ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Թուրք-հունական սահմանին ցրտահարությունից մահացած ևս մի փախստականի դի է հայտնաբերվել

06.12.2018 10:51 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Թուրք-հունական սահմանին ցրտահարությունից մահացած ևս մի փախստականի դի է հայտնաբերվել

Հունաստանին սահմանամերձ թուրքական Էդիրնե նահանգում նախօրեին գտնվել է անօրինական ճանապարհով երկիր մուտք գործած ևս մի փախստականի դի, այս մասին հայտնում է CNN Turk-ը: Նշվում է, որ ինչպես օրերս գրանցված նախորդ դեպքերի ժամանակ՝ այս անգամ նույնպես փախստականի մահվան պատճառը ցրտահարությունն է եղել:

Իսպանիայում ձերբակալվել է թմրանյութերի վաճառքի համար կասկածվող 11 մարդ, հայտնաբերվել է 650 կգ կոկաին

Հայտնի է, որ փախստական տղամարդու մարմինը գտել են Էդիրնեի Մերիչ շրջանի Ադասարհանլը գյուղի տարածքում, դին նկատել են գյուղացիները, մահացածի ինքնությունը դեռևս չի հաստատվել: Հայտնի է միայն, որ նա ցրտահարվել է առնվազն 2 օր առաջ:

«Այստեղ հիմնականում աֆղան փախստականներ են գալիս: Երկու օր առաջ երկու փախստականի դի գտան, այսօր էլ ևս մեկը: Վրան հագուստ կար, բայց թաց էր: Թրջված հագուստով ու ծեծված փախստականներ շատ են գալիս մեր գյուղ, երբեմն հագուստով օգնում ենք, տխուր է տեսնել նրանց այդ վիճակը», - պատմել է Ադասարհանլըի գյուղապետը:

Աղբյուրը նկատում է, որ սա վերջին 5 օրվա ընթացքում թուրք-հունական սահմանին սառցակալումից փախստականների մահվան արդեն 4-րդ դեպքն է:

Հիշեցնենք, որ օրերս Էդիրնեում գտնվել էր աֆղան 3 փախստականի դի, որոնք նույնպես մահացել էին ցրտահարությունից: Նույն ժամանակահատվածում ժանդարմերիայի ներկայացուցիչները տարածքում ձերբակալել են Թուրքիայի սահմանն ապօրինի հատած աֆղան մեկ այլ փախստականի, որը պնդել է, որ ճանաչում է մահացածներից մեկին: Նրա խոսքով՝ իրենք նախ հայտնվել են Հունաստանում, ապա անցել Թուրքիա:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА