o C     16. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Քաղաքական ուժերը «խոստանում են» անմշակույթ Հայաստան

05.12.2018 21:15 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Քաղաքական ուժերը «խոստանում են» անմշակույթ Հայաստան

Եվս մի քանի օր, եւ այս նախընտրական թոհուբոհն էլ կմնա անցյալում, կարեւորն այն է, որ նախընտրական ճոխ ծրագրերը ոչ թե մնան դարակներում ու մինչեւ հաջորդ ընտրությունները փոշու տակ ճկռեն, այլ գոնե դրա կեսն իրականություն դառնա: Թեպետ այս անգամ եւս նախընտրական պայքարի դուրս եկած 11 քաղաքական ուժերում քիչ տոկոս չեն կազմում մշակույթի գործիչները, բայց շեշտենք, որ մեծամասամբ կուսակցությունների նախընտրական ծրագրերում մշակույթի տեսալականի ու առաջընթացի մասին որեւէ հիշատակում կա՛մ սակավ է, կա՛մ ընդհանրապես չկա` անտեսելով, որ անկախ քաղաքական պայքարներից միշտ էլ մշակույթն է եղել այն հզոր ուժը, որը դարեր շարունակ Հայ Առաքելական եկեղեցու հետ եղել է հայ ժողովուրդի հենասյուներից մեկը:

Քրեական գործ է հարուցվել` Աստվածաշնչից մեջբերում անելու համար (Տեսանյութ)

Թերեւս սա է շեշտադրում Հայաստանի ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ իր նախընտրական ծրագրում, ուր մշակույթն ու Հայ Առաքելական եկեղեցին անբաժան են ու նախատեսում են հավասարազոր առաջընթաց. «Բարձր գնահատելով Հայ Առաքելական եկեղեցու դերը հայ ժողովրդի հոգեւոր կյանքում, հայոց լեզվի ու մշակույթի, դրանով իսկ` հայության միասնության պահպանման գործում, մենք այն համարում ենք հայ ինքնության անբաժան մաս, որն իր դավանաբանությամբ եւ նվիրապետությամբ կոչված է ծառայելու Աստծուն եւ Ազգին»:

Կուբացի «գաստրոլյորները» Հայաստանում են. Միգրացիոն ծառայությունը հաստատում է

ՀՀԿ-ի մշակութային նախընտրական ծրագրերը թերեւս տեսանելի են, հայտնի ու հասանելի, ուստի` հետաքրքիր է ԱԺ-ում հայտնվել ցանկացող մնացած տասը քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերում որքանո՞վ է ուշադրություն դարձվել հայկական հարուստ մշակույթինՓողոցային պայքարից հետո իշխանության գլուխ անցած «ԻՄ ՔԱՅԼԸ» դաշինքի մշակութային քաղաքականությունը թերեւս կարելի է տեսանելի համարել այն պահից, երբ նորանշանակ նախարար Լիլիթ Մակունցը դերասանների հետ հանդիպմանն այն հարցին, թե ինչպիսի տեսալական ունի մշակութային քաղաքականության առումով, նորաթուխ մշակութակիր նախարարը լայն ժպիտով պատասխանել էր. «Եկեք մշակույթն ու քաղաքականությունը չխառնենք իրար...»: Այդուհանդերձ փաստենք, որ այս 6 ամսվա ընթացքում «Իմ քայլի» մշակութային ուղղվածությունը` ի դեմս նախարարի արդեն պաշտոնակատար Լիլիթ Մակունցի, գնում է դեպի հայկական մշակույթի փոշիացման, այսինքն` պետական մակարդակով գնում է թատրոնների պառակտում, ֆիլմերի արտադրության խոչընդոտում... Փոխարենը ֆինասավորվում ու խրախուսվում է այլասերված ու սարսափ գրականություն, թավշյա հեղափոխության մասին ցանկացած առաջարկ` ֆիլմ, ցուցադրություն, ստեղծագործություն... Չմոռանանք նաեւ «Սելֆիի ժամի» մասին, որը կարելի է Մշակույթի նախարարության գլխավոր ու միակ ձեռքբերումը համարել, իհարկե, թավշյա ցուցադրությունից հետո միայն, որը բարձրացրած մեծ աղմուկից հետո ինչպես ծածուկ բացվեց, այնպես էլ` աննկատ փակվեցԱյդուհանդերձ, պարզ է, որ իշխող կուսակցությունը մեծամասնություն կլինի նոր խորհրդարանում, ուստի` փորձել են հնարավորինս ճոխ ու ճարտասան, բայց «ջուր ծեծող» տեքստով բնութագրել իրենց տեսանկյունից մշակութային ապագան. «Մշակութային քաղաքականությունը լինելու է ժողովրդավար: Այն է` մշակույթի բոլոր գործիչների եւ բոլոր արվեստագետների համար ապահովելու ենք հավասար պայմաններ ազատ ստեղծագործելու եւ այդ ստեղծագործություններն իրացնելու համար»,- ասված է «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագրում, բայց այստեղ շեշտենք, որ հենց այս պահին «Համազգային» թատրոնի դերասանները արդեն մի քանի օր է գործադուլի մեջ են, նրանք եւս պարզապես ցանկանում են հավասար պայմաններում ազատ ստեղծագործել իրենց իսկ վարպետի կողմից հիմնած թատրոնում: Իսկ Մշակույթի նախարարությունը սկզբում` մինչ գործադուլը, դերասաններին հորդորում էր լուռ համակերպվել ու աշխատել Չալդրանյանի լծի տակ, իսկ այսօր էլ ձգձգում է. արձակուրդում գտնվող նախարարի պաշտոնակատար Լ. Մակունցը հորդորել է սպասել մինչեւ իր արձակուրդից վերադարձը: Ազատ ու հավասար պայմաններում ստեղծագործելու իրավունքից զրկված է նաեւ Մնջախաղի թատրոնը, որի համար 1000 քառակուսի մետր տարածքը մշակույթի փոխնախարար Նազելի Ղարիբյանը հեռուստաբանավեճի ժամանակ շատ համարեց...

Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հաջորդ հանդիպումը կարող է տեղի ունենալ Սլովակիայում

Ինչեւէ, նախընտրական ծրագրում ԱԺ-ում մանդատներ ստանալու համար այս քաղաքական ուժը մշակութային այսպիսի տեսլական է նաեւ հրամցնում. «Պետական առանձնակի հոգածության առարկա պետք է լինի նաեւ քննադատական բովանդակությամբ արվեստի խրախուսումը: Պետությունը չպետք է պարտադրի կամ խրախուսի միայն օրվա իշխանությունների գաղափարախոսությանը սպասարկող մշակույթը: Արվեստը չպետք է լինի միագաղափարախոսական: Պետությունը պետք է հավասար պայմաններ ստեղծի, որպեսզի արվեստի ոլորտում ներկայացված լինեն հասարակությունը կազմող բոլոր շերտերը, ենթամշակույթները, թեմաները եւ բովանդակությունները, ինչը կապահովի մշակութային բազմազանությունն ու բազմաձայնությունը»,- հուսանք բազմազանություն ասելով` նկատի չունեն պետական մակարդակով սեռապես անհնազանդ բազմազանության արտոնությունը նաեւ մշակույթի ոլորտ:

Հայաստանում ինն ամսում տպվել է մոտ 85 միլիոնով ավելի ՀԴՄ կտրոն

«Անհրաժեշտ է առանձնահատուկ ուշադրություն դարձնել հաստատությունների, շինությունների, կոթողների, հուշարձանների, արխիվների ուսումնասիրությանը, ոչ նյութական ժառանգությանը, դրանց պահպանման եւ կառավարման վերաբերյալ օրենսդրական դաշտի ձեւավորմանը եւ զարգացմանը»,- եւ սա խոստանում է փողոցային պայքարից հետո իշխանության եկած մի քաղաքական ուժ, որի կառավարման այս վեց ամիսների ընթացքում սկիզբ առավ «Նոր Հայաստան, նոր հայրապետ» հակակաեկեղեցական նախաձեռնությունը, որի անդամները ամեն շաբաթ օր հավաքներ են անցկացնում ՀՀ պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձան համարվող 13-րդ դարի Կաթողիկե Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում, որի վրա աչք են փակում մշակույթի նախարարն ու իր տեղակալները:

ԵԺԿ նախագահին տեղեկացրել ենք ՀՀ ներքաղաքական զարցացումների մասին եւ շնորհակալություն հայտնել ՀՀԿ-ին ցուցաբերած աջակցության համար. Արմեն Աշոտյան

Իսկ ամենաօլիգարխիկ կուսակցություն էլ` «ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆԸ», թռուցիկ է անդրադառնում մշակույթին, ծրագրի ամենավերջին կետում պարզապես շեշտելով. «Հարկ է կտրուկ ավելացնել ՀՀ տարածքում գտնվող պատմամշակութային կոթողների վերականգնմանն ուղղված միջոցները` առաջիկա 7 տարիների ընթացքում հիմնականում ավարտին հասցնել այդ գործընթացը»:

Իսկ արդեն վաղուց քաղաքական լուսանցքում հայտնված «ՕՐԻՆԱՑ ԵՐԿԻՐ» կուսակցությունն էլ իր նախընտրական ծրագրում ակնարկում է մշակույթը սպորտի հետ ձուլելու մասին. «Մշակույթի եւ սպորտի ոլորտներին պետական աջակցության մեծացում: Ստեղծագործական միությունների գործունեության պետական աջակցության հետեւողական զարգացում: Երեւանում եւ մարզերում մշակութային օջախների եւ սպորտային հաստատությունների պայմանների բարելավում եւ ժամանակակից ցանցի ձեւավորում: Մշակույթի եւ սպորտի ոլորտներում ժամանակակից շուկայական մեխանիզմների ձեւավորում, օտարերկրյա ներդրումների ապահովում, մասնավորապես կինեմատոգրաֆիայի բնագավառում, որի տարեկան շրջանառությունն աշխարհում կազմում է միլիարդավոր դոլարներ...»:

Հայաստանի մարդասիրական առաքելության հերթական խումբը մեկնել է Սիրիա

Ուշագրավ է այն, որ ԱԺ մանդատների համար մրցապայքարի դուրս եկած մյուս վեց քաղաքական ուժերը` «ՄԵՆՔ» դաշինքը, ՀՅԴ-ն, «ՍԱՍՆԱ ԾՌԵՐԸ», «ՔԱՂԱՔԱՑՈՒ ՈՐՈՇՈՒՄԸ», «ՔՐԻՍՏՈՆԵԱ-ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՎԵՐԱԾՆՈՒՆԴ» եւ «ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋԸՆԹԱՑ» կուսակցություններն ընդհնարապես հարկ չեն համարել իրենց նախընտրական ծրագրում, գոնե ձեւական երկու տողով անդրադառնալ մշակույթին:

«Իմ քայլը» դաշինքից պոկված ու մի քիչ քայլած «ԼՈՒՍԱՎՈՐ ՀԱՅԱՍՏԱՆ» կուսակցությունը, որը քաղաքական առումով ոչնչով չի տարբերվում քայլածներից, նույնությամբ հետ չի մնացել նաեւ մշակութային քաղաքականության տեսլականով. «Մշակույթը ՀՀ մշակութային քաղաքականությունը պետք է ուղղված լինի հոգեւոր եւ ազգային ավանդույթների վրա խարսխված մշակութային միջավայրի ձեւավորմանը, մրցունակ մշակութային արտադրանքի ստեղծմանը եւ ծառայությունների մատուցմանը, պատմամշակութային ժառանգության պահպանմանը եւ ժամանակակից մշակութային զարգացումներին հանրության լիիրավ մասնակցությանը, անհատի ստեղծագործական կարողությունների խթանմանը, ազգային ինքնության եւ քաղաքացիական բարձր գիտակցությամբ օժտված հասարակության ձեւավորմանը»:

Այս հարվածները միայն Հանրապետականի դեմ չեն, թիրախում Հայաստանն է. Արմեն Աշոտյան

Ի դեպ, այս ամիսների ընթացքում, երբ մարդիկ մտահոգվում էին, թե մեր հայ բազմադարյան մշակույթի վերջը եկել է, չէին սխալվում, պարզվում է, բառիս բուն իմաստով է եկել, քանի որ «Իմ քայլը» դաշինքից առաջադրված ԱԺ պատգամավորի թեկնածու Ալեն Սիմոնյանն արդեն հայտարել է, որ նոր կառավարությունում Մշակույթի նախարարությունը ձուլվելու է կրթության եւ գիտության նախարարությանը, ինչի մասին թեթեւ ակնարկել են նաեւ իրենց նախընտրական ծրագրում. «Մշակութային քաղաքականությունը դիտարկվելու է ոչ միայն մշակութային ժառանգության` իբրեւ ազգային ինքնության հիմքի պահպանման տեսանկյունից, այլեւ պետության սոցիալ-տնտեսական զարգացման, ստեղծագործական արդյունաբերության զարգացման, Հայաստանի ճանաչելիության մեծացման կարեւոր գործոն: Այս առումով կարեւորելու ենք մշակույթի եւ արվեստի կապը կրթության, գիտության եւ արդյունաբերության հետ»:

Եթե Հայաստանի և Արցախի միջև լարվածություն լինի, այն կարող է նույնիսկ հասարակության պառակտման տանել. Կիրո Մանոյան

Այսքանից հետո, դե եկ վարդապետ ու մի խենթացիր, որ վաղն անմշակույթ ես մնալու...

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА