ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

05.12.2018 22:50 ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ
ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

ԱՆԱՌԱԿ ՈՐԴՈՒ ՎԵՐԱԴԱ՞ՐՁԸ

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

«Ես ինքս Հայ առաքելական եկեղեցու հետեւորդ եմ, բայց բարձրաձայնում եմ նաեւ մեր կաթոլիկ, ավետարանական եղբայրներին: Պետք է հավատարիմ լինենք մեր քրիստոնեական արմատներին: Պետք է մերժենք տոտալիտար աղանդները»:  Նիկոլ Փաշինյան

                                                                                                                   

ՏԱԿԻՑ ԷԼ ԵՆ ԴՈՒԽՈՎ ԼԻՆԵԼՈՒ

Ըստ Նիկոլ Փաշինյանի` բանակին պետք է մատակարարվի եռագույն նասկիներ եւ «դուխով» տրուսիկ-մայկա:

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

 

ԶԻՆՎՈՐԻ ՀԱՅՐԸ 

ՊՆ-ից հայտնում են, Նիկոլը որդու` Արցախում ծառայության անցնելուց հետո ավելի հաճախ է Արցախ գնում, որովհետեւ նրան «տուլիկ» անձամբ է տանում:

 

ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԻ ԿՐԵԴՈՆ

Ով իշխանություն, ես նրանց հնազանդ թագավոր:

 

ԿՈՐԱԾ-ՄՈԼՈՐԱԾԸ (ԱՐԹՈՒՐ ՄԵՍՉՅԱՆՆ ԻՐ ԱՇԽԱՏԱՍԵՆՅԱԿԻ ԱՌԱՍՏԱՂԻՆ ԵՐԵՎԱՆԻ ՀԱՏԱԿԱԳԻԾԸ ՓԱԿՑՆԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

Ըստ Մայր Աթոռի` Արթուր Մեսչյանի այդ արարքից երեւում է, որ նա «Ուր էիր Աստված» երգից հետո մինչեւ հիմա նրան չի գտել, եւ նրա միակ սրբությունը Երեւանի հատակագիծն է մնացել:

 

ՄԱՐՏԻ ՄԵԿԸ ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՁԵՎՈՎ (ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀԱԿԱԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՑՈՒՅՑԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ ԶՈՀԵՐ ԼԻՆԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Ըստ հեղափոխագետների` Մակրոնը Սերժը չէր, որ իշխանությունը անկռիվ հանձնի:

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

 

ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ (ՅՈՒՆԵՍԿՕ-ՈՒՄ «ՔՈՉԱՐԻՆ» ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՊԱՐ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Էս ինչ զուլում երկիր ա, ադրբեջանցիք մեր ավանդական քոչարին են իրենցով անում, մերոնք իրենց «դըմփ-դըմփ-հո՛ւն» են առաջ բրդում:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА