ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը կզբաղեցնի Բելառուսի ներկայացուցիչը

06.12.2018 20:33 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը կզբաղեցնի Բելառուսի ներկայացուցիչը

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը կզբաղեցնի Բելառուսի ներկայացուցիչը։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 6–ին, լրագրողներին ասել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, որը մասնակցում է Սանկտ Պետերբուրգում ընթացող ԵԱՏՄ եւ ԱՊՀ գագաթնաժողովներին, հաղորդում է БЕЛТА–ն։

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը կարող է ձգվել մինչև 2020թ. մայիս. «Ժամանակ»

«Մենք անսպասելիորեն համարյա թե ՀԱՊԿ նիստ ենք անցկացրել եւ, ըստ էության, լուծել ենք գլխավոր քարտուղարի նշանակման հարցը»,– հայտարարել է Լուկաշենկոն։

Ինչ վերաբերում է Հայաստանի դիրքորոշմանը, Լուկաշենկոն նշել է, որ չի կարող խոսել Երեւանի անունից։ Նրա խոսքով, ՀԱՊԿ նիստը, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա հաջորդ շաբաթ ։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА