ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Կոռուպցիայի դեմ պայքարը պետք է սկսել քաղաքական կոռուպցիայից

06.12.2018 17:59 ՔԱՂԱՔԱԿԱՆ
Կոռուպցիայի դեմ պայքարը պետք է սկսել քաղաքական կոռուպցիայից

«Սահմանադրական իրավունք միություն» կուսակցությունը, ինչպես հայտնի է, խորհրդարանական ընտրություններին մասնակցում է Հանրապետական կուսակցության ցուցակով: «Սա մեզ համար միակ ընդունելի տարբերակն էր, մեր գաղափախոսությունը եւ ծրագիրը ընտրությունների ընթացքում հասարակությանը ներկայացնելու համար: Թեեւ մենք ամեն ինչին չէ, որ այդ ցուցակում համաձայն ենք,- մեզ հետ զրույցում ասաց ՍԻՄ նախագահ, թիվ 2 ընտրատարածքում (Արաբկիր, Դավիթաշեն, Աջափնյակ) պատգամավորի թեկնածու Հայկ Բաբուխանյանը եւ շարունակեց,- սակայն մենք գիտենք, թե ինչ է թիմային խաղը, որտեղ հանուն ընդհանուր հաղթանակի պետք է երբեմն որոշակի փոխզիջումների գնալ: Թիմային խաղը արվեստ է, որին ինչպես տեսնում եք, նորելուկ քաղաքական գործիչները եւ կուսակցությունները չեն տիրապետում: Վերցրեք, օրինակ` «Ելք» դաշինքը: Նախորդ ընտրություններում Փաշինյանը Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ էր, հետո նրանց թողեց, դաշինքավորվեց Մարուքյանի ու Արամ Սարգսյանի հետ, հետո վերջին երկուսը ստեղծեցին առանձին դաշինք Երեւանի ավագանու ընտրություններում, հիմա էլ երեքը իրարից բաժանվեցին, իսկ Սարգսյանը ստեղծեց մեկ այլ դաշինք Քոքոբելյանի հետ, եւ այդ ամենը վեց ամսվա ընթացքում: Նման պարագայում քաղաքական կայունության մասին խոսելն անգամ ավելորդ է»:

ԼԿՏԻՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԱՎԿՈՒՐՈՒԹՅՈՒՆԸ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՈՒՐՋ

 

Իսկ միգուցե սա զուտ տակտիկա՞ է, նույն թիմը բաժանվում է մասերի եւ սկսում է խաղալ` իբր իշխանություն եւ ընդդիմություն են:

Իհարկե, դա էլ կա: Ի վերջո, ե՛ւ «Լուսավոր Հայաստանը», ե՛ւ «Մենքը», ե՛ւ ընտրական գործընթացին մասնակցող հայտնի եւ անհայտ բոլոր կուսակցությունները, բացառությամբ ՀՀԿ-ի ցուցակում ներգրավվածների, իշխանությունների սպասավորներն ու աջակիցներն են, եւ դա ցույց տվեց ամբողջ նախընտրական քարոզարշավը եւ հատկապես ընդհանուր հեռուստաբանավեճը: Այդ, այդպես կոչված, «ընդդիմադիրներից» ոչ ոք չհամարձակվեց անգամ փոքր-ինչ ընդդիմանալ Նիկոլ Փաշինյանին: Դրա փոխարեն բոլորը միաբերան, բայցեւ այնպես անգրագետ ու անիմաստ, փորձում էին ինքնահաստատվել եւ իշխանություններին հաճոյանալ ՀՀԿ-ի դեմ խոսելով: Դրանցից ոչ մեկը գոնե մեկ նոր գաղափար` ուղղված ապագային չասաց, ի ցույց դնելով իրենց քաղաքական թշվառությունը եւ ապացուցելով այն, որ իրական ընտրությունը, գաղափարական բախումը իրականում գոյություն ունի միայն Փաշինյանի ու ՀՀԿ-ի ցուցակում դաշնություն ստեղծած կուսակցությունների բեւեռների միջեւ:

Իսկ մի՞թե ՀՀԿ-ի ժամանակներում էլ տեղական իշխանիկները հենց նույն մեթոդներով չէին գործում

Դուք Ձեր նախորդ ելույթներում նշել եք, որ ՍԻՄ-ը մասնակցում է ընտրություններում 5 թեկնածուով եւ սեփական ծրագրով, արդյոք ո՞րն է այն:

ՍԻՄ-ը միշտ պայքարել է եւ շարունակում է պայքարել ազգային արժեհամակարգի համար, որը շատ հարցերում ուղղակի հակադրվում է, այսպես կոչված, արեւմտյան ժամանակակից արժեհամակարգին: Մենք պայքարում ենք հայ ավանդական ընտանիքի համար, պայքարում ենք Հայաստանի իրական, այլ ոչ թե ձեւական ինքնիշխանության համար: Արցախը համարում ենք Հայաստանի անքակտելի մաս եւ չենք հասկանում, երբ որ խոսում են Հայաստանից Արցախի անկախության մասին: Մենք պայքարում ենք Հայաստանի անվտանգության համար, ընդ որում, անվտանգությունը պետք է լինի ե՛ւ ռազմական, ե՛ւ քաղաքական, ե՛ւ ինֆորմացիոն բաղադրիչներով: Հենց երկրի անվտանգությունից ելնելով պետք է հասնել ազգային ԶԼՄ-ների իրական անկախությանը, օրենքով սահմանելով, որ ԶԼՄ-ների հիմնադիրների առնվազն 75 տոկոսը պետք է լինեն Հայաստանի քաղաքացիները: Պետք է արգելել հասարակական կազմակերպությունների անսահմանափակ եւ անվերահսկելի ֆինանսավորումն արտասահմանից, իրենց արտասահմանյան հովանավորների ու պատվիրատուների կողմից: Մեզ պետք է օրենք օտարերկրյա գործակալների մասին: Իսկ որոշ արտասահմանյան ֆինանսավորման աղբյուրները եւ դրանց տեղական սպասարկողները, ինչպես օրինակ` Սորոսի ֆոնդը, պետք է արգելվեն: Մենք դեմ ենք վուլգար ֆեմինիզմին: Հավատքի ազատությունը պետք է վերաբերվի ոչ միայն աղանդավորներին, այլ նաեւ մեր ժողովրդի ճնշող մեծամասնության հավատացյալի իրավունքներին, որոնք հանդիսանում են Հայ աառաքելական եկեղեցու հետեւորդներ: Մեր ազգային եկեղեցին պետք է լինի մեր պետությունում հատուկ պաշտպանության եւ մեծարման դիրքում: Իսկ բազմապիսի տոտալիտար աղանդների գործունեությունը պետք է արգելվի, իսկ մյուս աղանդներին պետք է արգելել զբաղվել հոգեորսությամբ: Օտարերկրյա ոչ ավանդական եկեղեցիների քարոզիչներին պետք է արգելվի Հայաստանում զբաղվել քարոզչությամբ: Պետք է ընդունել օրենք համասեռամոլության քարոզը խստիվ արգելելու մասին: Եվ վերջապես, պետք է խիստ սահմանափակել տարբեր շահումով խաղերի, տոտալիզատորների, խաղատների հնարավորություններըՄենք մեր քաղաքացիների իրավունքների պաշտպանության դիրքերում ենքՏնտեսական քաղաքականության մեջ պետք է հրաժարվել ծայրահեղ շուկայական մոդելից, որը մեզ թելադրել են արեւմտյան միջազգային կառույցներն ու խորհրդատուները: Մեր երկրի պայմաններում առանց պլանավորման ու պետության ակտիվ մասնակցության հնարավոր չէ զարգացնել արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը, ստեղծել նոր աշխատատեղերԱրտաքին քաղաքականության մեջ մեր կուսակցությունը հանդես է գալիս ՀԱՊԿ-ի, ԵԱՏՄ-ի, ԱՊՀ երկրների հետ հարաբերությունների եւ այդ միջազգային կառույցներում Հայաստանի ինտեգրման զարգացման օգտին: Ընդ որում, մենք գտնում ենք, որ Ռուսաստանի հետ մեր դաշնակցային հարաբերությունները պետք է լինեն ոչ միայն ռազմական ու տնտեսական ոլորտներում, այլեւ պետք է ձեւավորվի քաղաքական միություն: Մենք կողմ ենք, որպեսզի ակտիվորեն զարգանան մեր հարաբերությունները Շանհայյան համագործակցության կազմակերպության հետ: Այն է` հատկապես Չինաստանի ու Հնդկաստանի հետ: Պետք է սերտացնել հայ-իրանական հարաբերությունները, չտրվելով ամերիկյան ճնշումներին, հայ-վրացական հարաբերություններում կենացներից պետք է անցնել համատեղ ենթակառուցվածքներ ստեղծելու գործին:

Նախկին իշխանություններից ովքեր են մասնակցել ընտրություններին, ովքեր՝ ոչ․ «Ժողովուրդ»

Այսօր շատ է խոսվում կոռուպցիայի եւ լյուստրացիայի մասին:

Մենք մաքուր ձեռքերով ենք մոտեցել այս ընտրություններին` ունենալով 30 տարվա քաղաքական գործունեության անբիծ պատմություն, եւ խիստ շահագրգռված ենք, որ կոռուպցիայի բոլոր դեպքերը բացահայտվեն, իսկ կոռուպցիոներները կրեն օրենքով սահմանված պատասխանատվություն: Սակայն տեսնում ենք, որ իրական պայքար կոռուպցիայի դեմ չկա: Օլիգարխները բոլորն իրենց տեղերում են եւ շարունակում են, ինչպես ասում են, վայելել կյանքը: Յոթ ամսվա մեջ ոչ մի դատավճիռ: Իրական պայքարը կլիներ այն, երբ այս կամ այն չինովնիկի թալանած փողերով կառուցված դղյակները վերադարձվեին ժողովրդին, վերածվեին մանկապարտեզների, երիտասարդ բազմազավակ ըտանիքների համար կացարանների, ծերանոցների կամ պետական հիվանդանոցների: Այդ պայքարը պետք է սկսել դեռ ՀՀՇ-ի ժամանակ երկիրը թալանած չինովնիկներից, ընդ որում, վերանայելով կոպեկներով սեփականաշնորհումը: Դրա փոխարեն այսօր պայքարը կոռուպցիայի դեմ վեր է ածվել նախորդ իշխանությունների եւ ընդդիմադիր գործիչների դեմ հետապնդումներին: Կամ էլ թե չէ պրիմիտիվ կաշառակերության դեմ պայքարի: Կոռուպցիայի ամենավտանգավոր պետականաքանդ տարատեսակը` քաղաքական կոռուպցիան է, երբ այս կամ այն քաղաքական, հասարակական կամ պետական գործիչը ստանում է արտասահմանյան ֆինանսավորում համապատասխան վարքագծի դիմաց: Այստեղ է, որ պետք է խոսենք քաղաքական լյուստրացիայի մասին: Պետք է բացահայտել, թե այս կամ այն գործիչը ինչքան եւ ինչի համար է ստացել ֆինանսավորում այս կամ այն օտարերկրյա քաղաքական կառույցից:

Ընտրություններն ավարտվեցին խնդիրները մնացին․ «Հայոց աշխարհ»

ՍԻՄ լրատվական ծառայություն

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА