ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ՍԱ ՇԱՏ ԼՈՒՐՋ ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆ Է ԵՐԿՐԻ ՀԱՄԱՐ»

07.12.2018 22:35 ԶԱՐԿԵՐԱԿ
«ՍԱ ՇԱՏ ԼՈՒՐՋ ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆ Է ԵՐԿՐԻ ՀԱՄԱՐ»

Այո, մեր պետության համար եկավ այնպիսի ժամանակ, որ գաղտնալսեցին եւ նույնիսկ հրապարակեցին ԱԱԾ պետի, այն էլ՝ երկրի առաջին դեմքի հետ հեռախոսազրույցը: Մինչդեռ ոչ մի կերպ չի ստացվում՝ գտնել գաղտնալսողներին եւ սեղմել պատասխանատվության պատին, բայց եւ այնպես, թեեւ հենց վարչապետի պաշտոնակատարն է խոստանում, որ անձամբ ինքն է զբաղվելու երկրին ասպառնացող անվտանգությամբ: Քաղաքագետներից «Իրավունքըե տեսակետներ պարզեց այս սուր եւ  խնդրահարույց հարցի վերաբերյալ:

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՏՐԱ՞ՍՏ Է ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

Ըստ քաղաքագետ Աղասի Ենոքայնի` հիմա ԱԱԾ եւ ՀՔԾ մարմինները ծառայում են իշխանության ամրապնդման խնդիրներին, հիմնականում զբաղված են դրանով, այլ ոչ թե անվտանգության հարցերով: «Նախ այն, որ դեռ ԱԱԾ եւ ՀՔԾ պետերի գաղտնալսումը բացահայտված չէ, դա ոչ թե խայտառակություն է, այլ սարսափելի մեծ վտանգ մեր երկրի համար: Այն առումով, որ այդ ծառայությունները երկրի անվտանգությունն են ապահովում: Հիմա այդ ծառայությունները լրիվ ուրիշ նպատակներով են ծառայում եւ այսպիսի  խնդիրները չեն կարողանում լուծել: Սա շատ մեծ եւ լուրջ մտահոգություն է երկրի համար: Այդ գաղտնալսողները վարչապետի պաշտոնակատարին էլ են գաղտնալսել` ակնարկելով, որ իրենց համար անգամ դա խնդիր չէ: Մինչդեռ ԱԱԾ-ն նույնիսկ չի կարողանում այնպես անել, որ չգաղտնալսեն երկրի ամենաբարձր պաշտոնյային, այ սա ուղղակի անհեթեթություն էե:

«ԲԱՅՑ Ո՞ՐՆ Է ՕՐԻՆԱԿԱՆ ՄԵԽԱՆԻԶՄԸ...»

Քաղաքագետ Գարիկ Քեռյանն էլ կարծում է, որ վարչապետի պաշտոնակատարի գաղտնալսումը նախկին գաղտնալսումից մի հատված էր: «Պարզապես, գաղտնալսողները քաղաքական որոշակի շարժառիթներով ձայնագրության մի հատվածը հրապարակել են, մի հատվածը՝ ոչ: Եթե դա լիներ նոր գաղտնալսում, մենք կարող էինք խոսել նախկին գաղտնալսումից դաս չքաղած ԱԱԾ-ից, ով չէր կարողացել ապահովել պետական բարձր պաշտոնյայի զրույցները գաղտնալսումից: Այ, եթե նոր գաղտնալսումներ լինեն, արդեն կարելի է ենթադրել, որ անվտանգության ծառայությունները չեն կարողանում պատշաճ աշխատել»:  

 

Z-PR սոցհարցման կենտրոնը Երեւան քաղաքում 100 հոգու շրջանում իրականացրել է հարցում` պարզելու բնակչության կարծիքը՝ երկրի վարչապետի հեռախոսազրույցը գաղտնալսելու հետ կապված:

1. Դա խայտառակություն է, եւ նշանակում է, որ անվտանգության մարմինները պարզապես մասնագիտական առումով լրջագույն խնդիրներ ունեն- 46%:

2. Ամենամեծ մտահոգությունը ոչ թե գաղտնալսման փաստն է, այլ, որ չեն կարողանում բացահայտել: Այսինքն, պետությունը մնում է վտանգված, առավել եւս, որ բացառված չէ, որ գաղտնալսումը մեր թշնամիների գործն է- 31%:

3. Սա հին գաղտնալսում է, հուսով ենք, որ ԱԱԾ-ն արդեն այդ բացը շտկել է, եւ նոր գաղտնալսումներ չեն լինի- 12%:

4. Դժվարանում են պատասխանել- 11%:

ՄԱԴԱԹ ՍԱԴՈՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА