o C     06. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԻՆՉՈՒ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԻՏՈՐԴՆԵՐԸ ՉԵՆ ՏԵՍՆՈՒՄ, ՉԵՆ ԼՍՈՒՄ, ՉԵՆ ԽՈՍՈՒՄ

12.12.2018 19:00 ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ԻՆՉՈՒ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԻՏՈՐԴՆԵՐԸ ՉԵՆ ՏԵՍՆՈՒՄ, ՉԵՆ ԼՍՈՒՄ, ՉԵՆ ԽՈՍՈՒՄ

ԱԺ արտահերթ ընտրությունների վերաբերյալ արդեն հնչել են ինչպես քաղաքական ուժերի, այնպես էլ դիտորդական առաքելությունների գնահատականները: Եվ եթե քաղաքական ուժերը այս կամ այն չափով մատնանշել են բազում թերություններ եւ աղաղակող իրողություններ, ապա դիտորդները ներկայացրել են այնպիսի հովվերգական պատկեր, որ եթե վաղը Նիկոլը կոչ անի ամբողջ աշխարհին մեզանից ընտրություն անել սովորելը, ամենեւին չենք զարմանա:

ԹԱՎՇՅԱ ԴԻԿՏԱՏՈՒՐԱ` ՄԻ ՈՏՔԸ ԿԱՂ

 

«ВС¨ ХОРОШО, ПРЕКРАСНАЯ МАРКИЗА»

Նման է, որ դիտորդական առաքելությունները դիտարկել են ոչ թե մեր իրական ընտրությունները, այլ ինչ-որ զուգահեռ Հայաստանում են եղել, որը չի տարբերվում իդեալական պետությունից: ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավար Վիկտոր Գումինսկին անսպառ գովասանքներ շռայլեց մեր ընտրությունների հասցեին, իսկ որպես թերություն հիշատակեց միայն այն, որ չնախատեսված տեղերում պաստառներ են փակցվել, մեկ էլ տեղամասերում չկային թեքահարթակներ, որպեսզի հաշմանդամները ինքնուրույն մուտք գործեն տեղամաս: Իսկ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ղեկավար Ուրսուլա Հացեկը հայտարարել է, որ Հայաստանում դեկտեմբերի 9-ին կայացած Ազգային ժողովի արտահերթ ընտրություններն աննախադեպ էին. «Այս ընտրությունների ժամանակ չեն եղել հետապնդումներ ո՛չ թեկնածուների, ո՛չ ընտրողների նկատմամբ: Հայաստանը մինչեւ այսօր նման ընտրություններ չի ունեցել»: Լրագրողների դիտարկմանը, թե  ընդդիմադիրները դժգոհել են քարոզարշավի ընթացքում հռետորաբանությունից, Ուրսուլա Հացեկն ասել է, որ եղել են «վատ ճառեր, թշնամական հայտարարություններ, հռետորիկան քաղաքակիրթ չի եղել, բայց այդ բոլորը մնացել են թույլատրելի, կենդանի քարոզարշավի պայմաններում»:

ԴԵՄՔԵՐ ԵՎ ԴԻՄԱԿՆԵՐ. ԲՌՆԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՆԽԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ

Պատկերացնո՞ւմ եք` վարչապետի իսկ շուրթերով հնչեցրած սպառնալիքները, պատերին ծեփելն ու ասֆալտին փռելը, զրո տոկոս հավաքելու հայտարարությունները, ինչպես նաեւ նրա ամբողջ թիմի կողմից ՀՀԿ-ին թաղել ու վրայից հող լցնելու մասին հայտարարությունները «թույլատրելի» են «կենդանի քարոզարշավի պայմաններում»: Որ թույլատրելի են այնպիսի բաները, որոնցից յուրաքանչյուրը քրեական օրենսգրքի հոդված էԴիտորդները գերադասել են չնկատել, որ ամենաայլանդակ ձեւով կիրառվել է վարչական ռեսուրս, որ մարդկանց սպառնում էին կոնկրետ վատ հետեւանքներով, եթե տեղամասում ՀՀԿ-ի օգտին քվեարկած 10 քվեաթերթիկից ավել լինի, որ մարդիկ վախի մթնոլորտի պայմաններում երկյուղում էին անգամ մտերիմների հետ զրույցում հիշատակել, որ ցանկանում են քվեարկել ՀՀԿ-ի օգտին, իսկ ՀՀԿ-ի կողմնակիցներից շատ-շատերը վախեցան նույնիսկ ընտրատեղամաս գնալ` մտավախություն ունենալով, որ իրենց քվեարկությունը կբացահայտվի ու վատ հետեւանքներ կունենա: Եվ շատ տեղերում արվում էր այնպես, որ քվեարկության գաղտնիությունը խախտվի` զորօրինակ, Վանաձորի որոշ տեղամասերում քվեաթերթիկների տրցակից բացակայում էր ՀՀԿ-ի քվեաթերթիկը` այն հաշվարկով, որ ընտրողները կվախենան այն պահանջելԷլ չենք խոսում այն հանգամանքի մասին, որ ընդդիմադիր որեւէ շտաբ չմնաց, ուր այցելած չլինեին ԱԱԾ-ականները կամ ոստիկանները: Նաեւ ընտրախախտումների դեմ պայքարի համար օրենքն արդեն թույլատրում է իրավապահներին օպերատիվ միջոցների շրջանակում անգամ գաղտնալսումներ կատարել: Այսինքն` մարդիկ ռեալ մտավախություն կարող են ունենալ, որ «սխալ» քվեարկելու համար կպատժվեն: Կարելի է արձանագրել, որ գործնականում սարքվել է 1937 թվականի մթնոլորտ: Դե իսկ այն, որ բուն քվեարկության գործընթացը առանց միջադեպերի է, խաղաղ եւ հանդարտ, ապա ԽՍՀՄ ընտրություններում գործընթացը դրանից էլ խաղաղ ու հանդարտ էր` սահմանադրորեն ամրագրված միակուսակցական համակարգի շրջանակներում: Իսկ այն, որ մեզանում դեռեւս ձեւականորեն բազմակուսակցություն է` եթե Նիկոլի թավշակրոն խունտայի ձեռքը բռնող չլինի, դա էլ հեշտ ու հանգիստ ժամանակի ընթացքում կվերացնի:

«ԱՓԱԼ-ԹԱՓԱԼ» ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԹԱՔՆՎԱԾ ՇԵՐՏԸ

ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԹԱՎՇՅԱ ԴԻԿՏԱՏՈՐԻ ՀԱՄԱՐ

Ի դեպ, ԱՄՆ Պետդեպարտամենտն էլ բարձր է գնահատել արտահերթ ընտրությունները: Եվ ինչ է ստացվում` ամերիկացիները բարձր են գնահատում, եվրոպացիները` ի դեմս ԵԱՀԿ/ԺՀՄԻԿ-ի, անվանում են աննախադեպ, ռուսները` ի դեմս ԱՊՀ-ի, գործնականում թերություններ չեն տեսնում... Եվ դա այն պայմաններում, որ ընդամենը համացանցին հետեւելով, էլ չենք խոսում կուսակցությունների հետ հանդիպումների մասին, կարելի է տեսնել տոտալիտար ռեժիմին բնորոշ բազում ու բազում դրսեւորումներ: Եվ մնում է գալ եզրակացության, որ համաշխարհային ուժային կենտրոնները պարզապես ձգտում են թավշյա դիկտատորի հետ ունենալ բարվոք հարաբերություններ, որոնց պայմաններում սեփական ուզածն անցկացնել: Որ նրա համար առկա է աշխարհաքաղաքական մրցակցություն: Հիշում եք, չէ՞, ամերիկացիների հայտնի բանաձեւը լատինամերիկյան դիկտատորի մասին. «Սոմոսան շան որդի է, բայց մեր շան որդին է»: Կարծես թե, մեր երկրի պարագայում էլ գերտերությունների մայրաքաղաքում առկա է ցանկություն, Երեւանում ունենալ «մեր շան որդուն»: Դե, իսկ ինչ կկատարվի ժողովրդավարական հիմնարար արժեքների, տնտեսության, ու առավել եւս, մշակույթի եւ բարքերի պես մանրուքի հետ, նրանց չի էլ կարող հետաքրքրել: Միայն թե դիկտատորի միջոցով առաջ տանեն սեփական շահերը: Ճիշտ էդիկտատորը արդեն սկսել է խճճվել տարբեր մայրաքաղաքներին տված իրար հակասող խոստումների մեջ, բայց կարճաժամկետ առումով դա էական չէ, տարբեր կողմեր քաշելով պատռելը միշտ էլ կհասցնեն: Անշուշտ, դիկտատուրայի ռեսուրս մեր երկրում չկա, եւ բավականին արագ դիկտատորից մեծ կտորն ականջը կմնա: Բայց միայն մի դեպքում` եթե չհասցնի կործանել պետականությունը որպես այդպիսին:

ՓՈՂՈՑԱՅԻՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՏԱՐՕՐԻՆԱԿ ՖԵՆՈՄԵՆԸ

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА