ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Իսրայելական կեղծ դիպլոմներն այլ հետք ունեն»․ «Հայբուսակ»

05.12.2018 21:54 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«Իսրայելական կեղծ դիպլոմներն այլ հետք ունեն»․ «Հայբուսակ»

Դեկտեմբերի 2-ի առավոտյան իսրայելական ոստիկանության կողմից նախաձեռնված «Սպանելու արտոնագիր»անվանումը ստացած հատուկ գործողության ընթացքում ձերբակալվել են երկրի տարբեր առողջապահական հիմնարկներում աշխատող 40 բժիշկներ, դեղագետներ, ստաժորներ՝ կեղծ դիպլոմներ ձեռք բերելու մեղադրանքով: Նույն օրը Նազարեթ քաղաքի դատարանը վճռել է երկարաձգել ձերբակալվածների նախնական կալանքի տևողությունը: Բոլոր կասկածյալներն իսրայելցի արաբներ են, նրանք ունեցել են ՀՀ ոչ պետական բուհերի՝ «Հայբուսակ», «Սուրբ Թերեզա», «Ավանդական բժշկության» համալսարանների դիպլոմներ. ըստ իսրայելական ոստիկանության՝ այդ փաստաթղթերը ձեռք են բերվել զարտուղի ճանապարհով՝ ուսումնական գործընթացին ոչ լիարժեք մասնակցության արդյունքում: «Հայբուսակ» համալսարանն արդեն հերքել է շեշտելով, որ իսրայելական կեղծ դիպլոմներն իրենց ԲՈՒՀ-ի հետ աղերսներ չունեն․ «Իսրայելական կեղծ դիպլոմներն այլ հետք ունեն Օրերս մամուլում մեծ աղմուկ բարձրացավ Իսրայելի ոստիկանության կողմից ձերբակալված 40 բժիշկների վերաբերյալ, ովքեր կասկածվում են կեղծ դիպլոմներով մասնագիտական գործունեություն ծավալելու մեջ։ Տարածված հաղորդագրության մեջ նշվում է, որ բոլոր կասկածյալներն իսրայելցի արաբներ են, նրանք ունեցել են հայաստանյան բուհերի՝ այդ թվում նաև «Հայբուսակ» համալսարանի դիպլոմներ։ Ըստ իսրայելական ոստիկանության՝ այդ փաստաթղթերը ձեռք են բերվել զարտուղի ճանապարհով՝ ուսումնական գործընթացին ոչ լիարժեք մասնակցության արդյունքում: Պարզաբանման համար հարկ է ընդգծել, որ բավական հնչեղ «Սպանելու արտոնագիր» կոդային անվանումը վերաբերում է ոչ թե «Հայբուսակ» համալսարանի կողմից տրամադրված դիպլոմներին, այլև Իսրայելի առողջապահության նախարարության կողմից տրամադրված արտոնագրերին՝ չնայած լրատվամիջոցներում հրապարակված տեղեկատվական բնույթի նյութերի գլխավոր լուսանկարը հենց «Հայբուսակ» համալսարանի շրջանավարտի դիպլոմն էր, ինչը, բնականաբար, թյուրըմբռնում է առաջացրել։ Հայտնում ենք, որ «Հայբուսակ» համալսարանը պատասխանատու է Հայաստանում կրթության կազմակերպման և որակի համար, իսկ աշխատանքային արտոնագրի տրամադրումն արդեն այն երկրի գործառույթների շրջանակում է, որտեղ պետք է գործունեություն ծավալի տվյալ մասնագետը։ Հայաստանյան բուհական համակարգում արդեն 27 տարի գործող «Հայբուսակ» համալսարանը շուրջ 15 տարի կրթում է նաև արտասահմանյան ավելի քան 30 երկրների քաղաքացիների։ «Հայբուսակ» համալսարանը տրամադրում է գիտելիքահեն և միջազգային ասպարեզում մրցունակ կրթություն, որի լավագույն ապացույցն աշխարհի տարբեր երկրների հեղինակավոր բժշկական հաստատություններում իրենց գործունեությունը ծավալող մեր հարյուրավոր շրջանավարտներն են։ Կարևոր է նաև այն փաստը, որ «Հայբուսակ» համալսարանում հայաստանցի բարձրակարգ մասնագետների կողքին աշխատում են նաև մեծ թվով օտարազգի դասախոսներ, ովքեր անգլերեն լեզվով ապահովում են անհրաժեշտ կրթական որակ։ Հայտնում ենք նաև, որ «Հայբուսակ» համալսարանում սովորող յուրաքանչյուր օտարերկրացի ուսանող մեր երկրում գործող պետական պատկան բոլոր մարմինների միջոցով մշտապես անցնում է անհրաժեշտ փաստաթղթային ընթացակարգով, որից հետո իրականացվում է նրանց կրթությունը։ Վստահեցնում ենք, որ «Հայբուսակ» համալսարանը մշտական կապի մեջ է բոլոր այն երկրների հետ, որտեղից ուսանողներ են գալիս սովորելու մեզ մոտ։ Այդ ամենի արդյունքում իրականացվում են համապատասխան ուսումնասիրություններ, հաշվի են առնվում նաև այդ երկրներից ներկայացվող պահանջները՝ ինչը տարեցտարի մեծապես նպաստում է կրթության որակի բարձրացմանը։ Մենք մշտապես կարևորել ենք մեր գործունեության թափանցիկությունը, տասնամյակներ շարունակ ձևավորած բարի համբավը, հեղինակությունը և սկզբունքորեն բացառում ենք, որևէ տեսակի կեղծ փաստաթղթի առկայություն, որը կարող է առնչություն ունենալ մեր համալսարանի հետ։ Համոզված ենք, որ Իսրայելում ծագած այս խնդիրը կարճ ժամանակում կհանգուցալուծվի և կպարզվեն կեղծ փաստաթղթերի վերաբերյալ մանրամասները, որոնք, բնականաբար չենք կարող առնչություն ունենալ «Հայբուսակ» համալսարանի հետ՝ նկատի ունենալով նաև այն փաստը, որ աղմկահարույց բացահայտումներին առնչվող հրապարակմանը զուգահեռ հենց նույն օրը Իսրայելում լույս տեսավ մեկ այլ հոդված, որտեղ նշվում է կեղծ փաստաթղթերի ծագման միանգամայն այլ հետք մասին։ Վստահ ենք, որ ի հայտ եկած այդ նոր և արժանահավատ փաստերը շատ կարճ ժամանակում կտան բարձրացված հարցերի պատասխանները։ Մեր գործունեության երեք տասնամյակի ընթացքում մենք որդեգրել ենք ազնիվ ու արդար աշխատանքի սկզբունքը՝ մատուցելով որակյալ կրթություն, մեծապես կարևորելով «Հայբուսակի» բարի համբավը և վստահեցնում ենք, որ վերոնշյալներն այնքան բարձր արժեք ունեն մեզ համար, որ երբևէ չեն կարող փոխարինվել այլընտրանքով»,- ասված է «Հայբուսակի» տարածված հաղորդագրության մեջ։

Մենք տարանջատում ենք հայ-թուրքական հարաբերություններն այլ գործընթացներից. Զոհրաբ Մնացականյան

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА