o C     18. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Արմեն Սարգսյանն ուղերձ է հղել խորհրդարանական ընտրությունների առթիվ

10.12.2018 14:16 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Արմեն Սարգսյանն ուղերձ է հղել խորհրդարանական ընտրությունների առթիվ

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ուղերձ է հղել խորհրդարանական ընտրությունների առթիվ։ Այն ներկայացնում ենք ստորև․

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Դեկտեմբերի 9-ին մեր երկրում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունները կայացած իրողություն են, որի արդյունքում ձևավորվելու են իշխանության օրենսդիր և գործադիր ճյուղերը:

«Փաշինյանը իրեն դրել է էն տղու տեղը, որը քիչ է քնցրել է մեր ազգին, մի հատ էլ փորձում է քնած ժամանակ կոդերը փոխի». Արմեն Աշոտյան

Շնորհավորում եմ «Իմ քայլը» դաշինքին, «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» կուսակցություններին, որոնք, հաղթահարելով օրենքով նախատեսված շեմը, կազմավորելու են Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը: Միաժամանակ, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ընտրություններին մասնակցած բոլոր կուսակցություններին ու դաշինքներին, ինչպես նաև Հայաստանի բոլոր քաղաքացիներին, ովքեր իրենց վերաբերմունքն արտահայտեցին երկրի ապագայի նկատմամբ:

Այս ընտրությունները, որպես համապետական քաղաքական գործընթաց, առաջինն են մեր երկրում տեղի ունեցած գարնանային մեծ փոփոխություններից հետո: Նորընտիր Ազգային ժողովն ու կառավարությունն աշխատելու են պատասխանատվության մեծ տիրույթում: Մաղթում եմ նրանց հաստատակամություն և եռանդ՝ իրենց ծրագրերն իրականացնելու ճանապարհին:

Հայրենիքը հզորանում, իսկ նրա պատմությունը ստեղծվում է բոլորիս ամենօրյա քրտնաջան աշխատանքով: Բոլորի՛ս պարտքն է ողջ ուժերը ներդնել ի շահ երկրի ու ժողովրդի, հանուն ուժեղ Հայաստանի և Արցախի հանրապետությունների, համայն հայության և Հայաստանի բոլոր քաղաքացիների:

Աստված պահապան մեր երկրին ու ժողովրդին»: 

 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА