o C     19. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Կոչ եմ անում մտահոգվել ապագայով եւ ընտրել ՍԻՄ կուսակցության կողմից առաջադրված թեկնածուներին». պատգամավորի թեկնածու (Տեսանյութ)

07.12.2018 18:21 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«Կոչ եմ անում մտահոգվել ապագայով եւ ընտրել ՍԻՄ կուսակցության կողմից առաջադրված թեկնածուներին». պատգամավորի թեկնածու (Տեսանյութ)

«Իրավունքի» զրուցակիցն է Կենտրոն, Նորք-Մարաշ, Էրեբունի, Նուբարաշեն վարչական շրջաններն ընդգրկող թիվ 4 ընտրատարածքում ՀՀԿ ցուցակով առաջադրված պատգամավորի թեկնածու, ՍԻՄ կուսակցության անդամ, փաստաբան ԳԵՂԱՄ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ: Մինչ մեր հարցերին անդրադառնալը` պատգամավորի թեկնածուն նախ իր ցավակցությունը հայտնեց զոհված զինվորական օդաչուների ընտանիքներին:

Պատգամավորին ուղղված սպառնալիքներ են հնչել, տեղեկացրել ենք իրավապահներին. Արարատ Միրզոյան

-Երկու օր առաջ տեղի ունեցած ավիապատահարի հետեւանքով զոհվեցին զինվորական օդաչուներ Արմեն Բաբայանը եւ Մովսես Մանուկյանը: Իմ ցավակցությունն եմ հայտնում նրանց հարազատներին, բարեկամներին եւ մաղթում համբերություն: Անդառնալի կորուստ է, բայց կյանքը շարունակվում է…

- Պարոն Մարգարյան, նախ անդրադառնանք նախընտրական մթնոլորտին, որի ողջ ընթացքն ուղեկցվեց «ասֆալտին փռելու» կամ «գլուխ ու ձեռք կտրելու» վերաբերյալ հայտարարություններով: Ի՞նչ կասեք այս մասին` նաեւ որպես փաստաբան:

«Այս տարվա հոկտեմբերի 1-ի տվյալներով արտագաղթը կրկին թափ է հավաքել»

- Ուժի ցանկացած կիրառում, եթե այն համարժեք չէ հետապնդվող շահի նկատմամբ ոտնձգությանը, ինքնին ոչ օրինական է, եւ դրանով պայմանավորված նաեւ կանխման ենթակա: Հասարակության այն հատվածը, որը ոգեւորվում է ուժի կիրառման արտոնված հնարավորությունով, ինքն արդեն զսպման կարիք ունի եւ տվյալ դեպքում  այդ հռետորաբանությամբ ընտրողին ընտրատարածք ուղղորդելն արդեն իսկ սպառնալիք է ստեղծում ներքին անվտանգության համար:

-Նախընտրական քարոզարշավին նախորդեց վարչական իրավախախտումների համար կիրառված տույժերի մասին համաներումը: Ի՞նչ կասեք այս մասին:

​​​​​​​«Փաշինյանը դեռ չի գիտակցում իր կատարած ցանկացած հայտարարության ենթադրյալ բացասական հետեւանքները»

- Բոլորիս հայտնի է, որ համաներման մասին օրենքով ներվել է ընդհանուր առմամբ մոտ 13,3 միլիարդ դրամի տուգանք: Անվիճելի է, որ բավականին լուրրջ գումար է, սակայն այս թվերը փորձենք պատկերացնել այլ կերպ. ըստ էության. կարճվեց 2012 թ-ից առ այսօր հարուցված մոտ 1 մլն 300 հազար վարույթ, որոնցով տարբեր չափերի տուգանքների գանձման նպատակով արգելանքներ էին կիրառվել անձանց պատկանող գույքի եւ դրամական միջոցների նկատմամբ, արգելափակվել էին բանկային հաշիվներ: Պատահական չէր այդ ժամանակահատվածում բազմաթիվ միկրովարկեր տրամադրող կազմակերպությունների լայն տարածում ստանալը, քանի որ մարդիկ գույքն արգելանքի տակ գտնվելու պատճառով չէին կարողանում բավարարել բանկերի պահանջները, ինչն էլ հանգեցնում էր նրան, որ բանկերն, ըստ էության, արգելանքներով կաշկանդված այլեւս չէին կարողանում իրականացնել եկամուտի հիմնական աղբյուր հանդիսացող գործառույթը՝ վարկավորումը, ինչն էլ իր հերթին հանգեցնում էր տնտեսական անկման, որը որոշակի մասով կանգնեցնելու միջոցներից մեկը վարչական տուգանքների համաներումն էր: Սակայն այն պետք է կատարվեր համապատասխան խորը վերլուծություն կատարելուց հետո՝ ուղղորդված, այլ ոչ թե հապճեպորեն, շատ բաներ անտեսելով, ինչը կարող է հանգեցնել ինչպես տնտեսական, այնպես էլ հասարակական կարգի պաշտպանությանն ուղղված օրենքի ազդեցության առումով հակառակ էֆեկտի, որից ոչ միայն չի շահի, այլեւ կտուժի հանրությունը:

ՂՐԻՄՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՕՐԵՐԸ ԱՆՑԿԱՑՎԵԼՈՒ ԵՆ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՏԱՐԻ

- Իսկ ի՞նչ կասեք քրեական գործերով համաներում հայտարարու մասին ընդունված օրենքի վերաբերյալ:

- Ակնհայտ է, որ այն ընդունվել է ոչ միայն մարդասիրական նկատառումներից ելնելով, այլեւ պրակտիկ՝ ներքաղաքական խնդիրներ լուծելու նպատակով, ինչի մասին է վկայում այն իբրեւ «աննախադեպ» ներկայացնելու հանգամանքը:Մինչդեռ դրա կիրառման արդյունքում պարզվում է, որ դատապարտված անձանցից շատերը կրկին անտեսվել են իշխանությունների կողմից, ինչը եւս պայմանավորված է եղել խորը վերլուծություն չկատարելու հանգամանքով: Առհասարակ գտնում եմ, որ «բարի, լավը ու մարդասեր» ներկայանալու համար՝ առանց խորը վերլուծության ընդունված օրենքներով աղավաղվել են դրանց ընդունմամբ հետապնդվող նպատակները, ինչն իր մասին անխուսափելիորեն զգացնել կտա մոտ ապագայում:

«Մեր ներքին կազմակերպվածությունը բոլոր ապազգային ուժերին ոչ է ասելու». Ռուդիկ Հյուսնունց

-Մի շարք խնդիրների մասին նշեցիք, այս իրավիճակում ո՞րն եք տեսնում լուծումը:

- Հանրապետական կուսակցության ցուցակով առաջադրված «Սահմանադրական իրավունք միություն» կուսակցության առաջնորդ Հայկ Բաբուխանյանը բազմիցս բարձրաձայնել է, որ նշված խնդիրները լուծելու համար անհրաժեշտ են բանիմաց, փորձառու մասնագետներ, որոնք այսօր քաղաքական նկատառումներից ելնելով` կա՛մ ազատվել են աշխատանքից, կա՛մ կանգնած են այդ վտանգի առաջ, ինչը հաշվի առնելով` կոչ եմ անում ընտրողին մտահոգվել ապագայով եւ Հանրապետական կուսակցության ցուցակով առաջադրված «Սահմանադրական իրավունք միություն» կուսակցության կողմից առաջադրված թեկնածուներին ընտրելով ՄԵՐԺԵԼ սպասվող կադրային ջարդը:

Ձեզ սրբի տեղ մի՛ դրեք. ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հակադարձել է ադրբեջանցի պատգամավորին

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Պատգամավորի թեկնածու Գեղամ Մարգարյանի հետ «Իրավունք TV»-ի հարցազրույցը դիտե՛ք ստորեւ.

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА