողությունը կրկին կլինի մեր անհաջողությունը: Մտահոգությունը հենց այստեղ է, որ պետք է բալանսավորում լիներ, որպեսզի կառավարությունը ուղիղ գնա, իսկ երբ ոչ ոք չի դիմակայում, հակափաստարկներ չի բերում, ապա դրանից շեղվելու հավանականությունը ավելի է շատանում: 

- Կարեղ ենք ասել, որ ՀՅԴ-ն չի բողոքարկի ընտրության արդյունքները:

- Կան փոքր խախտումներ, բայց եթե իմ  տեսակետն եք ուզում, ապա կասեմ, որ դրանք այդքան լուրջ չեն, որպեսզի վիճարկվեն:  Կար երկրում մթնոլորտ` հեղափոխությունը հասցնելու իր վերջնակետին: Կար վստահության մթնոլորտ` որոշակի ուժի հանդեպ, եւ էական չէ` ճիշտ, թե սխալ, որովհետեւ շատ մարդիկ հեռու են քաղաքական գործընթացներից, բայց մի բան էին մտածում, որ եթե պարտվեն, հները կվերադառնան: Այսինքն` սեւ ու սպիտակի արհեստական ֆոնն էր, որը ազդեց ընտրությունների վրա: Ես միայն կավելացնեմ, որ իշխող ուժը քարոզի ժամանակ բազմաթիվ քարոզչական խախտումներ եւս կատարեց ու չապահովեց հավասարության սկզբունքը:  

Ա.ՀԱԿՈԲՅԱՆ 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА