ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

​​​​​​​Շուրջ երեքուկես ժամվա թեժ բանավեճն ավարտվեց միմյանց ձեռքսեղմումով (Տեսանյութ)

06.12.2018 03:32 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
​​​​​​​Շուրջ երեքուկես ժամվա թեժ բանավեճն ավարտվեց միմյանց ձեռքսեղմումով (Տեսանյութ)

Հայաստանի Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում կայացավ նախընտրական մեծ բանավեճը արտահերթ խորհրդարանական ընտրություներին մասնակցող 11 քաղաքական ուժերի ցուցակները գլխավորողների միջեւ: Այն տեւեց ավելի քան 3 ժամ եւ 30 րոպե:

Վիգեն Չալդրանյանը թատրոնի տնօրենի պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել

Ըստ էության, հիմնական բանավեճը ծավալվեց Հայաստանի Հանրապետական կուսակցության առաջին համար, ՀՀԿ առաջին փոխնախագահ Վիգեն Սարգսյանի եւ ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի առաջնորդ Նիկոլ Փաշինյանի միջեւ: Իսկ մյուս քաղաքական ուժերը մեծամասամբ կա՛մ լռում էին, կա՛մ իրենց վերապահում Ն. Փաշինյանի պաշտպանի դերակատարություն:

Ինչեւէ, բանավիճողներն անդրադարձան Արցախյան հիմնախնդրին, Հայաստանի տնտեսության զարգացմանը, կոռուպցիայի դեմ պայքարին, արտաքին քաղաքականությանը եւ հարակից այլ հարցերի: Իսկ վերջում դիմեցին իրենց ընտրողներին ու հաղորդավարների պնդմամբ էլ ստիպված եղան վերջում միմյանց ձեռք սեղմել:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Առավել մանրամասն դիտեք ստորեւ.

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА