o C     16. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Սիրային աստղագուշակ՝ 2019-ի համար

08.12.2018 12:26 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ
Սիրային աստղագուշակ՝ 2019-ի համար

Խոյ

2019 թվականին Խոյերի անձնական կյանքում մեծ փոփոխություններ չեն լինի . եթե արդեն կառուցել եք հարաբերություններ հակառակ սեռի ներկայացուցչի հետ, դրանք կամրապնդվեն, իսկ եթե ոչ, ապա աստղերը ճակատագրական փոփոխություններ չեն կանխատեսում:

Քաջարան-Մեղրի և Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ճանապարհահատվածները բեռնատարների համար փակ են

 

Ցուլ

Կյանքում նոր էջ բացելու ճիշտ ժամանակն է. 2019 թվականին կհանդիպեք ձեր երկրորդ կեսին, իսկ եթե արդեն գտել եք, ապա ամուր ու երջանիկ ընտանիք կստեղծեք:

 

Երկվորյակ

Հակառակ սեռի ուշադրության կենտրոնում կլինեք: Կստանաք նաև ամուսնության առաջարկ, սակայն 2019 թվականին այդ հարցում շտապել պետք չէ: 

Խեցգետին

2019 թվականին առաջնային տեղերում կլինեն աշխատանքն ու ուսումը: Անձնական կյանքի համար ժամանակ չի մնա:

 

Առյուծ

Մեծ հավանականություն կա, որ կհանդիպեք հենց այն մեկին, ում մասին երազել եք: Անձնական կյանքում հաջողությանը կհաջորդեն ֆինանսական ձեռքբերումները, իսկ եթե ամուսնության առաջարկ լինի, անպայման պետք է ընդունել: 

 

Կույս

Հարկավոր է ավելի ուշադիր լինել շրջապատի նկատմամբ. կարող եք ամուսնության առաջարկ ստանալ հին ծանոթներից մեկից: Անակնկալ հանդիպումը երջանիկ ավարտ կունենա:

 

Կշեռք

Ընտրության հնարավորություն կա: Ընտանիքն ամուր կլինի, եթե ապագա ամուսինը կամ կինը Խեցգետնի կամ Կարիճի համաստեղության տակ ծնված լինի: 

 

Կարիճ

Եթե չզսպեք ձեր իշխող ու պահանջկոտ բնավորությունը, ապա ամուսնալուծությունից չեք կարող խուսափել: Այն Կարիճները, որոնք նոր են պատրաստվում ընտանիք կազմել, պետք է վերանայեն իրենց կամակոր ցանկությունները:

 

Աղեղնավոր

Փոփոխություններ կլինեն գարնան վերջին կամ ամռանը: Ճիշտ ժամանակն է հարաբերությունները կայունացնելու և ընտանեկան հանդարտ կյանք վարելու համար:

 

Այծեղջյուր

Ուշադիր եղել Կույսերի, Խոյերի ու Ձկների նկատմամբ: Մի´ վարանեք համարձակ քայլ կատարել, քանի որ միայն այդ դեպքում անձնական կյանքում կարող են լուրջ փոփոխություններ լինել:

 

Ջրհոս

Երազանքներից իրականություն վերադառնալու ճիշտ ժամանակն է: Վերանայեք ձեր ռոմանտիկ բնավորությունն ու ավելի սթափ մոտեցեք կյանքին, այլապես միայնակ կմնաք:

 

Ձուկ

Եթե վաղուց մտածում եք ամուսնալուծվելու մասին, ճիշտ կլինի վճռական որոշում կայացնել և իրականում վերջ տալ իրենց սպառած հարաբերություններին: Իսկական սերը նախընտրելի է ձևական ամուսնությունից:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА