ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

12.12.2018 19:30 ԶԱՐՄԱՆՔ
ԶԱՐՄԱՆՔ

Կարելի է ասել, որ առաջին ցույցը` ի պաշտպանություն կալանքի տակ գտնվող ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ, բավականին հաջողված էր` եկել էին մի քանի հարյուր հոգի: Դրա առնչությամբ կարելի է շնորհավորել կազմակերպիչներին, սակայն զարմանալի է ոստիկանների կոպիտ պահվածքը, որ ամեն կերպ ջանում էին թույլ չտալ ցուցարարներին քայլել փողոցով: Ստացվում է, որ ոմանք ունեն երթեւեկություն փակելու մենաշնորհ: Էլ ավելի զարմանալի է, թե միանգամից վարկաբեկման ինչպիսի կեղտոտ արշավ կազմակերպեցին ընդդեմ ցույցի կազմակերպիչներից մեկի` համացանցում իրեն շատ ակտիվ դրսեւորած Արմեն Մինասյանի: Թեեւ նա բավականին ունեւոր մարդ է, նրան ներկայացրել էին որպես ՔՊ-ից քարոզչական աշխատանք մուրող, եւ հրապարակել էին լուսանկար: Եվ ահա ինքը` Արմեն Մինասյանը, մեկնաբանություն հրապարակեց լուսանկարի վերաբերյալ. «Ուշադրություն, սա ՔՊ կենտրոնական գրասենյակն է: Ուրեմն այսպես, սա Նիկոլի նստավայրն է մինչեւ վարչապետ լինելը, այս նկարը 2018թ. գարնան նկար է, ես ՀՅԴ շարքերում եմ եղել, գնացել եմ պահանջելու բացատրություն` իմ անչափահաս որդուն իրենց քարոզչական գործերում ներառելու համար: Եվ նկարում պարզ երեւում է Նիկոլը նորաթրաշ է, ես էլ` բարկացած: Մյուս կողմից` եթե Նիկոլը իր նախկին նստավայրից նկարներ է հրապարակում` որպես մեղք, ապա դուք ինքներդ դատեք: Այս նկարը չէր կարող տարածվել առանց իր գիտության»:

ԶԱՐՄԱՆՔ

Թավշակրոնների արձագանքը քոչարյանական առաջին հանրահավաքի հանդեպ այն աստիճանի հիսթերիկ էր, որ դրա առնչությամբ զարմանալիորեն կոշտ գնահատական է հրապարակել այնպիսի լիբերալ մարդը, ինչպիսին է «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ ղեկավար ՆԱՐԵԿ ՍԱՄՍՈՆՅԱՆԸ: «Արա դուք էս ինչ դիշովկա եք, տղերք եւ աղջկերք, էս աստիճանի գահավիժելու ու ձեր իրական դեմքը ցույց տալու համար արժեր ձեզ սենց իշխանություն տալ: Այ խելոքներ, մի մոռացեք, որ դուք դրանից քչով եք սկսել ու ձեզ ձեր քիչ լինելու համար ձեռ առնողներին «մեր եք քրֆել» ու հիշեք նաեւ, որ Քոչարյանին ձեր գաղափարական հայրն է վերադարձրել քաղաքականություն ու գնալով ավելի լուրջ հայտ ներկայացնելու հիմքեր է տալիս: Ձեռ մի առեք, հիշեք ձեր նախկին կարգավիճակն ու դրա արագ փոխակերպումը ու լավ իմացեք` էս հաբռգելու համար ձեզ ոչ ոք չի ներելու հաջորդ «պերեվառոտից» հետո: Մենք էլ չենք կարողանալու մարդկանց համոզենք, որ շամպայնի շիշը ձեր ներքին օրգանների հետ չառերեսեն, տղերք, որովհետեւ էդ ժամանակ վենդետա լինելու է, ու դուք բարոյապես դրան արժանի եք դառնում ձեր էս պահվածքով»:

ԶԱՐՄԱՆՔ

Ինչ վերաբերում է շամպայնի շշից հաճույք ստացող կատեգորիային, ապա զարմանալիորեն վրաց հայտնի ԼԳԲՏ ակտիվիստ ԳԵՈՐԳԻ ԹԱԲԱԳԱՐԻՆ իր թվիթերյան էջում գրել է. «Հայաստանում առաջին անգամ 2 տրանսսեքսուալի օրինական անվանափոխություն է եղել»: Նա նաեւ գրել էր. «Այսօր Հայաստանից հիանալի լուրեր ենք ստացել: Քաղաքացիական ակտերի գրանցման գրասենյակը հաստատել է 2 տրանսսեքսուալների անվանափոխության օրինականացումը` առանց տրանսսեքսուալության հոգեբանական ախտորոշման պահանջի: Նախկինում սա անհրաժեշտություն էր»: Սակայն մեզ զարմացնողը ոչ թե այդ վրացին է, այլ այն, որ նրա ասածը իրականություն դարձավ երկուշաբթի, երբ դեռ չէր չորացել ԿԸՀ նախնական արձանագրության թանաքը, որով ազդարարվում է Նիկոլի հաղթանակը: Դե պատկերացրեք, թե ինչ փորձանքներ է մեր գլխին բերելու նիկոլական խորհրդարանը:

ԶԱՐՄԱՆՔ

Զարմացած է 
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА