ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Այդ օրերին երջանկություն էր գտնել հարազատներին, թեկուզ ոչ կենդանի». Ավերիչ երկրաշարժից 30 տարի անց պատմում են ականատեսները

06.12.2018 17:26 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«Այդ օրերին երջանկություն էր գտնել հարազատներին, թեկուզ ոչ կենդանի». Ավերիչ երկրաշարժից 30 տարի անց պատմում են ականատեսները

Դեկտեմբերի 7-ին լրանում է  1988 թվականի ավերիչ երկրաշարժի  30-ամյակը: Երկրաշարժ, որը տարավ 23 հազար մարդկային կյանք, մեծ վնասներ պատճառեց Սպիտակ, Լենինական (Գյումրի), Ստեփանավան, Կիրովական (Վանաձոր) քաղաքներին: Թեպետ անցել 30 տարի, բայց ականատեսների հիշողության մեջ աղետի այդ օրերը այսօրվա նման թարմ են, իսկ վերքերը` չսպիացած:

Դեկտեմբերի 12-ը պատմության մեջ

 

«ՈՒՐԱԽՈՒԹՅՈՒՆՆ Ու ԺՊԻՏԸ ՄԻ ՎԱՐԿՅԱՆՈՒՄ ՍԱՌԱՎ ՄԱՐԴԿԱՆՑ ԴԵՄՔԵՐԻՆ»

Սպիտակի ավերիչ երկրաշարժի ականատես, բազմաժանր գրող. ՀԳՄ պատվավոր անդամ Ռոզա Վարդանյանը iravunk.com-ի հետ զրույցում վերհիշելով այդ աղետալի օրերը հիշեց, թե ինչ ճակատագրական հետք թողեց 1988թվականի երկրաշարժը` Կարապետյանների գերդաստանի վրա.

- Հայի անցած ուղին բարդ է եղել՝ եղեռն, պատերազմներ, աքսոր, աղետներ` բնական, արհեստածին: 1988թ․-ն էլ` հերթական ավերակիչ ու մարդակուլ աղետն էր։ Ցավոք սրտի, մեր ժամանակների հայն էլ անցավ այդ զարհուրելի ու դաժան փորձությունների միջով։ Աղետ, որը խլեց հազարավոր հայերի կյանք: Էպիկենտրոնը Սպիտակն էր, անմեղ ու խաղաղ մարդկանց անդորրը խախտվեց, ուրախությունն ու ժպիտը սառան դեմքերին։ Տիգրանուհի Կարապետյանի ողջ գերդաստանը այդ հազարավորներից մեկն է, ով ունեցավ և՛ մարդկային կորուստներ և՛ դարձավ տնավեր ու անօգնական։ Մինչ այդ Տիգրանուհին մեկնել էր Մոսկվա եղբոր կարոտն առնելու, քանզի նրա մյուս եղբայրը մեկ տարի առաջ Ռուսաստանում խեղդվել էր գետում` թուրքի արյունոտ ձեռքով։ Ցավն ու կարոտը սրտներում քույր ու եղբայր վերադառնում են հայրենիք։ Դեկտեմբերի 6-ին եղբայրը հայրական տանից դուրս է գալիս, որ գնա իր տուն։ Քույրը արցունքախեղդ պատմում է, որ վերջին անգամ պատուհանից նայեցի նրա ետևից, իսկ ինքը հետ նայեց ու ․․․ Ու դաջվեց այդ հայացքը իմ սրտում, վերջին հայացքը, ասես զգացնել տվեց, որ էլ այդ հայացքն այլևս չեմ տեսնելու։ Դեկտեմբերի 7-ի առավոտյան սովորականի նման առավոտյան գնաց  աշխատանքի Տիգրանուհին, արևոտ ու պայծառ օր էր, որտեղ տոնական միջոցառումների նախապատրաստական աշխատանքներն էին ընթանում։ Այդ պահին մի հեռախոսազանգ ստացավ Տիգրանուհին, բայց չհասցրեց անգամ պատասխանել, չհասկացավ, թե ինչ կատարվեց։ Հետո սկսվեց ահավորը, իսկ րոպեներ անց հայտնվեց ավերակների ու դիակների էպիկենտրոնում, փոշածածկ ու մթագնած ծննդավայրում։ 
Տիգրանուհին պատմում էր. «Ծնողներիս վիշտը դեռ թաց էր, սրտները` վերքոտ, արյունածոր, մի որդու կորստից հետո երկրոդը, երրորդը։ Մյուս եղբայրս տասնամյա որդու հետ մնացին փլատակների տակ և այդ օրերին երջանկություն էր գտնել հարազատներին, թեկուզ ոչ կենդանի: Ողջ ազգը ողբալի վիճակում հայտնվեց, կանանց ու երեխաներին էվակուացրեցին տարբեր ուղղություններով։ Սգում էր ազգը, երկիրը ծայրահեղ վիճակում հայտնվեց, ողջ աշխարհը ոտքի ելավ օգնության ձեռք մեկնելու։ Մենք հասանք Էջմիածին, բայց ես չմնացի` վերադարձա, հայրս` կուրացած աչքերով, քարացած սրտով պատմեց, որ իր ձեռքերով է հողը փորել ու հողին հանձնել որդուն ու թոռանը։ Մենք մեծ ու ավանդապաշտ ընտանիք էինք, որի նախապապերը եղել են Նիկոլայ ցարի ժամանակ մեծահարուստ Արշակ աղան եղել է գավառի պետ, մինչ օրս կան հաստատող փաստաթղթեր։ Այդքան մեծ գերդաստանի հետևորդներն էինք, որ մնացինք անուժ ու անօգնական։ Սպիտակում ապրեցինք մոտ հինգ տարի վագոն-տնակում ես ու ամուսինս զբաղվում էինք բարեգործությամբ, օգնում էին ծանոթ անծանոթ հարևաններին ու բարեկամների, ում ինչով և ինչպես կարողանում էի։ Այդ ժամանակ ծնվեց դուստրս և կարծես նոր շունչ տվեց մարող ընտանիքին, ապրելու հույս ու լույս ներշնչեց, այնուհետև ծնվեց որդիս ու փոքրիշատե մեր կյանքը փոխվեց։ Անցյալի յուրաքանչյուր պահ հիշելիս կրկին ապրում եմ այդ չարաբասիկ օրերն ու չնայած ներքին ցավս անամոք է, վիշտս ծանր, բայց հանուն երեխաներիս նորից վերապրեցի։ 1993թ-ին ընտանիքով տեղափոխվեցինք ամուսնուս ծննդավայր Էջմիածին, որտեղ ամուսինս Ստեփան Կարապետյանը աշխատանքի անցավ ՔԱՍՊ ծրագրում Ջուլի Աշեկյանի հետ միասին։ Նրանք զբաղվում էին ծնողազուրկ երեխաների հովանավորչությամբ և օգնում էին բոլոր մարզերի անապահով երեխաներին։ Հետագայում ես, որպես կամավոր օգնում էի տնօրեն ամուսնուս, աջակցում, նրա հետ տարբեր մարզեր այցելում։ 
2005թ-ին էլ` մեր ջանքերով հիմնեցին «Մեր տունը» ՀԿ-ն, որտեղ պատսպարվում էին մանկատներից դուրս եկած՝ 18 տարին լրացած աղջիկները, ովքեր անհայտ է, թե որտեղ կհայտնվեին, եթե չլիներ մեր արդեն ավանդական դարձած ջերմ ու հարազատ դարձած օջախը, որտեղ աղջիկները կրթված են, բազմակողմանի գիտելիքներ ու մասնագիտություններ ձեռք բերած: 13 տարվա ընթացքում մեծ հարսանիքներով, բոլոր ավանդական ծիսակատարություններով նրանցից 19-ին ամուսնացրել եմ ու օրինակելի ընտանիք տեր դարձրել: Արդեն ունենք թվով երեսուն թոռնիկներ։ Այսօր իրենց առօրյան հետաքրքիր ու բովադակալից են անցկացնում թվով 10 հայուհիներ։ Եվ վերջապես դաժան փորձությունների միջով անցնելով փորձում եմ շուրջս բարություն սերմանել, փորձում եմ դրական լիցքեր հաղորդել շուրջս։ Այսօր արդեն լրանում է երկրաշարժի երեսուն տարին, բայց ցավ եմ ապրում, որ մինչև օրս իմ ծննդավայր Սպիտակում է, իսկ իմ հայրենակիցներն ապրում են տնակներում, անբերանպաստ պայմաններում ու չքավորի կարգավիճակում։

Դեկտեմբերի 11-ը պատմության մեջ

Զրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА