ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՀԱՅ ԴԱՀՈՒԿՈՐԴՆԵՐԸ ՈՉ ՄԻԱՅՆ ՄԵԴԱԼՈՎ ԵՆ ՎԵՐԱԴԱՌՆԱԼՈՒ ՀԱՅՐԵՆԻՔ

05.12.2018 22:30 ՍՊՈՐՏ
ՀԱՅ ԴԱՀՈՒԿՈՐԴՆԵՐԸ ՈՉ ՄԻԱՅՆ ՄԵԴԱԼՈՎ ԵՆ ՎԵՐԱԴԱՌՆԱԼՈՒ ՀԱՅՐԵՆԻՔ

Ֆինլանդիայի Ռուկա քաղաքում ավարտվեց դահուկավազքի վարկանիշային միջազգային մրցաշարը, որտեղ Հայաստանը նվաճում ունեցավ: 19-ամյա Միքայել Միքայելյանը 15կմ ազատ ոճի մրցատարածությունում 7 երկրի 81 դահուկորդների մինչեւ 20 տարեկանների պայքարում գրանցած 36:57.2 արդյունքով մրցաշարում հաղթող ճանաչվեց ու արժանացավ ոսկե մեդալի:

«TATA STEEL MASTERS» ԳԵՐՄՐՑԱՇԱՐՆ ԱՌԱՆՑ ԼԵՎՈՆ ԱՐՈՆՅԱՆԻ

Սա ընթացիկ՝ 2018/19 թթ. մրցաշրջանում Միքայելի նվաճած արդեն 2-րդ ոսկե մեդալն էր: Մինչ այս Միքայելը Ֆինլանդիայի Սարիսելկա քաղաքում անցկացված դահուկավազքի միջազգային վարկանիշային մրցաշարում  10կմ ազատ ոճի մրցատարածությունում արձանագրած 26:13.2 արդյունքով 9 երկրի 45 դահուկորդների պայքարում դարձյալ այս տարիքային խմբում հաղթող էր ճանաչվելՆշենք նաեւ, որ Միքայելյանն այս անգամ վաստակել է 70,94 վարկանիշային միավոր, որը նրա կարիերայի լավագույն ցուցանիշն է: Այսպիսով, Միքայելը գործնականում արդեն ապահովել է դահուկավազքի 2019թ. աշխարհի առաջնության եզրափակիչ փուլին իր մասնակցությունը: Այս մրցաշարն անցկացվելու է փետրվարի 20-ից մարտի 3-ը՝ ֆիննական Զեֆելդ քաղաքում: FIS- ի կանոններով նախորդ տարվա մեկնարկներից մեկում վարկանիշային 90 միավորից պակաս վաստակած դահուկորդը ազատվում է որակավորման փուլի մրցավազքիցՀայաստանի մյուս մարզիկներից Թադեւոս Պողոսյանը 21-ն էր` 93,25 վարկանիշային միավորով, իսկ Արման Մատինյանը 63-ն էր՝ 164,12 վարկանիշային միավորով: Կատյա Գալստյանը 10կմ ազատ ոճի մրցատարածությունում 45 մասնակցից 17-ն էր՝ 125,25 միավորովՀայ դահուկորդների եւ լեռնադահուկորդների առաջընթացն ու մեծ ու փոքր նվաճումներն ուրախալի են: Դա նշանակում է, վերջին տարիներին մարզաձեւն իսկապես վերելք է ապրում, ինչն արտահայտվում է նաեւ ոչ միայն մարզիկների լավ ելույթներով, այլեւ մեդալների առկայությամբՁմեռային մեկ այլ մարզաձեւում եւս հաղթանակ կա: Էստոնիայի մայրաքաղաք Տալինում անցկացված «Tallinn Trophy 2018» գեղասահքի ամենամյա միջազգային մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչ Լիանա Ֆանարջյանը գրավել է առաջին տեղը: Նա հանդես է եկել պատանիների մրցապայքարում: Մրցաշարին մասնակցել են նաեւ Հայաստանի ներկայացուցիչներ Սլավիկ Հայրապետյանը եւ Անաստասիա Գալուստյանը, որոնք մրցանակային տեղեր չէին գրավել: Հայրապետյանը գրավել էր չորրորդ տեղը, իսկ Գալուստյանը՝ 9-րդ:

Тata Steel Chess India. Արոնյանը գրավել է 3-րդ տեղը կայծակնային շախմատի մրցաշարում

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА