ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ինչ աջակցություն է ստացել Մարուքյանը 2012-ի ընտրություններինՙ Ծառուկյանի կողմից

06.12.2018 14:56 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Ինչ աջակցություն է ստացել Մարուքյանը 2012-ի ընտրություններինՙ Ծառուկյանի կողմից

ՀԱՕԿ Լոռու մարզի գրասենյակի ղեկավար Գևորգ Շահինյանը լրատվականից տեղեկացավ, որ երկվա քաղաքական բանավեճից հետո իր անունն ակտիվ քննարկվում է:

Ինչպե՞ս է երկրից փախել Բուլկի Արամը. «Շաբաթ»

Մեզ հետ զրույցում վերջինս հաստատեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի այն խոսքերը, որ Էդմոն Մարուքյանին քարոզարշավ իրականացնելիս աջակցություն է ցուցաբերվել Գևորգի կողմից:

«Գագիկ Ծառուկյանի խոսքերը ես հաստատում եմ: Ասեմ, որ մենք մեր ընկերությունով, մարզաշխարհով շատ խորը աջակցություն ենք ցուցաբերել Էդմոն Մարուքյանին 2012 թվականի Ազգային Ժողովի ընտրությունների ժամանակ»:

Գևորգ Շահւնյանը հավելեց, որ այդ ժամանակ  Վանաձորի ավագանու անդամ է եղել:

«Պատկերացնու՞մ եք մոտավորապես, թե ինչքան ընտրազանգված է եղել: Մենք ընկերություն ենք արել այդ ժամանակ, և մարզաշխարհը կանգնել է Էդմոն Մարուքյանի կողքին»:

 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА