o C     14. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Չինացիները կոչ են անում բոյկոտել ԱՄՆ-ի արտադրանքը

11.12.2018 16:18 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Չինացիները կոչ են անում բոյկոտել ԱՄՆ-ի արտադրանքը

Կանադայում Huawei ընկերության գլխավոր ֆինանսական տնօրեն Մեն Վանչժոուի ձերբակալությունից հետո Չինաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ լարվածությունը  հնարավոր է Պեկինում նրանց դիվանագիտական ներկայացուցչությունների մոտ բողոքի ցույցերի, ինչպես նաեւ ամերիկյան ապրանքների բոյկոտի վերաճի, հաղորդում է ՏԱՍՍ-ը` հղում անելով Global Times-ին:

Մենք թքում ենք ԱՄՆ-ի Սենատի ընդունած բանաձևի վրա. թուրք պատգամավոր

Երեքշաբթի Պեկինում՝  Կանադայի դեսպանատան մոտ, ոստիկանության հատուկ ուժերի արագ արձագանքման խմբեր էին հայտնվել: Ոստիկանությունը անցորդներին թույլ չէր տալիս կանգնել դիվանագիտական առաքելության մոտ եւ նրա ֆոնին լուսանկարվել: Նմանատիպ միջոցներ են ձեռնարկվում նաեւ ԱՄՆ դեսպանատան մոտ:

Որպես օրինակ, հրատարակությունը մեջբերում է այն հայտարարությունը, որը հրապարակել է երկրի հարավում ՝ Շենչժենում գտնվող Menpad ընկերությունը: Այն զբաղվում է  տարբեր «խելացի» սարքերի արտադրությամբ:

Ընկերությունը հայտարարել է, որ այսուհետ  «ի աջակցություն Huawei»-ի, նախընտրությունը տալու է այդ արտադրողի չիպերին, ինչպես նաեւ իր աշխատակիցներին, Huawei-ի հեռախոսները գնելու դեպքում, կվճարի դրանց արժեքի 15 տոկոսը:

Նույն աշխատակիցներին, ում կտեսնեն Apple հեռախոսով, կտուգանեն բջջային կապի ամերիկյան հեռախոսի շուկայական գնի արժեքով:

Menpad-ը նաեւ խոսատնում է ամերիկյան արտադրության մեքենաներ չգնել:

 Չինաստանի մեկ այլ ընկերություն՝ Chengdu RYD-ը, որը գտնվում է Սիչուան նահանգում, հայտարարել է իր բոլոր սարքավորումները Huawei-ի արտադրանքով փոխարինելու մտադրության մասին:

Այս ընկերությունը նույնպես իր աշխատակիցներին Huawei բջջային հեռախոսների ձեռքբերման համար սուբսիդիաներ է խոստանում:

Apple-ի դեմ բոյկոտի շարժումը չինական սոցիալական ցանցերում մեծ թափ է հավաքում, որտեղ ավելի հաճախ են համապատասխան գրառումներ հայտնվում:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА