o C     18. 07. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Սխտորի յուղի օգտակար հատկությունների մասին

09.12.2018 10:00 ՍՊԱՌՈՂԻ ԱՆԿՅՈՒՆ
Սխտորի յուղի օգտակար հատկությունների մասին

Ջոն Հոպկինսի համալսարանի գիտնականները բացահայտել են սխտորի յուղի օգտակար հատկությունները։

Մասնագետների խոսքով՝ սխտոթրի եթերային յուղը լավ է պայքարում բակտերիաների դեմ, կարող է դեղագործության մեջ փոխարինել նաև հակաբիոտիկներին։

Ամենաօգտակար աղցանը

Գիտնականները նշել են, որ իրենց ուսումնասիրությունները ցույց են տվել՝ սխտորի եթերայուղը կարողանում է պայքարել կայուն այնպիսի բակտերիաների դեմ, որոնք առաջացնում են Լայմ հիվանդությունը։

Լայմի հիվանդությունը միջին ծանրության կլինիկական ընթացքով տարափոխիկ հիվանդություն է: Համարվում է փոխանցողով պայմանավորված ամենատարածված հիվանդությունը Եվրոպայում, Ասիայում, Հյուսիսային Ամերիկայում: Հիվանդությունը փոխանցվում է վարակված իքոդային տզերի խայթոցի արդյունքում:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА