o C     16. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՄԱՅՐ ԱԹՈՌ ՆԵՐԽՈՒԺՈՂԻ ԳՈՐԾՆ ԱՄԻՍՆԵՐՈՎ ԱՌԱՋ ՉԻ ԳՆՈՒՄ

05.12.2018 21:40 ՔՐԵԱԿԱՆ
ՄԱՅՐ ԱԹՈՌ ՆԵՐԽՈՒԺՈՂԻ ԳՈՐԾՆ ԱՄԻՍՆԵՐՈՎ  ԱՌԱՋ ՉԻ ԳՆՈՒՄ

Դեռեւս ամիսներ առաջ հայտնի դարձավ, որ Մայր Աթոռի դիվանատուն ներխուժած անձանցից մեկի գրպանից հայտնաբերվել էր թմրանյութ: Այդ առնչությամբ ՀՀ քննչական կոմիտեում կա հարուցված քրեական գործ` ՀՀ Քր. օրենսգրքի 266 հոդվածի հատկանիշներով (թմրամիջոցների, հոգեմետ նյութերի եւ դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով դրանց ապօրինի իրացնելը): Ի՞նչ փուլում է տվյալ գործը՝ ամիսներ տեւող քննությունից հետո, ի վերջո՝ կոնկրետ ո՞ւմ է մեղադրանք առաջադրվել, փորձեցինք հետաքրքրվել Քննչական կոմիտեից, որտեղից նշեցին միայն. «Նախաքննությունը շարունակվում է»:

Տղամարդը հայտնաբերվել է թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու պահին

Այսպիսով, կոնկրետ անձի գրպանից հայտնաբերել են թմրանյութ, մեղադրանք ներկայացրել, սակայն ամիսներ շարունակ այդ դեռ հայտնաբերման պահին բացահայտված գործը տեղից չի շարժվում: Եվ հարց է ծագում՝ այդպես կլինե՞ր, եթե խոսքը գնար ոչ թե Մայր Աթոռ ներխուժածներից մեկի, այլ՝ մի սովորական մարդու մասին: Իսկ թե ինչու է այս իրողությունը, դժվար չէ հասկանալ:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

ՊԵԿ-ը կանխել է 2.5 կգ «ափիոն» տեսակի թմրամիջոցի տեղափոխման աննախադեպ փորձ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА