ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Տնտեսությունը գահավիժում է եւ անպայման կհայտնվենք ճգնաժամի մեջ, եթե չկանխենք». Վիգեն Սարգսյան (Տեսանյութ)

06.12.2018 03:19 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
«Տնտեսությունը գահավիժում է եւ անպայման կհայտնվենք ճգնաժամի մեջ, եթե չկանխենք». Վիգեն Սարգսյան (Տեսանյութ)

Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում ընտրություններին մասնակցող 11 քաղաքական ուժերի առաջին համարների միջեւ տեղի ունեցած նախընտրական բանավեճի ընթացքում ՀՀԿ կուսակցության նախընտրական ցուցակի առաջին համար, ՀՀԿ առաջին փոխնախագահ ՎԻԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ նախ նշեց, որ այս կիրակի կատարելու ենք ընտրություն, որից կախված է լինելու մեր երկրի ապագան առաջիկա 5 տարիներին եւ անդին:

Վիգեն Չալդրանյանը թատրոնի տնօրենի պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել

«Հասարակությունը սեւերի ու սպիտակների բաժանելու իշխանությունների քաղաքականությունը ոչ այլ ինչ է, քան ներքին թշնամիներ որոնելու եւ ստեղծելու, այլակարծությունը խեղդելու միջոց: Մեր երկրում առկա բազմակարծության, մամուլի ազատության մթնոլորտը թունավորվել է ու ավելի կսեղմվի, եթե չկանխենք: Դատարանների եւ արդարադատության անկախությունը վտանգի տակ է եւ իսպառ կվերացվի, եթե դեկտեմբերի 9-ին չկանխենք: Տնտեսությունը գահավիժում է եւ անպայման կհայտնվենք ճգնաժամի մեջ, եթե չկանխենք», - շեշտեց Վ. Սարգսյանը:

Նա նաեւ հավելեց, որ դեկտեմբերի 9-ը հին ու նոր իշխանությունների միջեւ ընտրություն կատարելու օր չէ, այլ յուրաքանչյուրիս քվեով որոշելու օր է՝ վերածվելո՞ւ է Հայաստանը միանձնյա բռնապետության, թե՞ կանցնի բարդ, բայց բալանսավորված հակակշիռների համակարգին:

Ի դեպ, հաջորդիվ, երբ բանավիճողներն անդրադարձան տնտեսական հարցերին, Վ. Սարգսյանը ներկայացրեց տվյալներ նոր իշխանության օրոք տեղի ունեցած տնտեսական անկումից` մասնավորապես նշելով. «Ուզում եմ հավատալ, որ պարոն Փաշինյանին ուղղակի սխալ են զեկուցում։ Ձեր թիմը պետք է ավելի լավ աշխատի, պարոն Փաշինյան։ Սրանք են թվերը։ Ես սա անվանում եմ «դըմփ-դըմփ-հու» տնտեսություն»։ Իսկ թե ինչպիսին են այդ թվերը, դիտեք ստորեւ ներկայացված լուսանկարներում եւ տեսանյութում:

«Հրապարակ»․ ՀՀԿ-ականներն առաջարկներ են ստացել դրսից

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Դեկտեմբերի 12-ը պատմության մեջ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА