ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Բա «ընդդիմադիր» Էդմոն Մարուքյանն ո՞ւր է

05.12.2018 22:20 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
Բա «ընդդիմադիր» Էդմոն Մարուքյանն ո՞ւր է

Հիշո՞ւմ եք, որ ԱԺ պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ ԷԴՄՈՆ ՄԱՐՈՒՔՅԱՆԸ խորհրդարանում կոկորդ էր պատռում, թե Հայաստանի վարչական աշխատակազմը շարունակում է ուռճացված մնալ: Այս մասին նա խորհրդարանում ասում էր դեռ 2016 թվականի նոյեմբերի 18-ին:

ԲՀԿ-ն ինչպես միշտ չգիտիՙ ընդդիմություն է, թե իշխանություն

«Օրինակներից մեկը մարզպետների տեղակալներն են: Նախկինում ընդամենը մի տեղակալ էր հասնում: Երբ ձեւավորվեց իշխող կոալիցիան (ՀՀԿ, ԲՀԿ, ՀՅԴՕԵԿ), տեղակալների թիվը հասավ 3-ի: Այժմ կոալիցիա չկա« իսկ տեղակալները մնացել են: Նրանց մասին ասես մոռացել են», - ոգեւորված նշել էր Մարուքյանը: Մինչդեռ այսօր խորհրդարանում կրկին ընդդիմություն լինելու համար հայտ ներկայացրած «Լուսավոր Հայաստանի» առաջնորդը աչք է փակում նույն փաստի վրա: Պարզվում է` ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը դեռեւս նոյեմբերի 7-ի որոշմամբ` Սամվել Ռուբենյանին նշանակվել է Տավուշի մարզպետի տեղակալ: Մինչ այդ, Տավուշի մարզպետն արդեն երկու տեղակալ ուներ: Փաստորեն, այն, ինչ չէր կարելի նախկիններին, թույլատրվում է ներկաներին, իսկ Է. Մարուքյանը, իրեն ընդդիմություն հայտարարելով, շարունակում է աչք փակել այն ամենի վրա, ինչը կրկնում է Ն. Փաշինյանը:

Իսկ մի՞թե ՀՀԿ-ի ժամանակներում էլ տեղական իշխանիկները հենց նույն մեթոդներով չէին գործում

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА