ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ռոբերտ Քոչարյանը կարող է մասնակցել քվեարկությանը. Փաստաբան

06.12.2018 15:23 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Ռոբերտ Քոչարյանը կարող է մասնակցել քվեարկությանը. Փաստաբան

Հայաստանի 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ, փաստաբան Հայկ Ալումյանը տեղեկացրեց, որ նախկին նախագահը կարող է մասնակցել քվեարկության գործընթացին։

Մանվել Գրիգորյանի փաստաթղթերը հասել են Ստրազբուրգ. փաստաբան

«Կարծում եմ՝ պարոն Քոչարյանը կարող է մասնակցել ընտրություններին, մենք տեխնիկական մասը կարող ենք ապահովել։ Սակայն այլ հարց է՝ կուզի՞ մասնակցել, թե՞ ոչ։ Այդ հարցը չեմ կարող մեկնաբանել», - ասաց Ալումյանը։

Նկատենք, որ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ այժմ որպես խափանման միջոց ընտրված է ստորագրություն չհեռանալու մասին, ինչը նշանակում է, որ նրա անձը հաստատող փաստաթուղթը գտնվում է իրավապահ մարմինների տրամադրության տակ։ Հայաստանում քվեարկության ընտրողները ներկայանում են անձը հաստատող փաստաթղթով։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА