o C     19. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՃԻՇՏ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՆ ԱՎԵԼԻ ԲԱՐԴ Է, ՔԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՂԹԱՆԱԿԻ ՀԱՍՆԵԼԸ»

11.12.2018 21:00 ՀԱՆԴԻՊՈՒՄ
«ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՃԻՇՏ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՆ ԱՎԵԼԻ ԲԱՐԴ Է, ՔԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՂԹԱՆԱԿԻ ՀԱՍՆԵԼԸ»

Պատմական գիտությունների դոկտոր, ՌԳԱ համաշխարհային տնտեսության եւ միջազգային հարաբերությունների ինստիտուտի գլխավոր գիտաշխատող, Կովկասագետների գիտական միության նախագահ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԿՐԻԼՈՎԻ գնահատմամբ` առաջինը, ինչով աչքի ընկան հայաստանյան արտահերթ խորհրդարանական ընտրությունը, դրանց արդյունքների կանխատեսելիությունն էր: Այս մասին, ինչպես նաեւ հետընտրական Հայաստանի վերաբերյալ էլ պարզեցինք նրա տեսակետը:

«Թեկուզ 70 հոգու էլ ձերբակալեն, մի օր մարդկանց դա էլ է ձանձրացնելու». Ալ. Իսկանդարյան (Տեսանյութ)

 

«ԱՆՍՊԱՍԵԼԻ ԷՐ, ՈՐ ԽՈՐՀՐԴԱՐԱՆ ՉԱՆՑԱՆ ՀՀԿ-Ն ԵՎ «ՍԱՍՆԱ ԾՌԵՐԸ»

– Պարոն Կրիլով, ի՞նչ նկատի ունեք` նշելով, որ այս ընտրությունների արդյունքները կանխատեսելի էին:

Կանխատեսումներ կային, որ Նիկոլ Փաշինյանի կուսակցությունը կստանա ձայների 70 տոկոսը, իսկ Գագիկ Ծառուկյանի կուսակցությունը կանցնի խորհրդարան, ինչը լիովին իրականացավ: Կասկածներ կային երրորդ եւ չորրորդ տեղերի համար, բայց մենք տեսնում ենք, որ երրորդ համարն էլ հստակեցվեց: Որոշակի առումով անսպասելի էր, որ խորհրդարան չանցան Հանրապետական կուսակցությունը եւ «Սասնա ծռերը»: Ուշագրավ էր նաեւ այն, որ այս ընտրություններին պարտություն կրեցին բոլոր հին կուսակցությունները, այդ թվում` ՀՅԴ-ն: Այսինքն` կարող ենք արձանագրել, որ կա միտում քաղաքական էլիտայի փոփոխության. ավագ սերնդի քաղաքական լիդերները գնում են, եւ գալիս են նրանք, ովքեր 70-80-ականների ծնունդ են, եւ նրանք են որոշելու Հայաստանի քաղաքական ապագա գործընթացների զարգացումը:

«Տարիուկես անցել է, եւ պետք է լուրջ բաներից խոսել, ոչ թե ծափեր պոկել». Մանասյան

Ընտրություններին մասնակցեց ընտրելու իրավունք ունեցողների ընդամենը 48 տոկոսը, ընտրելու իրավունք ունեցողների 34 տոկոսն է ընտրել իշխող «Իմ քայլը» դաշինքին: Արդյո՞ք այլեւս կարելի է համարել, որ այս քաղաքական ուժը վայելում է ժողովրդի վստահությունը:

Իրականում, եթե իրավիճակին ավելի ուշադիր նայենք, կարելի է այս ամենը բացատրել: Շատ փորձագետներ նախորդ ընտրություններին ցույց էին տալիս, որ ընտրողների ցուցակները եւ ընտրողների թիվը շատ մեծ տարբերություն ունեն: Օրինակ, 400-600 հազար մարդ այսօր ապրում է Ռուսաստանում, բայց հաշվառված է: Սա հաշվի առնելով` կարելի է ասել, որ խոսքը ոչ թե 50-ից ցածր տոկոսի մասին է, այլ Հայաստանում եղած ընտրողներից 60 տոկոսի, ինչը լիովին նորմալ է:

«Օրենսդիր եւ գործադիր մարմիններում կան աղանդավորներ». Ալեքսանդր Ամարյան (Տեսանյութ)

 

«ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿՀԱՅՏՆՎԵՆ ԱՎԵԼԻ ՇԱՏ ՏԵԽՆՈԿՐԱՏՆԵՐ»

– Ձեր կարծիքով` ի՞նչ է սպասվում հետընտրական Հայաստանին` նոր իշխանության օրոք:

Կարելի է ասել, որ վերջնականապես լուծված է իշխանության հարցը, այլեւս հակասություն չկա կառավարության եւ խորհրդարանի միջեւ: Եվ հիմա օրակարգում պետք է լինի ոչ թե իշխանություն մնալը, այլ` ինչպես օգտագործել այն: Իշխանությունը ճիշտ օգտագործելն ավելի բարդ է, քան քաղաքական հաղթանակի հասնելը: Այնպես որ, այժմ ժամանակն է սոցիալ-տնտեսական ռեֆորմների: Եվ այստեղ կարծում եմ` պետք է լինեն կադրային փոփոխություններ, որովհետեւ հեղափոխությունը պահանջում էր այլ կադրեր, իսկ ռեֆորմներն ու երկրի կառավարումը պահանջում են բոլորովին այլ կադրեր: Այս առումով կարելի է ենթադրել, որ կառավարությունում կհայտնվեն ավելի շատ տեխնոկրատներ, իսկ քաղաքական գործիչները կգնան խորհրդարան եւ  ակտիվություն կդրսեւորեն այնտեղ

«Ադրբեջանի ղեկավարությունը սպասում է հայաստանյան ներքաղաքական իրավիճակի հերթական ապակայունացմանը»

Իսկ ինչպիսի՞ սպասումներ կան հայ-ռուսական հարաբերությունների առումով:

Կարծում եմ` պետք չէ սպասել ինչ-որ ռադիկալ, շրջադարձային քայլերի ու  փոփոխությունների: Հարաբերությունները ծավալվում են, եւ նրանք գտնվում են այն վիճակում, ինչպես եղել է Հայաստանում իշխանափոխությունից առաջ: Իհարկե, այստեղ կան բազմաթիվ խնդիրներ, բայց եւ շատ հնարավորություններ կան, որոնք կամաց-կամաց օգտագործվում են: Այն, ինչ կատարվում էր Հայաստանում, սկզբում շատ բացասական էր ընդունվում, որովհետեւ համարվում էր, որ այն «գունավոր հեղափոխության» սցենարի շարունակությունն է, որը տեղի ունեցավ Վրաստանում, Ուկրաինայում: Սակայն հետագա իրադարձությունները ցույց տվեցին« որ դա այդպես չէ£ Ի դեպ, փոխվել է նաեւ հայկական մամուլի տոնայնությունը ռուսական թեմատիկան լուսաբանելու հարցում£ Նախկին իշխանությունների ժամանակ հրապարակումները բացասական եւ ընդգծված սկանդալային բնույթ էին կրում: Այս ամենը հնարավոր չէ չտեսնել, եւ ինձ զարմացնում են այն փորձագետները, որոնք ասում են, թե սա գունավոր հեղափոխություն է, եւ Հայաստանը հետընթաց է ապրում:

«Բրայզան դեռ 10 տարի առաջ ասում էր, որ անպայման հաջորդ տարի Արցախի հարցը կլուծվի»

 

ՊԵՏԱԿԱՆ ՇԱՀԵՐԻ ՄԱՍԻՆ ՄՏԱԾՈ՞Ղ, ԹԵ՞ ԱՐՏԱՔԻՆ ՇԱՀԵՐ ՍՊԱՍԱՐԿՈՂ

– Բայց այդպիսի գնահատականների համար կային նաեւ ակնհայտ փաստեր...

Իհարկե, կային որոշակի հակառուսական լոզունգներ, բայց հիշենք նաեւ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին, որը երբ եկավ իշխանության, այլ լոզունգներ էր հնչեցնում: Սակայն քաղաքական գործիչը, երբ գալիս է իշխանության, սկսում է կա՛մ պետական շահերի մասին մտածել եւ գործել այդ հետաքրքրությունների շրջանակում, կա՛մ վերածվում է արտաքին շահեր սպասարկողի, ինչի հետեւանքով երկրում լինում է այնպիսի սցենար, ինչի ականատեսը եղանք հետխորհրդային այլ երկրներում: Արդյունքում պետությունը կորցնում է իր ինքնիշխանությունը, բայց մենք նման միտում չենք տեսնում Հայաստանում, եւ կարելի է հույս փափագել, որ այս ընտրություները կհանգեցնեն նրան, որպեսզի հայաստանյան իշխանություններն ավելի հետեւողական լինեն իրենց ազգային շահերի հանդեպ: Եվ շատ կարեւոր է, որ առաջիկա ամիսներին մենք լուծենք այն խնդիրները, որոնք բավական ակտուալ են: Այդ թվում` այն հարցը, որը շատ ցավոտ է ընդունվում Հայաստանում, նկատի ունեմ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը, թե ով պետք է փոխարինի Յուրի Խաչատորովին, ինչպես նաեւ ՀԱՊԿ-ի ներսում փոխգործակցության խնդիրները: Եթե այս խնդիրները չլուծվեն, ՀԱՊԿ-ը չի կարողանա զբաղվել անդամ երկրների խնդիրներով, եւ կազմակերպության գործունեությունը կդառնա անիմաստ

«Փաշինյանի վարկանիշի վրա կազդի, եթե ՀՀ-ին չհաջողվի պահպանել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը» (Տեսանյութ)

Ձեր հնչեցրած տեսակետներից այնպիսի տպավորություն է, որ Նիկոլ Փաշինյանը, դառնալով իշխանություն, անգամ ավելի պրոռուսական է, քան նախկին իշխանությունները: Ի՞նչ կասեք այս մասին:

Կարծում եմ` նա իրեն դրսեւորում է որպես պրոհայկական քաղաքական գործիչ, եւ իր պրոհայկական լինելն ապացուցում է այն, որ նա չհրաժարվեց արտաքին որեւէ վեկտորից, ինչպես հետխորհրդային պետությունները, որոնք վերցրին մեկ վեկտոր եւ Ռուսաստանի հետ հարաբերությունները խզելու ճանապարհին  հայտնվեցին ավելի վատ վիճակում, քան այն երկրները, որոնք ընտրեցին բազմավեկտոր քաղաքականությունը ու պահպանեցին իրենց ձեռնտու հարաբերությունները ՌԴ-ի հետ: Սա չի նշանակում, որ այդ հարաբերություներում խնդիրներ չկան, բայց դրանք կարող են լուծվել: Մինչդեռ խնդիրները լուծելու հնարավորություն չունեն նրանք, ովքեր ընտրել են միավեկտոր քաղաքականություն: Հենց դրա համար էլ կային մեծ մտահոգություններ, որ Հայաստանը կարող է Վրաստանի կամ Ուկրաինայի ճանապարհով գնալ: Հուսով ենք` սա տեղի չի ունենա: Եվ խոսքն այն մասին չէ, թե Հայաստանը կարող է ունենալ հակառուսական կամ պրոռուսական քաղաքականություն: Մենք անկախ պետություններ ենք, եւ մեր ռազմավարական հետաքրքություները համընկնում են, իսկ մնացած հարցերում կարող են տարբերություններ լինել:

«Էյֆորիան դեռ կա, եւ այն վերածեց այս ընտրությունները քաղաքական ընտրությունների»

 

«ՉԵՄ ԿԱՐԾՈՒՄ, ԹԵ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆԻՆ ՁԵՐԲԱԿԱԼԵԼՆ ԱՎԵԼԱՑՐԵՑ Ն. ՓԱՇԻՆՅԱՆԻ ՎԱՐԿԱՆԻՇԸ»

– Կրկին վերադառնալով ընտրություններին. հետաքրքիր է` Ձեր կարծիքով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ձերբակալումը, դրան նախորդած եւ հաջորդած ձերբակալությունները, կարո՞ղ էին իրենց ազդեցությունն ունենալ այս ընտրությունների արդյունքների վրա:

Ռոբերտ Քոչարյանին առաջին անգամ չէ, որ ձերբակալել են. մի անգամ էլ նա նախ ձերբակալվեց, հետո` ազատվեց, ապա նորից ձերբակալվեց: Սա բավական երկար պատմություն է: Այն մեղադրանքները, որոնք առաջադրվել են նրան, մեծ հետաքրքրություն են առաջացնում, եւ բնական է, որ կա հանրային լայն արձագանք: Սակայն եթե նա մասնակցեր ընտրություններին, եթե գլխավորեր որեւէ քաղաքական ուժ, կարող էր որոշակի առումով նրա ձերբակալությունն ազդեցություն ունենալ արդյունքների վրա: Միեւնույն ժամանակ, չեմ կարծում, թե Ռ. Քոչարյանին ձերբակալելն ավելացրեց Նիկոլ Փաշինյանի վարկանիշը: Ըստ իս, դրանից ընտրությունների տոկոսային հարաբերակցությունը չի փոխվի: Այս երկու իրողությունները կապել իրար հետ, իհարկե, կարելի էբայց  չեմ տեսնում ուղիղ կապ: Ամեն դեպքում Ռ. Քոչարյանի քրգործն ընթացավ իր հունով, իսկ ընտրությունները` իրենց:

«Եթե ոչ ոք մեզ չի պաշտպանում, մենք ինքներս պետք է մեզ պաշտպանենք»

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА