ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մխիթարյանը պետք է պայքարի «Արսենալում» իր ապագայի համար.Goal.com

05.12.2018 22:41 ՍՊՈՐՏ
Մխիթարյանը պետք է պայքարի «Արսենալում» իր ապագայի համար.Goal.com

Պրեմիեր լիգայի առաջիկա տուրի «Մանչեսթեր Յունայթեդ»-«Արսենալ» խաղից առաջ Goal.com-ն անդրադարձել է 2 թիմերի միջև դիմակայությանը, ինչպես նաև գնահատել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի խաղը:

Նվերնե՞ր են պետք. Մխիթարյանը՝ «Արսենալի» գովազդում (լուսանկար)

«Մխիթարյանը չի կարողանում կայուն խաղ ցուցադրել այս մրցաշրջանում, ինչի արդյունքում Աարոն Ռեմսին, կարծես թե, հնարավորություն է ստանում վերականգնել իր տեղը «Արսենալի» մեկնարկային կազմում:

Մխիթարյանի «Արսենալ» տեղափոխությունից գրեթե մեկ տարի է անցել: Այս ընթացքում հայ կիսապաշտպանն անցկացրել է 32 հանդիպում՝ դառնալով 5 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ, բայց ինչպես ցույց տվեց այս մրցաշրջանի մեկնարկը Մխիթարյանին դեռևս չի հաջողվում հավաքել այն մարզավիճակը, որը նա 3 տարի շարունակ ցուցադրում էր Բունդեսլիգայում:

«Բորնմութի» և «Տոտենհեմի» հետ հանդիպումները ցույց տվեցին, որ Մխիթարյանին պակասում է կայունությունը «Արսենալի» մեկնարկային կազմում հաստատվելու համար:

«Զինագործները» ներկայումս հարձակվողական ոճի խաղացողների պակաս չունեն. Էմերիի տրամադրության տակ են Օզիլը, Օբամեյանգը, Ռեմսին, Իվոբին: Ուստի Մխիթարյանի համար շատ կարևոր է վերագտնել վստահությունը սեփական ուժերի հանդեպ, որը նա կորցրել էր Ժոզե Մոուրինյոյի հետ աշխատելիս:

Ի վերջո բոլորն ակնկալում են տեսնել Մխիթարյան-Օբամեյանգ հրաշալի համագործակցությունը, որը առանցքային էր ժամանակին Դորտմունդի «Բորուսիայի» համար:

Մխիթարյանը պետք է պայքարի «Արսենալում» իր ապագայի համար. նա արդեն ցույց է տվել, որ Մոուրինյոն սխալվել էր նրա հարցում, և ակնհայտորեն «Արսենալն» ավելին քաղեց մեկ տարի առաջ կայացած գործարքից (Սանչես-Մխիթարյան փոխանակում), բայց ժամանակն է ամրապնդվել թիմի հիմնական կազմում»,-գրել է կայքը:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА