o C     22. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

07.12.2018 19:30 ԶԱՐՄԱՆՔ
ԶԱՐՄԱՆՔ

Այն, ինչ խոսում է «Իջեւան մոլորակից իջած փրկիչ» ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ ՀԱՊԿ-ի վերաբերյալ, ոչ միայն զարմացնում է, այլեւ ապշեցնում. «Այդ պաշտոնը մեծ հաշվով ընդամենը առիթ է, որպեսզի խոսենք կազմակերպության անդամ պետությունների փոխադարձ պարտավորությունների հետ կապված գոյություն ունեցող խնդիրների մասին: Մենք ուզում ենք ստանալ հստակ պատասխաններ: Որևէ մեկը մեզ չի կարող մեղադրել մեր դաշնակցային պարտավորությունները որևէ կետում չկատարելու մեջ: Հայաստանն ինչպես նախկինում, այնպես էլ հիմա ապացուցել է հավատարիմ դաշնակից լինելու փաստը: Ցավոք, սա չենք կարող ասել ՀԱՊԿ մեր բոլոր գործընկերների մասին, ուստի ասում ենք` եկեք պարզենք մեր հարաբերությունները` մենք դաշնակիցնե՞ր ենք, թե` ոչ, եթե դաշնակիցներ ենք, ապա պետք է կատարենք մեր բոլոր պարտավորությունները, բայց մեզ համար հասկանալի չեն այն գործողությունները, որոնք իրենց էությամբ հակասում են այդ պարտավորություններին: Պետք է իմանանք` ում վրա կարող ենք հույս դնել, ում վրա` ոչ: Համոզված եմ, որ ՀԱՊԿ-ն կարող է թույլ չտալ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը զինված մեթոդով լուծելու Ադրբեջանի գայթակղությունը: Հիմա հարց` ՀԱՊԿ-ն իր այդ գործիքը պատրաստվո՞ւմ է կիրառել, թե` ոչ: Սա մեզ համար ռազմավարական նշանակության հարց է: Գլխավոր քարտուղարի հարցը երկրորդական, երրորդական, նույնիսկ հիսուներորդական հարց է: Թող այնտեղ հավերժ լինի Բելառուսի ներկայացուցիչը, բայց մեր փոխադարձ բոլոր պարտավորությունները կատարվեն»: Այդ պատմությունը ՀՀԿ-ական Արտակ Զաքարյանը իրավացիորեն համեմատել էր աղվեսի եւ խաաղողի պատմության հետ, սակայն կարծում ենք, որ սա այն դեպքն է, որ միգուցե Քոչարյանի ասած «ուրիշ մասնագետի» կարիքը կա:

ԶԱՐՄԱՆՔ

Ինչպես հայտնի է, ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԸ ՀՀԿ-ին անվանել էր «հանցագործների բանդա»: Եվ ահա ՀՀԿ-ն ի դեմս Արմեն Աշոտյանի, որոշել է դրան տալ սիմետրիկ պատասխան. «Այն ջանասիրությամբ, որով ոստիկանությունը եւ ԱԱԾ-ն ընկել են մեր հայտարարությունների հետեւից, հիմա շատ արագ համապատասխան ծառայությունները պետք է Արարատ Միրզոյանին հարցաքննության հրավիրեն եւ փորձեն պարզել` այդ ի՞նչ ինֆորմացիայի է տիրապետում, որը չի բացահայտում` սպասելով մեր դատական հայցին: Կարծեմ, սա իմանալ-չհայտնելու հանցակազմ է. ոստիկանությունն այստեղ լուրջ անելիք ունի»: Դե ինչ, որտեղ մերը կասեք, այնտեղ էլ` ձերը, սակայն դժվար թե առաջին փոխվարչապետի պաշտոնը զբաղեցնող այդ թավշակրոնը ուշքի գա եւ գիտակցի, թե ինչպիսի բառապաշար չի կարող օգտագործվել բարձրաստիճան պաշտոնյայի կողմից:

ԶԱՐՄԱՆՔ

Վերջին ԳԱՂՏՆԱԼՍՄԱՆ պատմությանն էլ զարմանալի լռությամբ են արձագանքում մեր իրավապահները: Ե՛վ ԱԱԾ-ն, ե՛ւ ՀՔԾ-ն, ե՛ւ Քննչական կոմիտեն համառորեն հրաժարվում են մեկնաբանել Փաշինյանի, Վանեցյանի եւ Խաչատրյանի հեռախոսազրույցի գաղտնալսման ձայնագրության հանգամանքները: Բայց զարմանալ պետք չէ` ի՞նչը մեկնաբանեն, եթե օրեր առաջ ԱԱԾ տնօրենն առանց կարմրելու հայտարարեց, որ առաջին գաղտնալսումը չեն կարողանում բացահայտել: Ուստիեւ նրանց մնում է այնպիսի վարքագիծը, որի վերաբերյալ ժողովուրդն ասում է, որ երեսները կոշիկի տակացուից հաստ են:

ԶԱՐՄԱՆՔ

Զարմացած է 
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА