o C     23. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԱՄՆ-Ն ՀԵՌԱՆՈ՞ՒՄ Է ԱԴՐԲԵՋԱՆԻՑ

12.12.2018 19:15 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ԱՄՆ-Ն ՀԵՌԱՆՈ՞ՒՄ Է ԱԴՐԲԵՋԱՆԻՑ

Հայաստանյան ընտրությունների հետ կապված արդեն սկսում են ստացվել նաեւ դրսի գնահատականները: Պաշտոնական հայտարարությունները սովորական ստանդարտների շրջանակներում են, այստեղ արտառոց բան չկա: Իսկ ահա փորձագիտական մակարդակով որոշ հետաքրքիր գործոններ աչքի առաջ են:

Թրամփը մեղադրել է Google-ին 2016թ.-ի ընտրություններում Քլինթոնի օգտին մանիպուլյացիայի համար

 

ԱՐՏԱՔԻՆ ՍՊԱՍԵԼԻՔՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ

Այսպես, ինչպես եւ սպասելի էր, դրսի փորձագիտական շրջանակները եւս հատուկ ուշադրություն են դարձնում ընտրությունների աննախադեպ պասիվ մթնոլորտի վրա: Օրինակ, «Նեզավիսիմայա գազետան», նախ ընդգծելով, որ հայաստանյան խորհրդարանը զրկված է ընդդիմությունից, նաեւ նշում է, որ այդպիսով հայաստանյան իրական ընդդիմությունը կլինի արտախորհրդարանական. «Իրական ընդդիմության դերին հավակնող Հանրապետական կուսակցությունը մնաց բորտից դուրս, ինչից հետո իրեն հռչակել է արտախորհրդարանական ընդդիմադիր ուժ»: Դրան հաջորդում է մյուս փաստ-ակնարկը: Այն է. «Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ անցկացվեցին արտահերթ ընտրություններ եւ պատմության մեջ առաջին անգամ դրանց մասնակցեց ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների կեսից պակասը»: Այսինքն, գործող իշխանությունները, չնայած իշխանական համակարգի 100 տոկոսանոց վերահսկողության, այնուամենայնիվ՝ ստացել են ժողովրդի կեսից պակաս մասի աջակցությունը: Իսկ ահա բնակչության մյուս մասը, որը չվստահեց իշխանությանը, փաստացի կամաց-կամաց կսկսի ցուցադրել ընդդիմադիր հակումներ եւ, խորհրդարանում չտեսնելով նման քաղաքական ուժ, հայացքը դարձնելու է արտախորհրդարանական դաշտՄոտավորապես նույն մտքին է տանում նաեւ քաղաքական վերլուծաբան Գրիգորի Տրոֆիմչուկը: Նախ ընդգծելով բուն փաստը. «Եթե մասնակցությունը մոտ լիներ 70-80%-ին, ապա ներկայումս Նիկոլ Փաշինյանը կարող էր տոնել իր միանշանակ հաղթանակը: Բայց նման բան չկա»: Վերլուծաբանը բավականին հեռուն տանող այս ակնարկն է հնչեցնում. «Շատ վերլուծաբաններ կարծում էին, որ նույն ապրիլ-մայիս ամիսներին բողոքական հատվածի մեծ մասը Հայաստան է եկել արտերկրից, եւ ակցիաների մոբիլիզացիան Հայաստանի ներսում տեղի չի ունեցել: Եվ երեւում է, որ փորձագետները ճիշտ դուրս եկան, քանի որ այս անգամ աջակցություն այնտեղից չեղավ, հենց այդ պատճառով էլ ընտրողները երկու անգամ քիչ էին»:

Թուրքիայում իշխող ԱԶԿ-ը 2023թ. ընտրություններին ընդառաջ փոփոխություններ է կրելու

Այսինքն, որ նախ՝ «հեղափոխությունը» իրականացվել է հիմնականում արտաքին գործոնի ազդեցությամբ, եւ երկրորդը, որ բուն Հայաստանի ներսում գործող իշխանությունը, չնայած ողջ իշխանական համակարգի վերահսկողությանը, չունի մասսաների մեծամասնության աջակցությունըԱյս միտքն էլ ավելի ընդգծված է հեղինակավոր մասնագետներից մեկի՝ քաղաքագետ Ստանիսլավ Տարասովի մոտ: Նա ընդգծելով, որ ընտրությունների արդյունքները ե՛ւ մասնակցության, ե՛ւ գրանցած արդյունքների տեսանկյունից անհանգստացնող են, առաջ է քաշում այն միտքը, որ նման իրավիճակը վտանգավոր է, քանի որ ձեւավորվելիք «հեղափոխական» խորհրդարանն, ըստ էության, չի ունենալու հասարակության մեծամասնության, ավելին՝ բողոքական մեծամասնության աջակցությունը. «Ինչո՞ւ է մասնակցությունը ցածր, որովհետեւ բողոքական ընտրազանգվածը պարզապես չի մասնակցել ընտրություններին: Ինչո՞ւ է հրաժարվել, որովհետեւ կա հիասթափություն, կա հավատի բացակայություն այս հեղափոխության վերաբերյալ: Այսինքն, այս մասնակցությունը, ըստ իս, ցույց է տալիս, որ հեղափոխություն չի եղել, այլ եղել է պետական հեղաշրջում»:

Ճապոնիան հրապարակել է խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները

Թե այս իրավիճակն ուր կտանի, փորձագիտական աղբյուրները դեռ չեն շտապում եզրահանգումների գալ: Բայց նաեւ զգացվում է հետեւյալ թափանցիկ ակնարկը. ընտրությունները, եթե անգամ պասիվ էին, մեկ է՝ իրողությունն այն է, որ ընտրողների ընդհանուր թվի 1/3-ից ավելին իր ձայնը տվել է Փաշինյանին: Բայց նաեւ, սա, այսպես ասած, վստահության վերջին դրսեւորումն էր այն տեսանկյունից, որ արդեն իսկ Փաշինյանից մեծ թվով մարդիկ հիասթափվել են, «նախահեղափոխական» ժամանակների համեմատ ոչ միայն կյանքի բարելավում չտեսնելով, այլ մի շարք հարցերում բախվելով հետընթացի: Կփոխվի՞ այս պատկերը. եթե ոչ, ապա ներկայիս աջակցությունը շատ արագ կվերածվի իսկական ատելության: Հաշվի առնելով նաեւ, որ արդեն չկա ՀՀԿ-ի գործոնը, որի վրա Փաշինյանը մինչ այս փորձում էր դուրս գրել իր բոլոր ձախողումներըԱրդյունքում, վերլուծաբանների հիմնական մասի կարծիքով, մոտակա երեք-չորս ամիսներին, քանի դեռ նաեւ ընթացքի մեջ է կառավարության ձեւավորման գործընթացը, Հայաստանը կմնա սպասողական վիճակում, որից հետո իրավիճակի ցանկացած զարգացում դառնում է հնարավոր:

Ուկրաինայում խորհրդարանական ընտրություններին մասնակցող թեկնածուների 5 տոկոսը գործազուրկ են

 

ԱՄԵՐԻԿՅԱՆ ՆԱՎԹԱՅԻՆ ՀՍԿԱՆԵՐԸ ԼՔՈՒՄ ԵՆ ԱԴՐԲԵՋԱՆԸ

Առավել եւս, երբ դեռ իշխանությունը չձեւավորած, արդեն իսկ լուրջ ներքին հակասություններ են նկատվում փաշինյանական ուժերի մոտ: Մի կողմից, հասկանալի է, անգամ ԱԺ-ի մանդատների մոտ 1/3-ով ավելացումը չի փակում բոլորի ախորժակները: Բայց ավելի էական մեկ այլ գործոն եւս, որը նույնպես կարող է լրջորեն ազդել մեր ներքին մթնոլորտի վրա, նկատվում է: Այն, որ ԱԺ-ի ներկայիս կազմի առյուծի բաժինը արեւմտամետ հայացքներով եւ շատ դեպքերում՝ կոնկրետ պարտավորություններով անձինք են, շատ է խոսվել: Մինչդեռ իրողությունն այն է, որ հազիվ ընտրությունները վերջացած, Փաշինյանն արդեն այդ դաշտին ոչ հաճո մտքեր է հնչեցնում: Այդ թվում, որ Հայաստանը ՀԱՊԿ կազմում է եւ չի ձգտում անդամակցել ՆԱՏՕ-ին. «Մենք հարաբերություններ ունենք ՆԱՏՕ-ի հետ, դրանք կապված են խաղաղապահ առաքելությունների հետ, այդ թվում՝ Կոսովոյում, Աֆղանստանում, եւ մենք շարունակելու ենք այդ համագործակցությունը: Բայց մենք չենք ձգտում դեպի ՆԱՏՕ, մենք ՀԱՊԿ-ի անդամ ենք»: Նրա մեկ այլ հայտարարություն եւս դժվար է արեւմտամետական բնույթի համարել: Խոսքը Թուրքիայի մասին է, որի հետ, ըստ Փաշինյանի, Հայաստանը պատրաստ է հաստատել դիվանագիտական հարաբերություններ, սակայն առանց Լեռնային Ղարաբաղի հետ կապված նախապայմանների: Թե հետագայում կպահպանվի՞ նրա այս մոտեցումը, կտեսնենք: Իսկ այս պահին Փաշինյանը. ըստ էության, փորձում է ասել, որ անգամ ամբողջական իշխանություն վերցնելով, չի պատրաստվում փոխել Հայաստանի նախկին աշխարհաքաղաքական վեկտորը: Չնայած դա սպասելի էր, հաշվի առնելով, որ այն մարտահրավերները, որոնք կառաջանային Հայաստանի աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխության դեպքում, հաստատ դժվար կլիներ մարսելը: Առավել եւս, որ հարավկովկասյան տարածաշրջանում բավականին հետաքրքիր այլ երեւույթներ էլ են սկսել նկատվել: Այսպես, ինչպես տեղեկացնում են ադրբեջանական աղբյուրները, ամերիկյան նավթային գիգանտները՝ «Exxon Mobil»-ը եւ «Chevron»-ը հեռանում են Ադրբեջանից եւ վաճառքի են հանել հիմնական ակտիվները, այդ թվում՝ դեռ քառորդ դար առաջ Հեյդար Ալիեւի նախաձեռնությամբ կնքված «դարի պայմանագիր» նավթային ծրագրի իրենց բաժնեմասերը: Հենց այդ «դարի պայմանագրով» էր, որ ավագ Ալիեւը, ավելի ճիշտ՝ գաղափարի հիմքում կանգնած արեւմտյան աշխարհաքաղաքական ուղղվածության կոնկրետ կառույցները առաջ քաշեցին Ռուսաստանը շրջանցող Արեւելք-արեւմուտք տնտեսաքաղաքական ծրագիրը, որը ենթադրում էր Ադրբեջանի եւ, առաջին հերթին՝ Կենտրոնական Ասիայի նավթագազային պաշարները Հարավային Կովկաս-Թուրքիա ուղղությամբ տեղափոխել Եվրոպա` միաժամանակ այդ առանցքը դարձնելով Ռուսաստանին հարավային ուղղությունից տարանջատող բաժանարար գծի: Եվ ահա հիմա, երբ ծրագրում դեռ մնացած ամերիկյան այդ երկու գիգանտները հեռանում են Ադրբեջանից, ինչքան էլ որ որոշ փորձագետներ ձգտում են դրա տակ զուտ տնտեսական շահ տեսնել, հասկանալի է, որ այս գործընթացն առաջին հերթին քաղաքական է: Իհարկե, նշված ընկերությունների տնտեսական շահը նկատելիորեն կրճատվել է, ասենք՝ այն տարիներ շարունակ հետեւողականորեն կրճատվում էր: Բայց մնում էին Ադրբեջանում, եւ քիչ չի խոսվել, որ ոչ թե սեփական տնտեսական, այլ՝ Վաշինգտոնի աշխարհաքաղաքական նկատառումներից ելնելով: Եվ հիմա, երբ ընկերությունների մոտ առաջնային է դառնում սեփական տնտեսական հաշվարկները, դա նշանակում է, որ Վաշինգտոնը կա՛մ պատրաստ է հրաժարվել Արեւելք-արեւմուտք գաղափարից կա՛մ այն համարում է անհեռանկարային, կա՛մ նման մի բան: Մեկ բան հաստատ է. եթե ամերիկյան նավթային ընկերությունները հեռանան, դա անխուսափելիորեն կբերի Հարավային Կովկասում ԱՄՆ-ի քաղաքական դիրքերի թուլացման, անկախ նրանից՝ դա Վաշինգտոնը սեփական կամքով է անում, թե՝ հարկադրաբար: Եվ դրան զուգահեռ, դժվար չէ կռահել, որ դա տանելու է մեր տարածաշրջանում ռուսական դիրքերի ամրապնդմանըԱյս գործընթացը մեզ համար էական մեկ այլ իմաստ էլ ունի. եթե ԱՄՆ-ի դիրքերը մեր տարածաշրջանում գնան թուլացման, դա կբերի նաեւ արցախյան խնդրի նկատմամբ Վաշինգտոնի հետաքրքրության գրեթե զրոյացման, այսինքն՝ գործընթացը, փաստացի, կմնա բացառապես ռուսական կարգավորման դաշտումՍա եւս մեկ եւ լրջագույն ազդակ է, որ Հայաստանի իշխանական համակարգը, անկախ դրա «աշխարհաքաղաքական կառուցվածքից», շարունակի հավատարմության երդումներ տալ, մասնավորապես, ՀԱՊԿ-ին ու այդ կերպ՝ Մոսկվային: Ու ինչպե՞ս են այդ փաստը մարսելու մեր «գրանտակերները», առանց այդ էլ, երբ այդ «գրանտներն» այնքան են կրճատվել, որ «գրանտակերներին» սկսել են իրար կպցնել, որ գոնե ամենքին մի բան հասնի: Բայց չէ՞ որ, եթե ՌԴ-ի ազդեցությունը տարածաշրջանում դառնա ամբողջականխժդժության փորձեր կլինեն, սակայն այս անգամ «գրանտներին» ակամա «վայիս դարձող» Նիկոլի դեմ:

Ադրբեջանի իշխող կուսակցությունը՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА