ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հարվածել ու ծեծել են «Իմ քայլի» պատգամավորի թեկնածու Մ. Պապիկյանի թիմակցին

06.12.2018 22:05 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԻՐԱՎՈՒՆՔ
Հարվածել ու ծեծել են «Իմ քայլի» պատգամավորի թեկնածու Մ. Պապիկյանի թիմակցին

Այսօր հարձակվել են ու ծեծել վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի խորհրդական, թիվ 1 ընտրատարածքում «Իմ քայլը»  դաշինքով առաջադրված պատգամավորի թեկնածու Մեսրոպ Պապիկյանի թիմի անդամներից մեկին:  

Դանակով հարվածել է «Ոսկու աշխարհ» տոնավաճառի անվտանգության աշխատակցի կրծքավանդակին ու սպանել

Մեսրոպ Պապիկյանն ասաց, որ իր թիմի անդամը պաստառներ էր փակցնում Նոր Նորքի 6-րդ զանգվածում, երբ նկատել է, որ իր պաստառները փչացնում են, մոտեցել է նրանց, ովքեր դա արել են ու ենթարկվել հարձակման: «Խփել են, ձեռքից հեռախոսը ընկել է գետնին, երեսին են հարվածել: Փառք Աստծո, մարմնական լուրջ վնասվածքներ չի ստացել»,- նշեց Մ. Պապիկյանը: 

Նա տեղեկացրեց, որ հարվածողները «Մենք» դաշինքից են եղել: «Հիմա ոստիկանության բաժանմունքում ենք, ցուցմունք ենք տալու: Քիչ առաջ նաև ոստիկանության ներկայացուցիչների հետ գնացինք «Մենքի» շտաբ, փորձում էինք հասկանալ, թե ինչ է տեղի ունեցել, բայց մեզ լավ չդիմավորեցին, հրաժարվեցին թեկնածուին կանչել, որ տեղում պարզաբանենք, թե ով է նման բան արել: Նման գործողությունները նոր Հայաստանին չեն սազում, նման պահվածքը դատապարտելի է»,- նշեց պատգամավորի թեկնածուն: 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА