o C     14. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի անձի հարցն ամենակարևորներից չէ». Փաշինյանի հարցազրույցը «Ռոսիա 24»-ին

05.12.2018 15:20 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
«ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի անձի հարցն ամենակարևորներից չէ». Փաշինյանի հարցազրույցը «Ռոսիա 24»-ին

Հայաստանի Հանրապետության վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Եվրասիական տնտեսական միության երկրների գագաթնաժողովի մեկնարկից առաջ հարցազրույց է տվել«Ռոսիա 24» հեռուստաալիքին՝ անդրադառնալով մի շարք հարցերի, այդ թվում՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ):

Փաշինյանն անդրադարձել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ընտրության շուրջ աղմուկին՝ նկատելով, որ «այդ հարցին չափից ավելի մեծ ուշադրություն է հատկացվում»:

Դարիգա Նազարբաևայի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով ժամանել է Հայաստան

«Ցանկանում եմ ասել, որ դա իրականում սառցաբեկորի վերին շերտն է միայն և որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի անձի հարցն ամենակարևորներից չէ: Առավել կարևոր է կազմակերպության էությունը: Ասեմ, որ սա Հայաստանի համար շատ կարևոր կազմակերպություն է, ու մեր գլխավոր նպատակը ՀԱՊԿ հեղինակության բարձրացումն է՝ ոչ միայն քաղաքական, այլև ռազմավարական առումներով»,-ասել է ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարը:

Հարցազրույցի ընթացքում նա նաև նշել էր, որ «Հայաստանը պետք է հստակեցնի ՀԱՊԿ գործընկերների նկատմամբ իր պարտավորությունները և հակառակը»: «Մեր հիմնական նպատակն է ՀԱՊԿ-ին մեր անդամակցությունն ավելի արդյունավետ դարձնելը: Բացատրեմ, թե ինչ նկատի ունեմ. գիտեք՝ մեր տարածաշրջանում իրավիճակը, ցավոք, այդքան էլ հանգիստ չէ, իսկ ՀԱՊԿ-ն անվտանգության համակարգ է: Դրա անդամ պետությունները «դե յուրե» մեր ռազմավարական դաշնակիցներն են, ու մեզ համար չափազանց կարևոր է հստակեցնել փոխադարձ պարտավորությունները, այն պարտավորությունները, որոնք ՀԱՊԿ անդամ պետությունները ստանձնել են միմյանց առաջ: Մեզ համար չափազանց կարևոր է հստակեցնել այն պարտավորությունները, որոնք Հայաստանը ստանձնել է կազմակերպության առաջ և հակառակը»,-ասել է Փաշինյանը:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА