o C     23. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Տղա ջան, ես խղճում եմ քեզ». Դավիթ Շահնազարյանը՝ «կեցցե՜ Նիկոլը» վանկարկող երիտասարդին

09.12.2018 17:38 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
«Տղա ջան, ես խղճում եմ քեզ». Դավիթ Շահնազարյանը՝ «կեցցե՜ Նիկոլը» վանկարկող երիտասարդին

ԱԱԾ նախկին տնօրեն Դավիթ Շահնազարյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հայտարարությանը, որն ասել էր՝ «հիմք չկա Դավիթ Շահնազարյանին ԱԱԾ բերման ենթարկելու»։

«Նաիրիտ»-ը պետությանը պարտք է 10 մլրդ դրամ, «Արմավիա»-ն՝ 37 մլրդ դրամ․ Դավիթ Անանյան

«Պարոն Վանեցյանը որտեղի՞ց գիտի հիմք ունեն, թե չունեն, ինքը չի որոշում, Նիկոլ Փաշինյանն է որոշում, ուրիշ բան, որ դեռևս իրեն տեղյակ չի պահել», - ասաց նա։

Դավիթ Շահնազարյանը նշեց, թե ԱԱԾ-ն շատ օպերտիվ է կատարում վարչապետի հրահանգները։

Դ. Շահնազարյանի ու լրագրողների հարցուպատասխանին միջամտեց քաղաքացիներից մեկը, ով բացականչեց՝ «կեցցե՜ Նիկոլը։

«Էդ որ ասում եք «կեցցե՜ Նիկոլը», երկու ց-ով ասեք, մեկ ց-ով չի կարելի», - ասաց Դ. Շահնազարյանը՝ ընդգծելով, թե խղճում է նման հայտարարություն անող քաղաքացուն։

«Տղա ջան, ես խղճում եմ քեզ», - ասաց ԱԱԾ նախկին տնօրենը։

Նա հայտարարեց, թե Նիկոլ Փաշինյանի հրահանգով «մեծ քանակությամբ ստոր ստեր» են տարածվել իր ու իր ընտանիքի մասին։

«Մի մասը ես հերքել եմ ու հայտարարել եմ, որ բոլորն եմ հերքում, բայց այդ ստեր տարածողների ընտանիքների անդամներին ամենայն բարիք ու առողջություն եմ ցանկանում», - ասաց նա։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА